Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2020 թվականի N 478-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 30-ի N 73-Ա և 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 78-Ա որոշումներով 71.76558 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերի (այսուհետ` գույք)` Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի հետ նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի միջոցների հաշվին:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, «համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 9» հասցեում գտնվող 51.03231 հեկտար մակերեսով հողամասը (գույքի գրանցման վկայական` N 21112019-09-0009, կադաստրային արժեքը` 413361.711 հազ. դրամ) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` որպես «Գյուղատեղի «Խնձորեսկ» (միջնադար-20-րդ դդ.)» պատմամշակութային հուշարձանի տարածք:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 2-ի

N 478-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվա-  |    Հասցեն          |Մակերեսը|Գրանցման        |Կադաստ-   |

|ը/կ|նումը  |                    |  (հա)  |վկայականը       |րային     |

|   |       |                    |        |                |արժեքը`   |

|   |       |                    |        |                |սահմանված |

|   |       |                    |        |                |ՀՀ կառա-  |

|   |       |                    |        |                |վարության |

|   |       |                    |        |                |24.12.    |

|   |       |                    |        |                |2003 թ.-ի |

|   |       |                    |        |                |N 1746-Ն  |

|   |       |                    |        |                |(հագ.     |

|   |       |                    |        |                |դրամ)     |

|___|_______|____________________|________|________________|__________|

|1. |Հողամաս|համայնք Գորիս, գյուղ|34.7882 |07102019-09-0029|281784.420|

|   |       |Խնձորեսկ, Հին       |        |                |          |

|   |       |Խնձորեսկ գյուղատեղի |        |                |          |

|   |       |թաղամաս 1           |        |                |          |

|___|_______|____________________|________|________________|__________|

|2. |Հողամաս|Խնձորեսկ, Հին       |32.2358 |28102019-09-0037|261109.980|

|   |       |Խնձորեսկ գյուղատեղի |        |                |          |

|   |       |թաղամաս 2           |        |                |          |

|___|_______|____________________|________|________________|__________|

|3. |Հողամաս|Խնձորեսկ, Հին       |1.31988 |21112019-09-0023| 10691.028|

|   |       |Խնձորեսկ գյուղատեղի |        |                |          |

|   |       |թաղամաս 10          |        |                |          |

|___|_______|____________________|________|________________|__________|

|4. |Հողամաս|համայնք Գորիս, գյուղ|2.25357 |21112019-09-0026| 18253.917|

|   |       |Խնձորեսկ, Հին       |        |                |          |

|   |       |Խնձորեսկ գյուղատեղի |        |                |          |

|   |       |թաղամաս 11          |        |                |          |

|___|_______|____________________|________|________________|__________|

|5. |Հողամաս|Խնձորեսկ, Հին       |0.9843  |21112019-09-0025|  7972.830|

|   |       |Խնձորեսկ գյուղատեղի |        |                |          |

|   |       |թաղամաս 12          |        |                |          |

|___|_______|____________________|________|________________|__________|

|6. |Հողամաս|Խնձորեսկ, Հին       |0.18383 |21112019-09-0029|  1489.023|

|   |       |Խնձորեսկ գյուղատեղի |        |                |          |

|   |       |թաղամաս 13          |        |                |          |

|___|_______|____________________|________|________________|__________|

|   |       |                    |71.76558|                |581301.198|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2020
N 478-Ա
Որոշում