Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2020 թվականի N 490-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման հավելվածում նշված մարմիններին ամրացված 5 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների` պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 7

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 2-ի

N 490-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Մակնիշը        |Պետական  |Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնական|Հաշվե- |

|ը/կ|               |համարա-  |ման    |                 |արժեքը   |կշռային|

|   |               |նիշը     |տարե-  |                 |(դրամ)   |արժեքը |

|   |               |         |թիվը   |                 |         |(դրամ) |

|_________________________________________________________________________|

|             Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ               |

|_________________________________________________________________________|

|1. |TOYOTA CAMRY 2.4|134 LL 50|2006 թ.|JTNBE40K303074669|10083330|      0|

|   |(ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ   |         |       |                 |        |       |

|   |2.4)            |         |       |                 |        |       |

|_________________________________________________________________________|

|       Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն           |

|_________________________________________________________________________|

|2. |TOYOTA CAMRY 2.4|303 ՏՏ 03|2008 թ.|JTNBE40K003177595|12000000|      0|

|   |(ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ   |         |       |                 |        |       |

|   |2.4)            |         |       |                 |        |       |

|_________________________________________________________________________|

|     ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության        |

|                     քաղաքացիական ավիացիայի կոմիտե                       |

|_________________________________________________________________________|

|3. |TOYOTA KOROLLA  |110 ՏՏ 60|2009 թ.|JTNBV58E003538103| 8800000|      0|

|   |1.6 GAS (ՏՈՅՈՏԱ |         |       |                 |        |       |

|   |ԿՈՐՈԼԼԱ 1.6)    |         |       |                 |        |       |

|_________________________________________________________________________|

|     Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության       |

|                          պետական հանձնաժողով                            |

|_________________________________________________________________________|

|4. |TOYOTA CAMRY    |164 ՕՕ 63|2009 թ.|JTNBE40K303178305|12000000|      0|

|   |2.4 GAS (ՏՈՅՈՏԱ |         |       |                 |        |       |

|   |ՔԵՄՐԻ 2.4)      |         |       |                 |        |       |

|_________________________________________________________________________|

|       Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն          |

|_________________________________________________________________________|

|5. |TOYOTA CAMRY 2.4|110 LL 60|2008 թ.|JTNBE40KX03177376|12000000|      0|

|   |(ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ   |         |       |                 |        |       |

|   |2.4)            |         |       |                 |        |       |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2020
N 490-Ա
Որոշում