ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2020 թվականի N 496-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին իր կարիքների համար քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների` գրաֆիկական դիզայնի ծառայությունների ձեռքբերման նպատակով 2020 թվականի փետրվարի 28-ին հայտարարված` «ՀՀՎԱ-ԳՀԾՁԲ-20/20» և մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով 2020 թվականի մարտի 6-ին հայտարարված` «ՀՀՎԱ-ԳՀԾՁԲ-20/23» ծածկագրերով գնանշման հարցման ձևով գնման ընթացակարգերը հայտարարել չկայացած` գնման պահանջի դադարման հիմքով:
2. Սույն որոշումը տարածվում է 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. ապրիլի
Երևան