Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԵՌՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2020 թվականի N 510-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքի 7.1-ին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն» պետական հիմնարկ (այսուհետ` հանգստյան տուն):

2. Հանգստյան տան գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Կամոյի փող., 137/2:

3. Սահմանել, որ հանգստյան տան`

1) գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի, ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական առողջարանային բուժման գործընթացի կազմակերպումն ապահովելն է.

2) խնդիրներն են`

ա. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

բ. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

3) գործառույթներն են`

ա. հանգստի, ժամանցի, մարզաառողջարանային և զբոսաշրջային միջոցառումների պլանավորումը և իրականացումը,

բ. ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժման կարիք ունեցողների բուժական համալիր միջոցառումների կազմակերպումը:

4. Սահմանել, որ հանգստյան տունն իր գործունեության նպատակի, խնդիրների և գործառույթների շրջանակներում`

1) լիցենզավորման ենթակա գործունեություն կարող է իրականացնել օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա.

2) կարող է իրականացնել վճարովի ծառայություններ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով հաստատված կարգով, պայմաններով և չափերով:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`

1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.04.2020
N 510-Ա
Որոշում