Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2020 թվականի N 482-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Կարկոմավտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Nissan X-Trail S» մակնիշի ավտոմեքենան` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` քսանօրյա ժամկետում, «Կարկոմավտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 2-ի

N 482-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._______________________________________________________________________.

|NN |Տրանսպոր- |Թափքի |Մակնիշը  |Թո-  |Քա-|Նույնացման|Շարժիչի|Սկըզբ-    |

|ը/կ|տային     |տեսակը|Տիպարը   |ղարկ-|նա-|համարը    |հզորու-|նական     |

|   |միջոցը    |      |         |ման  |կը |          |թյունը |և  հաշվե- |

|   |          |      |         |տարե-|   |          |       |կշռային   |

|   |          |      |         |թիվը |   |          |       |արժեքը    |

|   |          |      |         |     |   |          |       |(դրամ)    |

|___|__________|______|_________|_____|___|__________|_______|__________|

|1. |Ավտոմեքենա|ունի- |NISSAN   |2019 |1  |JN1BT2MW5K|170    |12.342.000|

|   |          |վերսալ|X-TRAIL Տ|     |   |W013551   |ձ. ուժ |          |

._______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2020
N 482-Ա
Որոշում