Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.0300.120600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2000 թվականի N 300

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

(մլրդ. դրամ)

._______________________________________________________.

|1998  |1999  | 2000 |  %d  | 2001 |  %d  | 2002 |  %d  |

.__________________|______|______|______|______|______|______|______|______|

|Բնական ռեսուրսների|0.61  |8.01  |15.83 |113.5%|17.61 |3.0%  |18.14 |3.0%  |

|օգտագործման և     |      |      |      |      |      |      |      |      |

|բնապահպանության   |      |      |      |      |      |      |      |      |

|վճարներ           |      |      |      |      |      |      |      |      |

|__________________|______|______|______|______|______|______|______|______|

|Որպես ընդհ.       |0.4%  |4.1%  |8.3%  |      |7.6%  |      |7.0%  |      |

|եկամուտների %     |      |      |      |      |      |      |      |      |

.__________________________________________________________________________.

 

Բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանության վճարները 2000 թ.

կազմում են ընդհանուր բյուջետային եկամուտների մոտ 8.3%-ը: Դրանք պետական

բյուջե վճարվող պարտադիր վճարներ են բնապահպանական միջոցառումների

իրականացման, ինչպես նաև պետական սեփականություն համարվող բնական

պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման համար:

2000 թ. այս աղբյուրից գոյացող եկամուտների աճը պայմանավորված է դրանց

հավաքագրման մեխանիզմի բարեփոխմամբ: Բարեփոխումն ամբողջությամբ

իրականացնելուց հետո այս աղբյուրից հնարավոր կլինի ակնկալել տարեկան մոտ

3% կայուն աճ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ դրա հիմնական մասն

իրենից ներկայացնում է բենզինի համար բնապահպանական վճարի գումարը,

վերջինիս փոխարինումն ակցիզային հարկով կնվազեցնի բնապահպանական վճարի

մուտքերը` համապատասխանաբար ավելացնելով ակցիզային հարկի գումարները:

 

._______________________________________________________.

|1998  |1999  | 2000 |  %d  | 2001 |  %d  | 2002 |  %d  |

.__________________|______|______|______|______|______|______|______|______|

|Այլ եկամուտներ և  |48.17 |44.63 |39.87 |-10.7%|39.87 |0.0%  |35.87 |-10.0%|

|դրամաշնորհներ     |      |      |      |      |      |      |      |      |

|__________________|______|______|______|______|______|______|______|______|

|Որպես ընդհ.       |28.6% |22.9% |19.3% |      |17.1% |      |13.8% |      |

|եկամուտների %     |      |      |      |      |      |      |      |      |

.__________________________________________________________________________.

 

2000 թ. այլ եկամուտները մոտավորապես կազմում են ընդհանուր բյուջեի

եկամուտների 19.3%-ը: Այդ եկամուտների աղբյուրների թվում են`

- պետական տուրքը ներառում է քաղաքացիական այնպիսի ծառայությունների

դիմաց գանձվող վճարները, ինչպեսիք են քաղաքացիության շնորհում, պետական

գրանցում, լիցենզիա ստանալու դիմաց վճարները, դատական փաստաթղթերի

լրացման վճարները և այլն.

- ոչ հարկային եկամուտները ներառում են Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի շահույթի փոխանցումը, պետական սեփականության

վարձակալման վճարները, շահաբաժինները, պետական վարկերի դիմաց ստացվող

տոկոսավճարները, վարչական և դատական տուգանքներն ու գանձումները.

- եկամուտները կապիտալ գործառնությունից ներառում են հողի և շենքերի

վաճառքից գոյացող եկամուտները (2).

 

(2) չեն ընդգրկում մասնավորեցման հասույթները

 

- դրամաշնորհները (պաշտոնական տրանսֆերտները) ներառում են որոշակի

ծրագրերի համար օտարերկրյա պետություններից կամ կազմակերպություններից

ստացվող ֆինանսական միջոցները:

 

Աղբյուրների այս խմբից գոյացող եկամուտների նախորդ տարիների դինամիկան

ցույց է տալիս, որ այս ուղղությամբ եկամուտները ունեն նվազման միտում:

Ակնկալվում է, որ 200-2001 թթ. դրամաշնորհները կմնան կայուն: 2002 թ.

սպասվում է դրամաշնորհների նվազում 4.0 մլրդ. դր.-ով ($6.5 մլն):

 

._______________________________________________________.

|1998  |1999  | 2000 |  %d  | 2001 |  %d  | 2002 |  %d  |

.__________________|______|______|______|______|______|______|______|______|

|Հարկային և        |0.00  |0.00  |0.00  |0.0%  |8.87  |  -   |18.84 |112.4%|

|մաքսային          |      |      |      |      |      |      |      |      |

|վարչարարության    |      |      |      |      |      |      |      |      |

|բարելավում        |      |      |      |      |      |      |      |      |

.__________________________________________________________________________.

 

Կառավարության կողմից հարկային քաղաքականությունը հիմնականում անփոփոխ

պահելու դեպքում հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների

իրականացումը բյուջետային եկամուտները (որպես ՀՆԱ-ի տոկոս) մեծացնելու

հիմնական եղանակն է: Այս ուղղությամբ կատարվող աշխատանքների սկզբնական

արդյունքները խոսում են հարկային եկամուտների հավաքման զգալի

հնարավորությունների մասին: Հարկային վարչարարության բարեփոխումների

արդյունքները արդեն տեսանելի կլինեն 2000 թ. եկամուտներում:

 

ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

Ամփոփագիր

 

Պետական ծախսերն ուղղվում են բնակչությանը հիմնական ծառայությունների

մատուցմանը: Սակայն պետական եկամուտների սահմանափակության և դեֆիցիտի

պատճառով առաջանում է սահմանափակ ֆինանսական միջոցների բաշխման

առաջնայնությունների սահմանման անհրաժեշտություն:

Այս բաժինը բաղկացած է հետևյալ հինգ ենթաբաժիններից`

- միջին ժամկետային ծախսերի ամփոփագիր. ենթաբաժնում ամփոփվում է ծախսերի

այն ընդհանուր մակարդակը, որը հնարավոր է իրականացնել հիմք ընդունելով

եկամուտների կանխատեսումը և դեֆիցիտի վերաբերյալ ենթադրությունները.

