Սեղմել Esc փակելու համար:
Հ. ԲԵՐԲԵՐՅԱՆԻ, Ս. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ԲԵՐԲԵՐՅԱՆԻ, Ս. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒ ...

 

 

041.0420.030700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2000 թվականի N 420

 

Հ. ԲԵՐԲԵՐՅԱՆԻ, Ս. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի ագրարագյուղացիական միության կազմկոմիտեի նախագահ և գործադիր տնօրեն Հրաչյա Բերբերյանին, «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սոս Քոչարյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանին 2000 թվականի հուլիսի 9-16-ը գործուղել Նիդերլանդների Թագավորություն` Հայաստանում գյուղատնտեսական մթերքի արտադրության և վերամշակման ինվեստիցիոն ծրագրերի իրագործման վերաբերյալ հոլանդական «Ֆաբսա» ընկերության հետ բանակցություններ վարելու համար:

2. Հ. Բերբերյանի և Ս. Քոչարյանի Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Հ. Բեգլարյանի, Ս. Քոչարյանի և Ա. Ավետիսյանի Նիդերլանդների Թագավորություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.07.2000
N 420
Որոշում