Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ (3-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.0300.120600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2000 թվականի N 300

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

.________________________________________________.

|1999  |2000  |  %d  | 2001 |  %d  | 2002 |  %d  |

.________________________|______|______|______|______|______|______|______|

|Սոցիալական              |29.61 |29.2  |-1.38%|31.68 |8.49% |33.42 |5.50% |

|ապահովագրություն և      |      |      |      |      |      |      |      |

|սոցիալական ապահովություն|      |      |      |      |      |      |      |

|(06)                    |      |      |      |      |      |      |      |

|________________________|______|______|______|______|______|______|______|

| ընթացիկ ծախսեր         |29.61 |29.2  |-1.38%|31.68 |8.49% |33.42 |5.50% |

._________________________________________________________________________.

 

2000 թ.-ին առաջարկվող սոցիալական ապահովության և սոցիալական

ապահովագրության ծախսերը կազմում են ամբողջ բյուջետային ծախսերի մոտ

11.0%-ը: Սոցիալական ապահովագրության հիմնադրամը ֆինանսական օգնություն է

տրամադրում բնակչության անապահով խավերին` ներառյալ ցածր եկամուտ ունեցող

ընտանիքներին, միայնակ մայրերին և թոշակառուներին:

Ստորև բերվում են ոլորտի հիմնական խնդիրները` կապված միջին ժամկետ

ուղղությունների հետ`

- աղքատության կրճատմանն ուղղված կառավարության ընդհանուր

քաղաքականությունը հիմնվելու է տնտեսական աճի և նոր աշխատատեղերի

ստեղծման, այլ ոչ թե պարզապես նյութական օգնության տրամադրման վրա.

- շարունակվելու է ընտանեկան նպաստի նոր համակարգի ներդրումը, որտեղ

որպես սոցիալական աջակցության նշանառություն է դիտվում ընտանիքը` իր

անապահովության ընդհանրական աստիճանով: Այս համակարգը հնարավորություն

է տալիս ռեսուրսներն ավելի արդյունավետ ձևով բաշխել

ամենակարիքավորներին.

- 2000 թ. նախատեսվում է կենսաթոշակի մոտ 30% աճ զինծառայողների և նրանց

ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության, աշխատանքային

պարտավորությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական

հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված

վնասի փոխհատուցման համար.

- 2000 թ. նախատեսված է ավելացնել ծանր կացության մեջ հայտնված միայնակ

թոշակառուների և հաշմանդամների առավել կարիքավոր մասի սոցիալական

պաշտպանվածության մակարդակը:

 

.________________________________________________.

|1999  |2000  |  %d  | 2001 |  %d  | 2002 |  %d  |

.________________________|______|______|______|______|______|______|______|

|Մշակույթ, սպորտ և       |4.37  |5. 28 |20.82%|5.62  |6.44% |5.93  |5.50% |

|կրոն (07)               |      |      |      |      |      |      |      |

._________________________________________________________________________.

 

2000 թ.-ին առաջարկվող մշակույթի, սպորտի և կրոնի բնագավառների

ծախսերը կազմում են ամբողջ բյուջետային ծախսերի մոտ 2%-ը: Այս

կատեգորիայի միջոցներն ուղղված են մասնավորապես պետական

հեռուստատեսության, ռադիոյի և հրատարակչության ֆինանսավորմանը:

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի

նախարարության համակարգի բյուջետային հիմնարկների պահպանմանը,

մշակութային, մարզական և երիտասարդական ծրագրերի իրականացմանը և

մարզերում մշակութային ու արվեստի կենտրոնների պահպանմանը:

Այս ոլորտի ֆինանսավորման հիմնական խնդիրներն են`

- մշակութային ժառանգության պահպանում, մշակութային արժեքների տարածում

և ստեղծագործման գործունեության աջակցում.

- սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացում.

- 2000 թ. ռադիոհեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը արբանյակային կապի

միջոցով ապահովման նպատակով լրացուցիչ միջոցների հատկացում.

- հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության պահպանության, ինչպես

նաև գիտական ամսագրերի հրատարակության համար լրացուցիչ միջոցների

հատկացում:

 

._________________________________________________.

|1999  |2000  |  %d  | 2001 |  %d   | 2002 |  %d  |

._______________________|______|______|______|______|_______|______|______|

|Բնակարանային կոմունալ  |14.62 |17.32 |18.47%|14.61 |-15.65%|11.11 |-24%  |

|տնտեսություն (08)      |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| ընթացիկ ծախսեր        |6.48  |0.99  |-87.4%|1.23  |24.24% |0.92  |-25%  |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| կապիտալ ծախսեր        |6.94  |16.33 |      |13.38 |       |10.19 |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| վարկավորման ծախսեր    |1.20  |0.00  |      |0.00  |       |0.00  |      |

._________________________________________________________________________.