- ընթացիկ ծախսեր. ենթաբաժնում քննարկվում են կառավարության ընթացիկ

ծախսերը երկու կտրվածքով` ըստ հիմնական գործառնական դասակարգման, և

ըստ տնտեսագիտական դասակարգման.

- կապիտալ ծախսեր. ենթաբաժնում քննարկվում են կառավարության կապիտալ

ծախսերի պլանները, ինչպես նաև դրան առնչվող քաղաքականությունն ու

խնդիրները.

- վարկավորում. ենթաբաժնում քննարկվում է պետության վարկային

գործունեությունը, ինչպես նաև դրան առնչվող քաղաքականությունն ու

խնդիրները.

- գործառնական դասակարգման ամփոփագիր. ենթաբաժնում ավելի մանրամասն

տեղեկատվություն է տրվում կառավարության գործունեության ամեն մի

գործառնական դասի վերաբերյալ ներառյալ ամեն մի ոլորտի համապատասխան

քաղաքականությունն ու խնդիրները, ինչպես նաև ընթացիկ, կապիտալ և

վարկավորման ծախսերը:

 

Միջին ժամկետային ծախսերի ամփոփագիր

 

Վերը քննարկված եկամուտների և դեֆիցիտի վերաբերյալ տվյալները կարող են

օգտագործվել հնարավոր ծախսերի ընդհանուր գումարի սահմանման համար:

Աղյուսակը պատկերում է պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի

փաստացի և կանխատեսվող տվյալները.

 

.__________________________________________________________________________.

|(մլրդ. դրամ)      |1998  |1999  | 2000 |  %d  | 2001 |  %d  | 2002 |  %d  |

|__________________|______|______|______|______|______|______|______|______|

|ԵԿԱՄՈՒՏՆԵՐ        |168.66|194.59|202.09|3.85% |233.2 |15.39%|259.27|11.18%|

|__________________|______|______|______|______|______|______|______|______|

|ԴԵՖԻՑԻՏ           |35.94 |65.30 |65.37 |0.11% |59.75 |-8.60%|51.23 |14.26%|

|__________________|______|______|______|______|______|______|______|______|

|ԾԱԽՍԵՐ            |204.60|259.90|267.46|2.91% |292.95|9.53% |310.5 |5.99% |

.__________________________________________________________________________.

 

Ծախսերի ընդհանուր գումարը (ներառյալ ընթացիկը, կապիտալը, ներքին և

արտաքին աղբյուրներից վարկավորումը) պետք է բաշխվի ըստ բյուջեն կազմող

տնտեսագիտական և գործառնական դասակարգման: Ստորև ներկայացվում են

փաստացի և կանխատեսվող ծախսերի մակարդակներն ըստ տնտեսագիտական և

գործառնական դասակարգման:

Ամենալայն բացվածքով բյուջետային ծախսերը բաժանվում են երեք հիմնական

տեսակների: Դրանք են.

- ընթացիկ ծախսերը կառավարության ամենօրյա գործունեության համար

հատկացվող ծախսերն են` ներառյալ աշխատավարձը, նյութերն ու օժանդակ

միջոցները, հիմնական սարքավորումները և պետական նպաստներն ու

տրանսֆերտները.

- կապիտալ ծախսերը կառավարության գործունեության համար անհրաժեշտ

շինությունների և ենթակառուցվածքի հիմնական շինարարության և

վերանորոգման ծախսերն են: Այս ոլորտի օրինակներից են` դպրոցական

շենքերի կառուցումը, բնակարանային շինարարությունը, ճանապարհների

կառուցումը, ոռոգման, ջրամատակարարման և ջրմուղ համակարգերի

զարգացումը.

- վարկավորման ծախսերը կառավարության կողմից բյուջետային այլ

հաստատություններին վարկեր տրամադրելու ծախսերն են: Այդպիսի վարկերը

կարող են տրամադրվել կառավարման այլ մարմիններին կամ պետական

ձեռնարկություններին:

Հետևյալ աղյուսակն ընդհանրացնում է ծախսերի փաստացի և կանխատեսվող

մակարդակներն ըստ հետևյալ հիմնական տեսակների.

 

.__________________________________________________________________________.

|                |      |1999  | 2000 |  %d   | 2001 |  %d  | 2002 |  %d   |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Ընդհանուր ծախսեր|204.60|259.9 |267.4 |2.91%  |292.95|9.53% |310.5 |5.99%  |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|  որպես ՀՆԱ-ի % |21.3% |24.9% |24.56%|       |23.83%|      |22.37%|       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|  ընթացիկ ծախսեր|146.48|193.0 |187.1 |-3.06% |206.12|10.15%|221.24|7.34%  |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|  որպես ՀՆԱ-ի % |15.3% |18.5% |17.18%|       |16.76%|      |15.94%|       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|  որպես ընդհ.   |71.6% |74.3% |69.96%|       |70.36%|      |71.25%|       |

|  ծախսերի %     |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|  կապիտալ ծախսեր|44.25 |44.1  |62.7  |42.40% |68.54 |9.19% |69.68 |1.66%  |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|  որպես ՀՆԱ-ի % |4.6%  |4.2%  |5.76% |       |5.57% |      |5.02% |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|  որպես ընդհ.   |21.6% |17.0% |23.47%|       |23.40%|      |22.44%|       |

|  ծախսերի %     |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|վարկավորում     |13.86 |22.8  |17.6  |-22.74%|18.32 |4.09% |19.59 |6.93%  |

|հանած մարում    |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|  որպես ՀՆԱ-ի % |1.4%  |2.2%  |1.62% |       |1.49% |      |1.41% |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|  որպես ընդհ.   |6.8%  |8.8%  |6.58% |       |6.25% |      |6.31% |       |

|  ծախսերի %     |      |      |      |       |      |      |      |       |

.__________________________________________________________________________.

 

Ընթացիկ ծախսեր

 

Ընթացիկ ծախսերին են դասվում նրանք, որոնք անհրաժեշտ են կառավարության

ընթացիկ գործունեության իրականացման համար: Դրանք կարող են վերլուծել

երկու եղանակով` գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ:

 

Հետևյալ աղյուսակն ընդհանրացնում է ընթացիկ ծախսերի փաստացի և

կանխատեսվող մակարդակներն ըստ գործառնական դասակարգման.

