ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2020 թվականի N 446-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Թույլատրել «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղաք Տաշիր, Գետափնյա փող., թաղ. 6 հասցեում գտնվող` 42,360.0 հազ. դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը` 492,08 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (212,650 դրամ սկզբնական և 66,197 դրամ հաշվեկշռային արժեք) և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,54683 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 04062020-06-0023) անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը:
(1-ին կետը փոփ. 25.06.2020 թիվ 1083-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմին:
i
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը ապահովել ընկերության և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի միջև անշարժ գույքի անհատույց օտարման պայմանագրի կնքումը` նոտարական վավերացման ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին, որից հետո 20-օրյա ժամկետում ավարտել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
(3-րդ կետը փոփ. 25.06.2020 թիվ 1083-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. ապրիլի
Երևան