Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ 2019-NCOV ԿՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2020 թվականի N 465-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ»

ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ 2019-nCoV ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածը, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշմամբ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի N 21 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված առանձին տեսակի ապրանքների նկատմամբ արտոնության կիրառման համար նպատակային նշանակությունը հաստատող եզրակացություն տրամադրող լիազոր մարմինն է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 4-ի

N 465-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի «Մաքսային միության հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված միջոցների իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկի հաստատման մասին» N 21 որոշման դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը (այսուհետ` եզրակացություն) տրվում է սույն որոշման 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:

3. Եզրակացություն ստանալու համար ներմուծող անձը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագիրը կամ այլ առևտրային փաստաթղթեր:

4. Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, երկու աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն լիազոր մարմնի ձևաթղթով (կամ նախատեսել պաշտպանվածության այլ եղանակներ, օրինակ` «QR» ծածկագրերի կիրառում)` համաձայն N 2 ձևի:

5. Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե դիմումը թերի է լրացված և չեն ներկայացվել սույն կարգով պահանջվող փաստաթղթերը, որի մասին լիազոր մարմինը տեղեկացնում է հայտատուին, և հայտատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:

6. Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի մերժման մասին որոշման ընդունումից հետո լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

7. Հայտատուն եզրակացության տրամադրման մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Եզրակացությունը կորցնելու, ոչնչացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից սույն կարգին համապատասխան դիմում ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրվի եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:

 

Ձև N 1

 

______________________________________________________

                            (լիազոր մարմինը)

 

ԴԻՄՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիմող ______________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը,

____________________________________________________________________

                 հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը _____________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ

բնակության վայրը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը _______________________________________________________

 

Խնդրում եմ տալ եզրակացություն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելու վերաբերյալ:

 

Դիմումին կից ներկայացնում եմ ապրանքի ներմուծման հաշիվ-ապրանքագիրը

____________________________________________________________________

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող _________________  __________________________

          (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

___ _________ 20 թ.

 

Ձև N 2

 

____________________________________________________________________

                            (լիազոր մարմինը)

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայտատու___________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը,

 

Գտնվելու վայրը _____________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ

բնակության վայրը)

 

Հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը __________________________________

 

Ապրանք _______________________________________________________________

(ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը, արժեքը)

 

Եզրակացություն տվողը

    __________________     ________________________

    (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

___ _________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2020
N 465-Ն
Որոշում