 

.__________________________________________________________________________.

|Ոլորտը (մլրդ. դր)     |1999  | 2000 |  %d   | 2001 |  %d   | 2002 |  %d   |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԸՆԹԱՑԻԿ      |193.03|187.12|-3.06% |206.12|10.15% |221.24|7.34%  |

|ԾԱԽՍԵՐ                |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|01- Ընդհանուր բնույթի |12.16 |12.51 |2.88%  |16.82 |34.45% |20.08 |19.40% |

|պետական               |      |      |       |      |       |      |       |

|ծառայություններ       |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |6.30% |6.69% |       |8.20% |       |9.10% |       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|02- Պաշտպանություն և  |53.94 |53.27 |-0.82% |58.38 |9.12%  |61.59 |5.50%  |

|03- Հասարակական կարգի |      |      |       |      |       |      |       |

|պահպանություն և       |      |      |       |      |       |      |       |

|անվտանգություն        |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |27.90%|28.59%|       |28.30%|       |27.80%|       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|04- Կրթություն և      |22.98 |26.02 |13.23% |30    |15.30% |34.8  |16.00% |

|գիտություն            |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |11.90%|13.91%|       |14.60%|       |15.70%|       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  ա. Կրթություն       |20.4  |23.39 |14.66% |26.96 |15.26% |31.58 |17.20% |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |10.60%|12.50%|       |13.10%|       |14.30%|       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  բ. Գիտություն և     |2.58  |2.63  |1.94%  |3.05  |15.97% |3.22  |5.50%  |

|  վարչարարություն     |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|05- Առողջապահություն  |17.06 |17.67 |3.58%  |20.77 |17.54% |22.84 |10.00% |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |8.30% |9.44% |       |10.10%|       |10.30%|       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|06- Սոցիալական        |29.61 |29.2  |-1.38% |31.68 |8.49%  |33.42 |5.50%  |

|ապահովագրություն և    |      |      |       |      |       |      |       |

|սոցիալական            |      |      |       |      |       |      |       |

|ապահովություն         |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |15.30%|15.60%|       |15.40%|       |15.10%|       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|07- Մշակույթ, սպորտ և |4.37  |5.32  |21.74% |5.62  |5.64%  |5.93  |5.50%  |

|կրոն                  |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |2.30% |2.84% |       |2.70% |       |2.70% |       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|08- Բնակարանային      |      |      |-84.72%|      |24.24% |      |       |

|կոմունալ տնտեսություն |6.48  |0.99  |       |1.23  |       |0.92  |-25%   |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |3.36% |0.53% |       |0.60% |       |0.42% |       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|09- Վառելիքային և     |1.1   |0.29  |-73.64%|0.35  |20.69% |0.37  |5.50%  |

|էներգետիկ համալիր     |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |0.60% |0.15% |       |0.20% |       |0.20% |       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|10- Գյուղատնտեսություն|8.4   |6.92  |-18.45%|5.83  |-14.89%|5.15  |-11.60%|

|ձկնաբուծություն,      |      |      |       |      |       |      |       |

|անտառային և  ջրային   |      |      |       |      |       |      |       |

|տնտեսություն          |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |4.40% |3.66% |       |2.80% |       |2.30% |       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|11- Լեռնահանքային     |1.09  |0.57  |-47.71%|0.77  |35.09% |0.81  |5.50%  |

|արդյունաբերություն և  |      |      |       |      |       |      |       |

|հանքային հանածոներ,   |      |      |       |      |       |      |       |

|վերամշակող            |      |      |       |      |       |      |       |

|արդյունաբերություն,   |      |      |       |      |       |      |       |

|շինարարություն և      |      |      |       |      |       |      |       |

|բնապահպանություն      |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |0.60% |0.30% |       |0.40% |       |0.40% |       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|12 - Տրանսպորտ և      |1.15  |0.94  |-23.48%|1.84  |109.1% |1.56  |-15.00%|

|հաղորդակցություն      |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |0.60% |0.47% |       |0.90% |       |0.70% |       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|13 - Այլ տնտեսական    |0.13  |0.53  |230.77%|0.65  |51.2%  |0.69  |5.50%  |

|ծառայություններ       |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |0.10% |0.23% |       |0.30% |       |0.30% |       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|14 - Հիմնական խմբին   |34.56 |32.89 |-4.83% |32.18 |-2.16% |33.07 |2.70%  |

|չդասվող ծախսեր        |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|  որպես ընթացիկ       |17.90%|17.58%|       |15.60%|       |14.90%|       |

|  ծախսերի %           |      |      |       |      |       |      |       |

.__________________________________________________________________________.

 

Միջին ժամկետ հեռանկարում գործառնական դասակարգման մեջ ներառված

ընթացիկ ծախսերի մասով կառավարության քաղաքականությունն ու նպատակներն

են.

- միջին ժամկետային հեռանկարում կրթությունը գլխավոր առաջնայնություններից

է: Ընթացիկ ծախսերում այս ոլորտի մասնաբաժինը 2000 թ. կհասնի 12.5%-ի և

կշարունակի աճել` 2002 թ. հասնելով 14.3%-ի: Ոլորտի ներսում

առաջնահերթությունը կտրվի ընդհանուր հիմնական կրթությանը և

աշխատավարձին: (Կրթությանը վերաբերող կարևոր քննարկումները տես`

31-րդ էջից սկսվող բաժնում):

- Առողջապահությունը միջնաժամկետ հեռանկարում նույնպես կունենա ընթացիկ

ծախսերի աճող ֆինանսավորում: Այս ոլորտի մասնաբաժինը 2000 թ. կհասնի

9.4%-ի և կշարունակի աճել` 2002 թ. հասնելով 10.3%-ի:

(Առողջապահությանը վերաբերող կարևոր քննարկումները տես` 36-րդ էջից

սկսվող բաժնում):

- Սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ծախսերի

մասնաբաժիններն ընդհանուր ծախսերում կմնան հաստատուն: Աղքատության բեռի

թեթևացման մասով կառավարության ընդհանուր քաղաքականությունն ուղղված

կլինի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Կառավարությունը կշարունակի Համաշխարհային Բանկի օժանդակությամբ

