ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
2 ապրիլի 2020 թվականի N 489-Ա
 
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄԻՇԵԼ ՍԵՐՂԱՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
   i 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՄԻՇԵԼ ՍԵՐՂԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՄԻՇԵԼ ՍԵՐՂԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2020 թ. ապրիլի
Երևան
 
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 2-ի
N 489-Ա որոշման
 
«ՄԻՇԵԼ ՍԵՐՂԱՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
 
._____________________________________________________________________.
|NN |ԱՏԴ   |        Անվանումը                    |միա-|Քա- |Արժեքը    |
|   |ԱԱ-ի  |                                     |վորը|նակը|          |
|   |ծածկա-|                                     |    |    |          |
|   |գիրը  |                                     |    |    |          |
|___|______|_____________________________________|____|____|__________|
|1. |5903  |արհեստական կաշի (դերմանտին)          |մ2  |4175| 4,200,954|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|2. |5801  |փափուկ կտոր (պուխ) (սինթետիկ)`       |մ2  |8   |    21,144|
|   |      |տարբեր գույների մանվածքից            |    |    |          |
|___|______|_____________________________________|____|____|__________|
|3. |4114  |բնական կաշվից կտոր (ոչխարի)          |հատ |65  |   124,865|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|4. |5607  |պարան պայուսակների բռնակների` այլ    |կգ  |62  |    57,882|
|   |      |սինթետիկ մանրաթելերից                |    |    |          |
|___|______|_____________________________________|____|____|__________|
|5. |9607  |հագուստի մետաղյա` ոչ թանկարժեք       |մ   |300 |   149,502|
|   |      |մետաղից ատամիկներով                  |    |    |          |
|___|______|_____________________________________|____|____|__________|
|6. |5401  |սինթետիկ թելեր                       |կգ  |80  |    69,038|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|7. |5407  |սինթետիկ գործվածք (աստառ)` տարբեր    |մ2  |100 |   101,826|
|   |      |գույների մանվածքից                   |    |    |          |
|___|______|_____________________________________|____|____|__________|
|8. |7326  |մետաղյա դետալներ պայուսակների համար  |կգ  |540 |   750,363|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|9. |8302  |մետաղական ամրակային                  |կգ  |39  |    50,473|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|10.|7326  |մետաղական կաղապար                    |կգ  |3.5 |    24,543|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|11.|8204  |ձեռքի մեխանիկական գործիքներ`         |կգ  |9   |    20,748|
|   |      |դարձակներ                            |    |    |          |
|___|______|_____________________________________|____|____|__________|
|12.|8205  |ձեռքի մեխանիկական գործիք` պտուտակահան|կգ  |15  |    41,338|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|13.|8205  |ձեռքի մեխանիկական գործիք` մուրճ      |կգ  |14  |    14,106|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|14.|8205  |ձեռքի մեխանիկական գործիքներ          |կգ  |130 |   130,864|
|   |      |(օգտագործված)                        |    |    |          |
|___|______|_____________________________________|____|____|__________|
|15.|8208  |պրեսի դանակներ (օգտագործված)         |կգ  |475 |   625,906|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|16.|8452  |կարի մեքենա 6 հատ (օգտագործված)      |հատ |6   | 1,239,678|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|17.|4821  |թղթյա պիտակներ` տպագրված             |կգ  |14  |    26,204|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|18.|4823  |թղթյա կտորտանքներ պայուսակների մեջ   |կգ  |116 |    50,046|
|   |      |լցնելու                              |    |    |          |
|___|______|_____________________________________|____|____|__________|
|19.|4823  |ստվարաթղթե ֆորմաներ                  |կգ  |703 |   471,591|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|20.|4421  |փայտե կաղապարներ` պայուսակների համար |կգ  |19  |    28,242|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|21.|3924  |պլ. ներկամաններ (օգտագործված)        |կգ  |1.5 |     5,029|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|22.|3926  |պրեսսի պլ. դետալ (օգտագործված)       |կգ  |26  |    31,196|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|23.|3208  |փչովի ներկ 400 մլ 20 հատ             |կգ  |6   |     8,061|
|   |      |(օգտագործված)                        |    |    |          |
|___|______|_____________________________________|____|____|__________|
|24.|3209  |ներկ                                 |կգ  |20  |    20,139|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|25.|3506  |սուպեր սոսինձ                        |կգ  |0.4 |     4,855|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|26.|9613  |կրակայրիչ                            |հատ |750 |    71,936|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|27.|9403  |մդֆ-ից պահարան (օգտագործված) 2) 1    |հատ |1   |   135,206|
|___|______|_____________________________________|____|____|__________|
|   |      |Ընդամենը                             |    |    | 8 475 735|
._____________________________________________________________________.