Սեղմել Esc փակելու համար:
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2020 թվականի N 430-Ա

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման հավելվածի 38-րդ կետը`

1. «Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար» դրամաշնորհային մրցույթ իրականացնելու նպատակով ստեղծել դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. «Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար» ծրագրի դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 85.0 մլն դրամ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «1043 Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11004 Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից:

3. Մրցութային հանձնաժողովին ընդունել ի գիտություն, որ`

1) մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 7 օր առաջ.

2) մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի հրավերով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 7

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. ապրիլի 7-ի

N 430-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վ. Պողոսյան        - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

                         նախարարության ծրագրերի կառավարման վարչության պետ

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Պողոսյան        - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային

                         կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, հանձնաժողովի անդամ

 

    Ա. Հովհաննիսյան    - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

                         նախարարության թվայնացման վարչության պետ,

                         հանձնաժողովի անդամ

 

    Ա. Գրիգորյան       - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների

                         միության անդամ, «Մակադամիան» ընկերության ավագ

                         ծրագրավորող, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Վ. Մանուկյան       - Տեղեկատվական և  հաղորդակցության տեխնոլոգիաների

                         գործատուների միության անդամ, «Սինոփսիս Արմենիա»

                         ընկերության կրթական ծրագրերի տնօրեն, հանձնաժողովի

                         անդամ (համաձայնությամբ)

 

    Ա. Հայրապետյան     - Տեղեկատվական և  հաղորդակցության տեխնոլոգիաների

                         գործատուների միության անդամ, «Hylink» և

                         «Intellcores» ընկերությունների փոխտնօրեն,

                         հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Ա. Ուլիկյան        - Ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչ,

                         ուսումնական ծրագրերի համակարգող, հանձնաժողովի

                         անդամ (համաձայնությամբ)

 

    Ա. Մխիթարյան       - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան,

                         Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների

                         տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Ա. Բաբայան         - «Workfront» ընկերության տեխնիկական տնօրեն,

                          հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Գ. Խոստիկյան       - PicsArt» ընկերության կրթական ծրագրերի ղեկավար,

                         հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Ն. Ավետիսյան       - Ասիական զարգացման բանկի ներդրումային ծրագրերի

                         ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Փ. Խաչատրյան       - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

                         նախարարության գնումների բաժնի գլխավոր մասնագետ

                         (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.04.2020
N 430-Ա
Որոշում