նախկինում ներդրված նպատակային օգնության համակարգի բարելավումը:

- Մինչև 2004 թ. սուբսիդավորումը վերացնելու կառավարության

քաղաքականության համաձայն` լայն սուբսիդավորում ունեցող ոլորտներում

(բնակարանաշինություն, կոմունալ ծառայություններ, գյուղատնտեսություն,

տրանսպորտ և կապ) կիրականացվեն սուբսիդավորման աստիճանական

կրճատումներ:

- Քաղաքացիական ծառայությունների բարեփոխումներին համընթաց ընդհանուր

ծառայությունների մատուցումը զգալի կբարելավվի: Քաղաքացիական

ծառայությունների բարեփոխումների ծրագիրը կմշակվի 2000 թ. և

կիրականացվի 2001 և 2002 թթ-ին: Ընդհանուր ծառայություններին հատկացվող

ընթացիկ ծախսերը կաճեն` 2000 թ. հասնելով ընդամենը ընթացիկ ծախսերի

6.7%-ին, 2002 թ.-ին աճը կշարունակվի` հասնելով 9.1, ինչը

կաշառակերության դեմ պայքարի կառավարության վարած ռազմավարության

կարևոր բաղադրիչն է:

Տնտեսագիտական դասակարգումն ընթացիկ ծախսերի վերլուծման մեկ այլ

տարբերակ է: Ընթացիկ ծախսերի մեջ մտնում են տնտեսագիտական դասակարգման

հետևյալ հիմնական ենթախմբերը`

- Աշխատավարձը կատարված աշխատանքի դիմաց վճարվող գումարն է:

- Տոկոսավճարը փոխառված գումարի գինն է: Փողը փոխառվում է բյուջեի

դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:

- Պետական սուբսիդիաները պետական ձեռնարկություններին, տեղական

իշխանություններին, գործարարներին տրվող անվերադարձ ֆինանսական

ռեսուրսներն են:

- Տրանսֆերտներն անհատներին տրվող անվերադարձ ֆինանսական ռեսուրսներն են:

Տրանսֆերտները ներառում են նպաստները, կրթաթոշակները և որոշ տեսակի

թոշակներ:

- Ապրանքներն ու ծառայությունները ոչ մարդկային միջոցներն են, որոնք

անհրաժեշտ են կառավարության գործունեության օժանդակության համար:

 

Հետևյալ աղյուսակն ընդհանրացնում է ընթացիկ ծախսերի փաստացի և

կանխատեսվող մակարդակներն ըստ տնտեսագիտական դասակարգման.

 

.__________________________________________________________________________.

|    (մլրդ. դրամ)|1998  |1999  | 2000 |  %d   | 2001 |  %d  | 2002 |  %d   |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ  |146.48|193.03|187.12|-3.06% |206.12|10.15%|221.24|7.3%   |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Աշխատավարձ      |25.36 |16.93 |18.47 |9.10%  |28.65 |55.12%|37.24 |30.0%  |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|որպես ընթացիկ   |17.3% |8.8%  |9.87% |       |13.90%|      |16.8% |       |

|ծախսերի %       |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Տոկոսավճար      |18.40 |19.18 |17.21 |-10.27%|15.7  |-8.77%|15.76 |0.4%   |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|որպես ընթացիկ   |12.6% |9.9%  |9.20% |       |7.60% |      |7.1%  |       |

|ծախսերի %       |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Ներքին պարտքի   |10.54 |12.12 |8     |-33.99%|8     |0.00% |8.00  |0.0%   |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Արտաքին պարտքի  |7.85  |7.06  |8.24  |16.71% |7.7   |-6.55%|7.76  |0.8%   |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Սուբսիդիաներ    |1.39  |14.16 |7.45  |-47.39%|7.4   |-0.67%|5.55  |-25.0% |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|որպես ընթացիկ   |0.9%  |7.3%  |3.98% |       |3.60% |      |2.5%  |       |

|ծախսերի %       |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Ընթացիկ         |34.18 |50.15 |41.44 |-17.37%|45.69%|10.26%|48.21 |5.5%   |

|տրանսֆերտներ    |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|որպես ընթացիկ   |23.3% |26.0% |22.15%|       |22.20%|      |21.8% |       |

|ծախսերի %       |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Ապրանքներ և     |67.15 |92.61 |102.54|10.72% |108.68|5.99% |114.48|5.3%   |

|ծառայություններ |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|որպես ընթացիկ   |45.8% |48.0% |54.80%|       |52.70%|      |51.7% |       |

|ծախսերի %       |      |      |      |       |      |      |      |       |

.__________________________________________________________________________.

 

Ընթացիկ ծախսերի կատեգորիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության

կառավարության քաղաքականությունն ու նպատակները կարելի է ամփոփել

հետևյալ կերպ.

- Կրճատել պետական ծառայողների թիվը` ավելացնելով աշխատավարձը:

Աշխատավարձի ընդհանուր ֆոնդն ըստ նախատեսվածի պետք է ամեն տարի ավելանա

30%-ով, ինչն անհրաժեշտ է պետական ծառայողների աշխատավարձն ավելի

ընդունելի մակարդակի կասեցնելու համար:

- Մինչև 2004 թ. վերացնել պետական ձեռնարկություններին տրվող

սուբսիդիաները:

- Պետական պարտքի այնպիսի կառավարում, որը թույլ կտա պետական պարտքի

սպասարկման ծախսերը համապատասխանեցնել աղյուսակում նշված գումարին: Դա

կարելի է իրականացնել արժեթղթերի շուկայի արդյունավետ բարեփոխումներով,

ինչը կօգնի միջնաժամկետ հեռանկարում նվազեցնելու տոկոսադրույքները:

 

Կապիտալ ծախսեր

 

Կառավարության ծախսերի կարևոր մասն են կազմում կապիտալ ներդրումները:

Այսպիսի ներդրումների ֆինանսավորման հիմնական աղբյուրներն արտաքին

վարկերն են:

Հետևյալ աղյուսակն ընդհանրացնում է կապիտալ ծախսերի փաստացի և

կանխատեսվող մակարդակներն ըստ գործառնական դասակարգման և ըստ

ֆինանսավորման աղբյուրի.

 

.__________________________________________________________.

|Դասը և  ֆինանսավորման աղբյուրը|1999  |2000  |2001  |2002  |

|______________________________|______|______|______|______|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ       |44.08 |62.77 |68.54 |69.68 |

|______________________________|______|______|______|______|

|       որպես ՀՆԱ-ի %          |4.45% |5.76% |5.76% |5.02% |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը ներքին աղբյուրներից  |16.82 |31.73 |31.35 |26.35 |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը արտաքին աղբյուրներից |27.26 |31.04 |37.42 |41.22 |

|______________________________|______|______|______|______|

|04- Կրթություն և  գիտություն  |2.52  |4.99  |5.79  |4.72  |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը ներքին աղբյուրներից  |0.83  |1.32  |4.1   |4.3   |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը արտաքին աղբյուրներից |1.69  |3.67  |1.69  |0.42  |

|______________________________|______|______|______|______|

|05- Առողջապահություն          |0.89  |2.64  |2.72  |2.31  |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը ներքին աղբյուրներից  |0.04  |0.42  |1     |1     |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը արտաքին աղբյուրներից |0.85  |2.22  |1.72  |1.31  |

|______________________________|______|______|______|______|

|08- Բնակարանային կոմունալ     |6.94  |16.33 |13.38 |10.19 |

|տնտեսություն                  |      |      |      |      |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը ներքին աղբյուրներից  |3.38  |12.24 |6     |5     |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը արտաքին աղբյուրներից |3.56  |4.09  |7.38  |5.19  |

|______________________________|______|______|______|______|

|09- Վառելիքային և  էներգետիկ  |5.55  |9.31  |15.98 |25.1  |

|համալիր                       |      |      |      |      |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը ներքին աղբյուրներից  |0     |0.12  |0     |0     |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը արտաքին աղբյուրներից |5.55  |9.19  |15.98 |25.1  |

|______________________________|______|______|______|______|

|10- Գյուղատնտեսություն,       |12.27 |12.25 |7.46  |6.67  |

|ձկնաբուծություն, անտառային և  |      |      |      |      |

|ջրային տնտեսություն           |      |      |      |      |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը ներքին աղբյուրներից  |2.7   |4.53  |4     |3     |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը արտաքին աղբյուրներից |9.57  |7.72  |3.46  |3.67  |

|______________________________|______|______|______|______|

|12- Տրանսպորտ և               |4.46  |7.2   |13.11 |10.57 |

|հաղորդակցություն              |      |      |      |      |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը ներքին աղբյուրներից  |0     |5.8   |8.7   |7.5   |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը արտաքին աղբյուրներից |4.46  |1.4   |4.41  |3.07  |

|______________________________|______|______|______|______|

|14- Հիմնական խմբին չդասվող    |2.95  |9,8   |2,78  |2,46  |

|ծախսեր                        |      |      |      |      |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը ներքին աղբյուրներից  |1.37  |7.05  |0     |0     |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը արտաքին աղբյուրներից |1.58  |2.75  |2.78  |2.46  |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը այլ դասեր            |8.5   |0.25  |7.5   |5.5   |

|______________________________|______|______|______|______|

|Ընդամենը ներքին աղբյուրներից  |8.5   |0.25  |7.5   |5.5   |

.__________________________________________________________.

 

Կապիտալ ծախսերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության

քաղաքականությունն ու նպատակները միջին ժամկետային հեռանկարում հետևյալն

են.

- Շարունակել պետական բյուջեից կապիտալ ծախսերին ուղղված հատկացումների

օգտագործումը ենթակառույցների (ճանապարհների, դպրոցների և այլնի)

համար, ինչը չի կարող ապահովվել մասնավոր սեկտորի կողմից:

- Ակնկալվում է, որ կապիտալ ծախսերի ֆինանսավորման արտաքին աղբյուրներից

2001 թ. կհատկացվի $56.75 մլն., 2002 թ. $67.4 մլն.: 2001 թ. համար այս

ծախսերին վերաբերող պայմանագրերն արդեն կան: Կառավարությունը վստահ է,

որ 2002 թ. համար պայմանագրերը հաջողությամբ կկնքվեն:

- Ներքին ֆինանսավորումը կմնա հաստատուն մակարդակի վրա` հիմնվելով 2000 թ.

բյուջեի վրա:

- մասնավորեցման միջոցներից կապիտալ ծախսերին հատկացվող ֆինանսավորումը

2000 թ. կկազմի ավելի քան 14.7 մլրդ դրամ, 2001 թ. 15.8 մլրդ. դրամ,

իսկ 2002 թ. 13.1 մլրդ դրամ:

 

Վարկավորում

 

Ի հավելում ընթացիկ և կապիտալ ծախսերի, Հայաստանի Հանրապետության

կառավարությունն իրականացնում է տարբեր բյուջետային հաստատությունների

վարկավորում: Միևնույն ժամանակ նախկին տարիներին հատկացված վարկերի դիմաց

կառավարությունը ստանում է հետվճարներ: Զուտ վարկավորումը նոր վարկերի և

հետվճարների տարբերությունն է:

Հետևյալ աղյուսակն ընդհանրացնում է վարկավորման ծախսերի փաստացի և

կանխատեսվող մակարդակները.

 

.__________________________________________________________________________.

|    (մլրդ. դրամ)  |1998 |1999 | 2000 |       | 2001 |      | 2002 |       |

|__________________|_____|_____|______|_______|______|______|______|_______|

|Ամբողջ զուտ       |13.86|22.78|17.59 |-22.78%|18.32 |4.15% |19.59 |6.90%  |

|վարկավորում       |     |     |      |       |      |      |      |       |

|__________________|_____|_____|______|_______|______|______|______|_______|

|որպես ՀՆԱ-ի %     |1.45%|2.18%|1.62% |       |1.49% |      |1.41% |       |

|__________________|_____|_____|______|_______|______|______|______|_______|

|Ներքին            |6.18 |16.06|8.87  |-44.77%|10.19 |14.88%|10.97 |7.70%  |

|աղբյուրներ        |     |     |      |       |      |      |      |       |

|__________________|_____|_____|______|_______|______|______|______|_______|

|01- Ընդհանուր     |     |9.24 |9.46  |2.38%  |10.78 |13.95%|11.56 |7.30%  |

|բնույթի պետական   |     |     |      |       |      |      |      |       |

|ծառայություններ   |     |     |      |       |      |      |      |       |

|__________________|_____|_____|______|_______|______|______|______|_______|

|08- Բնակարանային  |     |1.2  |0     |       |0     |      |0     |       |

|կոմունալ          |     |     |      |       |      |      |      |       |

|տնտեսություն      |     |     |      |       |      |      |      |       |

|__________________|_____|_____|______|_______|______|______|______|_______|

|09- Վառելիքային   |     |1.9  |0     |       |0     |      |0     |       |

|և  էներգետիկ      |     |     |      |       |      |      |      |       |

|համալիր           |     |     |      |       |      |      |      |       |

|__________________|_____|_____|______|_______|______|______|______|_______|

|11-Լեռնահանքային  |     |4    |-0.46 |       |-0.46 |      |-0.46 |       |

|արդյունաբերություն|     |     |      |       |      |      |      |       |

|և  այլն           |     |     |      |       |      |      |      |       |

|__________________|_____|_____|______|_______|______|______|______|_______|

|Ընդհանուր այլ     |     |-0.47|-0.13 |       |-0.13 |      |-0.13 |       |

|ծախսեր            |     |     |      |       |      |      |      |       |

|__________________|_____|_____|______|_______|______|______|______|_______|

|Արտաքին աղբյուրներ|7.69 |6.72 |8.72  |29.76% |8.13  |-6.77%|8.62  |6.00%  |

|__________________|_____|_____|______|_______|______|______|______|_______|

|10-               |     |2.31 |1.86  |       |1.54  |      |1.82  |       |

|Գյուղատնտեսություն|     |     |      |       |      |      |      |       |

|և  այլն           |     |     |      |       |      |      |      |       |

|__________________|_____|_____|______|_______|______|______|______|_______|

|14- Հիմնական խմբին|     |4.41 |6.86  |       |6.59  |      |6.8   |       |

|չդասվող ծախսեր    |     |     |      |       |      |      |      |       |

|և  այլն           |     |     |      |       |      |      |      |       |

.__________________________________________________________________________.

 

Կառավարության որդեգրած վարկավորման քաղաքականությունն ու խնդիրներն

են`

- Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության շարունակում ողջ կանխատեսվող

ժամանակաշրջանի ընթացքում: Այս օգնությունը կաճի ընդհանուր ծախսերի աճի

տեմպերին համընթաց:

- Վարկային օգնություն ապահովող, Համաշխարհային Բանկի և Լինսի

հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շարունակում մինչև 2002 թ.:

 

Գործառնական դասակարգում. ծախսերի մանրամասներ

 

Ընթացիկ, կապիտալ և փոխառությունների ծախսերի վերը նշված քննարկումը

պարզաբանում է այս ոլորտում միջին ժամկետային հեռանկարում

քաղաքականությունն ու միտումները: Այս բաժինը վերաբերում է հիմնական

գործառնական դասերին և դրանցից ամեն մեկի քաղաքականության նպատակներին

և հիմնական ուղղություններին:

Աղյուսակը ներկայացնում է գործառնական բոլոր դասերի ընդհանուր ծախսերի

(ընթացիկ, կապիտալ և փոխառությունների) ընդհանրացված ամփոփագիրը:

 

.__________________________________________________________________________.

|Ոլորտը (մլրդ. դր)     |1999  | 2000 |  %d   | 2001 |  %d   | 2002 |  %d   |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ       |259.9 |267.46|2.91%  |293.2 |9.62%  |310.5 |5.99%  |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|01- Ընդհանուր բնույթի |21.4  |21.97 |2.66%  |27.6  |25.63% |31.64 |14.60% |

|պետական               |      |      |       |      |       |      |       |

|ծառայություններ       |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|02- Պաշտպանություն և  |53.94 |53.27 |-1.24% |58.38 |9.59%  |61.59 |5.50%  |

|03- Հասարակական կարգի |      |      |       |      |       |      |       |

|պահպանություն և       |      |      |       |      |       |      |       |

|անվտանգություն        |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|04- Կրթություն և      |25.5  |31.01 |21.61% |35.8  |15.45% |39.52 |10.40% |

|գիտություն            |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|05- Առողջապահություն  |17.95 |20.31 |13.15% |23.49 |15.66% |25.15 |7.00%  |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|06- Սոցիալական        |29.61 |29.2  |-1.38% |31.68 |8.49%  |33.42 |5.50%  |

|ապահովագրություն և    |      |      |       |      |       |      |       |

|սոցիալական            |      |      |       |      |       |      |       |

|ապահովություն         |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|07- Մշակույթ, սպորտ և |4.37  |5.28  |20.82% |5.62  |6.44%  |5.93  |5.50%  |

|կրոն                  |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|08- Բնակարանային      |14.62 |17.32 |18.47% |14.61 |-15.65%|11.11 |-24%   |

|կոմունալ տնտեսություն |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|09- Վառելիքային և     |8.55  |9.6   |12.28% |16.33 |70.10% |25.47 |56.00% |

|էներգետիկ համալիր     |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|10- Գյուղատնտեսություն|22.98 |21.08 |-8.27% |14.83 |-29.65%|13.64 |-8.00% |

|ձկնաբուծություն,      |      |      |       |      |       |      |       |

|անտառային և  ջրային   |      |      |       |      |       |      |       |

|տնտեսություն          |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|11- Լեռնահանքային     |5.09  |0.26  |-94.89%|0.31  |19.23% |0.35  |12.90% |

|վերամշակող            |      |      |       |      |       |      |       |

|արդյունաբերություն,   |      |      |       |      |       |      |       |

|շինարարություն,       |      |      |       |      |       |      |       |

|բնապահպանություն      |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|12 - Տրանսպորտ և      |5.61  |8.08  |44.03% |14.87 |84.03% |12.05 |-19%   |

|հաղորդակցություն      |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|13 - Այլ տնտեսական    |0.34  |0.53  |       |0.6   |13.21% |0.64  |6.70%  |

|ծառայություններ       |      |      |       |      |       |      |       |

|______________________|______|______|_______|______|_______|______|_______|

|14 - Հիմնական խմբին   |43.09 |49.55 |14.99% |41.55 |-16.15%|42.33 |1.90%  |

|չդասվող ծախսեր        |      |      |       |      |       |      |       |

.__________________________________________________________________________.

 

Ստորև ներկայացվում է գործառնական դասակարգման յուրաքանչյուր

կատեգորիայի հիմնական քաղաքականության ու ուղղվածության ավելի մանրամասն

քննարկումները: Թվերը ներկայացված են մլրդ. դրամներով:

 

.________________________________________________.

|1999  |2000  |  %d  | 2001 |  %d  | 2002 |  %d  |

.__________________|______|______|______|______|______|______|______|

|Ընդհանուր բնույթի |21.4  |21.97 |2.66% |27.6  |25.83%|31.64 |14.6% |

|պետական           |      |      |      |      |      |      |      |

|ծառայություններ   |      |      |      |      |      |      |      |

|(01)              |      |      |      |      |      |      |      |

|__________________|______|______|______|______|______|______|______|

| ընթացիկ ծախսեր   |12.16 |12.51 |2.88% |16.82 |34.45%|20.08 |19.4% |

|__________________|______|______|______|______|______|______|______|

| կապիտալ ծախսեր   |0     |0     |      |0     |      |0     |      |

|__________________|______|______|______|______|______|______|______|

| վարկավորման      |9.24  |9.46  |2.38% |10.78 |13.95%|11.56 |7.30% |

| ծախսեր           |      |      |      |      |      |      |      |

.___________________________________________________________________.

 

2000 թ.-ին առաջարկվող ընդհանուր բնույթի պետական ծառայությունների

ծախսերը կազմում են ամբողջ բյուջետային ծախսերի մոտ 8.2%-ը: Այս դասի

ֆինանսավորումը ներառում է Նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի,

կառավարության ծախսերը, ընտրությունների և հանրաքվեների, արտաքին

քաղաքական գործունեության, հարկային ու մաքսային համակարգերի և

օտարերկրյա պետություններին տրամադրվող տնտեսական օգնության ծախսերը:

Ստորև բերվում են միջին ժամկետային հեռանկարում այս կատեգորիայի

հիմնական խնդիրները.

- Այս ոլորտը զգալի աճ է ապրում` կապված պետական ծառայությունների

պլանավորված բարեփոխումների հետ: 2000 թ. պետական ծառայությունների

բարեփոխումները նոր թափ կստանան: Ներկայումս պետական ծառայողների

աշխատավարձը շատ ցածր է: Սա կաշառակերությունը խթանող հիմնական գործոնն

է: Պետական ծառայողների թվի զգալի կրճատումը չի կարող բավարար

ֆինանսական ռեսուրսներ ստեղծել աշխատավարձն ընդունելի մակարդակի

հասցնելու համար: Կառավարությունը պլանավորել է 2000 թ. ընդհանուր

բնույթի պետական ծառայությունների ծախսերը հասցնել ընթացիկ ծախսերի

6.7%-ին, իսկ արդյունավետությանը և արդյունքների առումով այն կդարձնի

ավելի նպատակային:

- Սպասվում է, որ Լեռնային Ղարաբաղին տրամադրվող բյուջետային վարկը

կշարունակվի ամբողջ միջնաժամկետ հատվածում: Գումարը 2000 թ. կազմում է

9.5 մլրդ. դրամ:

- Արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող (Համաշխարհային Բանկ, Լինսի

հիմնադրամ) վարկային ծրագրերը կշարունակվեն ամբողջ միջին ժամկետային

հատվածում:

 

.________________________________________________.

|1999  |2000  |  %d  | 2001 |  %d  | 2002 |  %d  |

.____________________|______|______|______|______|______|______|______|

|Պաշտպանություն (02);|53.94 |53.27 |-1.24%|58.38 |9.59% |61.59 |5.50% |

|Հասարակական կարգի   |      |      |      |      |      |      |      |

|պահպանություն և     |      |      |      |      |      |      |      |

|անվտանգություն (03) |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

| ընթացիկ ծախսեր     |53.94 |53.27 |-1.24%|58.38 |9.59% |61.59 |5.50% |

._____________________________________________________________________.

 

2000 թ.-ին առաջարկվող պաշտպանության, հասարակական կարգի պահպանության

և պետական անվտանգության ոլորտների ծախսերը կազմում են ամբողջ

բյուջետային ծախսերի մոտ 20%-ը: Այս ոլորտի ֆինանսավորումը ներառում է

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ազգային անվտանգության և

ներքին գործերի նախարարությունների, դատական համակարգի (ներառյալ

Սահմանադրական դատարանը, վճռաբեկ դատարանը, և այլն) և քաղաքացիական

պաշտպանության բնականոն գործունեության համար անհրաժեշտ ծախսերը:

 

Ստորև բերվում են միջին ժամկետային հեռանկարում այս կատեգորիայի

հիմնական խնդիրները.

- Երկրի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ռազմական

կարողությունների պահպանում:

- Ազգային անվտանգության և ներքին գործերի ուժային կառույցների

պահպանում երկրի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ մակարդակի

վրա:

- Դատաիրավական համակարգի բավարար գործունեության պահպանում, որը

կապահովի արդարադատության արդյունավետ իրականացումը:

 

.________________________________________________.

|1999  |2000  |  %d  | 2001 |  %d  | 2002 |  %d  |

.____________________|______|______|______|______|______|______|______|

|Կրթություն և        |25.5  |31.0  |21.6% |35.8  |15.45%|39.52 |10.40%|

|գիտություն (04)     |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Կրթություն (04 ա)   |22.92 |28.38 |32.5% |32.75 |7.9%  |36.30 |10.8% |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|  ընթացիկ ծախսեր    |20.40 |23.39 |14.7% |26.96 |14.6% |31.58 |17.2% |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|  կապիտալ ծախսեր    |2.52  |4.99  |      |5.79  |      |4.72  |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Գիտություն և        |2.58  |2.63  |1.9%  |3.05  |3.5%  |3.22  |5.5%  |

|վարչարարություն     |      |      |      |      |      |      |      |

|(04 բ)              |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|  ընթացիկ ծախսեր    |2.58  |2.63  |1.9%  |3.05  |3.5%  |3.22  |5.5%  |

._____________________________________________________________________.

 

2000 թ.-ին առաջարկվող կրթության և գիտության ծախսերը կազմում են

ամբողջ բյուջետային ծախսերի մոտ 11.6%-ը: Այս ոլորտի ֆինանսավորումը

ապահովում է կրթական և գիտական հաստատությունների գործունեությունը`

ներառյալ հանրակրթական դպրոցները, բարձրագույն ուսումնական

հաստատությունները, հատուկ դաստիարակչական դպրոցները և գիշերօթիկ

դպրոցները:

Բյուջեի նախագծում այս ոլորտի ֆինանսավորման ամենակարևոր կետերը

հետևյալն են`

- Ընթացիկ ծախսերի գծով կրթությունը գլխավոր առաջնայնությունն է:

Կրթության բաժնեմասն ընթացիկ ծախսերի մեջ 2000 թ. կկազմի 12.2%, իսկ

2002 թ.` 14.3%:

- Ոլորտի հիմնական առաջնայնությունը տարրական, հիմնական և միջնակարգ

կրթությունն է:

- Ուսուցիչների աշխատավարձը միջին ժամկետային հեռանկարում կշարունակի

աճել ավելի արագ, քան ընդհանուր բյուջեն:

- Մինչև 2001 թ. բոլոր դպրոցները պետք է անցնեն ըստ աշակերտի

ֆինանսավորման սկզբունքի, բացառությամբ` որոշ բացառիկ դեպքերի:

- Առաջին դասարանի աշակերտները պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար

կապահովվեն դասագրքերով, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների

երեխաները` տարրական ընդհանուր կրթության ծրագրերով նախատեսված

դասագրքերով:

- Կապիտալ ծախսերին հատկացվող համեստ գումարները կշարունակեն օգտագործվել

դպրոցների ամենաանհետաձգելի վերանորոգումների համար: Ի հավելում

նշվածի` մասնավորեցման միջոցներից 10.9 մլրդ. դրամ եռամյա

ժամանակահատվածում կհատկացվի կրթական համալիրների բարելավմանը:

- Բարձրագույն պետպատվեր կրթությունը կուղղվի հանրապետության տնտեսության

առանձին բնագավառների զարգացմանը, ինչպես նաև հիմնարար գիտությունների

ու հայագիտության գծով մասնագետների պատրաստմանը:

- Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող կրթության կառավարման

բարեփոխումների ծրագիրը կշարունակվի ֆինանսավորվել մինչև 2002 թ.:

 

.________________________________________________.

|1999  |2000  |  %d  | 2001 |  %d  | 2002 |  %d  |

._____________________|______|______|______|______|______|______|______|

|Առողջապահություն (05)|17.95 |20.31 |13.15%|23.49 |15.66%|25.15 |7.00% |

|_____________________|______|______|______|______|______|______|______|

| ընթացիկ ծախսեր      |17.06 |17.67 |3.6%  |20.77 |17.5% |22.84 |10.0% |

|_____________________|______|______|______|______|______|______|______|

| կապիտալ ծախսեր      |0.89  |2.64  |      |2.72  |      |2.31  |      |

.______________________________________________________________________.

 

2000 թ.-ին առողջապահության ծախսերը կազմում են ամբողջ բյուջետային

ծախսերի մոտ 7.6%-ը: Այս կատեգորիայի ծախսերն ուղղվում են պետական

հիվանդանոցների, պոլիկլինիկաների, բուժարանների, առողջապահական այլ

հաստատությունների և հարակից ծառայությունների, ինչպես նաև կանխարգելիչ

և հիգիենայի հետ կապված ծառայությունների ֆինանսավորմանը:

Ստորև բերվում են այս ոլորտի հիմնական խնդիրները միջին ժամկետային

հեռանկարում.

- Առողջապահությունն ընթացիկ ծախսերի առումով առաջնայնություն է:

Ընդհանուր ընթացիկ ծախսերի մեջ առողջապահության բաժնեմասը 2000 թ.

կլինի 9.8%, իսկ 2002 թ.` 10.3%:

- Նախատեսվում է որոշակի հիվանդանոցային բուժհիմնարկների առանձնացում,

որտեղ բացարձակապես կիրականացվի երաշխավորված անվճար բուժօգնություն`

անկախ բնակության վայրից, հիվանդությունից և սոցիալական վիճակից:

Անվճար բուժօգնության համակարգում չընդգրկվող հիվանդանոցները

կշարունակեն գործել նախկին ձևով: Հիվանդանոցային համակարգի բարելավման

ծրագրի շրջանակներում կիրականացվի հիվանդանոցների մահճակալային ֆոնդի

վերապրոֆիլավորում, մահճակալների թվի կրճատում, առանձին հիվանդանոցների

լուծարում կամ միաձուլում:

- Նախատեսվում է 2001 թվականից ներդնել և աստիճանաբար զարգացնել

պարտադիր բժշկական ապահովագրությունը (ՊԲԱ): Ելնելով երկրի սոցիալ

տնտեսական իրավիճակից նպատակահարմար է ՊԲԱ-ի փուլային ներդրումը:

- Նախատեսվում է ներդնել ընտանեկան բժշկության համակարգը, որի

ձևավորմանը զուգընթաց ներկայիս խոշոր պոլիկլինիկաների մի մասը

վերածվելու է հիվանդանոցային բուժհիմնարկների հետ սերտորեն

փոխկապակցված խորհրդատվական-ախտորոշիչ տարածքային կենտրոնների:

Վերջնականապես ամրագրվելու է առողջության առաջնային պահպանման

(ամբուլատոր-պոլիկլինիկական) համակարգի մեկ բնակչի հաշվով միջինացված

ֆինանսավորման սկզբունքը` նախատեսելով նաև առողջապահության

ֆինանսավորման ընդհանուր ծավալում առաջնային բուժօգնությանն ուղղվող

միջոցների տեսակարար կշռի աստիճանական աճ:

- Կշարունակվի Համաշխարհային բանկի կողմից օժանդակվող առողջության

առաջնային պահպանման համակարգի բարեփոխումների ծրագրի իրականացումը

մինչև 2002 թ.` ներառյալ առողջության առաջնային պահպանման հետ կապված

շինարարական աշխատանքների իրականացմանը ցույց տրվող որոշակի

օժանդակությունը:

 

--------------------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2000
N 300
Որոշում