 

2000 թ.-ին առաջարկվող բնակարանային կոմունալ տնտեսության բնագավառի

ծախսերը կազմում են ամբողջ բյուջետային ծախսերի մոտ 6.5%-ը: Այս ոլորտի

ֆինանսավորումը ներառում է բնակարանային սպասարկման, աղբահանության և

աղբամշակման, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի ծախսերը: Այն նաև

ներառում է կադաստրային համակարգի ֆինանսավորումը:

Այս ոլորտի ամենակարևոր խնդիրները վերաբերում են ենթակառուցվածքներին:

Ջրամատակարարման համակարգը բնութագրվում է զգալի կորուստներով և

ծայրահեղ մաշվածությամբ: Մեկ շնչին ընկնող ջրօգտագործման մակարդակը,

հատկապես տնային տնտեսություններում, շատ բարձր է, իսկ վճարումները` շատ

ցածր: Ջրամատակարարման ցանցի 57%-ը և կոյուղու ցանցի 60%-ն ավելի քան 20

տարվա վաղեմություն ունեն:

Ստորև բերվում են ոլորտի հիմնական խնդիրները` միջին ժամկետային

հեռանկարում`

- ջրմուղ-կոյուղու և ջեռուցման օբյեկտների էներգետիկ ծախսերը հոգալու

նպատակով փոքրածավալ սուբսիդիաների տրամադրման պրակտիկայի աստիճանական

նվազեցում: Մասնավոր հատվածի մասնակցության չափի մեծացում, վճարների

հավաքման բարելավում, կորուստների նվազեցում.

- բնակարանաշինության և բնակշահագործման մեջ մասնավոր հատվածի

պատասխանատվության մեծացում և կառավարության մասնակցության նվազեցում.

- ջրմուղ-կոյուղու անխափան աշխատանքի ապահովմանն ուղղված շարունակական

ջանքերի ներդրում` արդյունավետությունը բարձրացնելու և ծախսերը

նվազեցնելու նպատակով.

- Համաշխարհային Բանկի կողմից տրամադրված միջոցների հաշվին Համայնքային

զարգացման և Անշարժ գույքի զարգացման ծրագրերի իրականացում մինչև

2002 թ.:

- Պետական կադաստրի կոմիտեում անշարժ գույքի գրանցման բարելավումների

(Համաշխարհային Բանկի) ծրագրի իրականացում մինչև 2001 թ.-ը.

- աղետի գոտու վերականգնման աշխատանքների իրականացում.

- փախստականների օգնության շարունակական աջակցում.

- եռամսյա ժամանակահատվածում մասնավորեցման միջոցներից 7.4 մլրդ. դրամ.

կհատկացվի կոմունալ ծառայության ոլորտի ենթակառուցվածքների

բարելավմանը:

 

._________________________________________________.

|1999  |2000  |  %d  | 2001 |  %d   | 2002 |  %d  |

._______________________|______|______|______|______|_______|______|______|

|Վառելիքային և          |8.5   |9.6   |12.28%|16.33 |70.10% |25.47 |56.00%|

|էներգետիկ համալիր (09) |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| ընթացիկ ծախսեր        |1.10  |0.29  |-60.7%|0.35  |5.8%   |0.37  |5.5%  |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| կապիտալ ծախսեր        |5.50  |9.31  |      |15.98 |       |25.10 |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| վարկավորման ծախսեր    |1.90  |0.00  |      |0.00  |       |0.00  |      |

._________________________________________________________________________.

 

2000 թ.-ին առաջարկվող վառելիքային և էներգետիկ համալիրի ծախսերը

կազմում են ամբողջ բյուջետային ծախսերի մոտ 3.6%-ը: Այս ոլորտի

ֆինանսավորումը ներառում է էներգիայի արտադրության, բաշխման և

գազատեղափոխման կարողությունների պահպանման ծախսերը:

Ենթակառուցվածքին առնչվող որոշ խնդիրներ հանդիսանում են այս ոլորտի

գլխավոր հիմնահարցերը: Էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգի մեծ մասն

ավելի քան 20 տարվա վաղեմություն ունի, ինչը հանգեցնում է կորուստների:

Այս հիմնահարցերի լուծման նպատակով զգալի քանակությամբ կապիտալ

ներդրումներ են կենտրոնացվում:

Ստորև բերվում են ոլորտի հիմնական խնդիրները` միջին ժամկետային

հեռանկարում.

- էներգետիկ համակարգի ինքնաապահովման անցման իրականացում և պետական

բյուջեից օժանդակության նվազեցում: Սա ներառում է վարձավճարների

հավաքագրման մակարդակի բարձրացում:

- Ոլորտի գործունեության և ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվության

թափանցիկության ապահովում:

- էներգակիրների համակարգի որոշ բաղադրիչների պլանավորված մասնավորեցում:

- էներգահամակարգի անվտանգության ու համարժեքության ապահովում:

- Ապահովության ընդունելի պայմանների հաստատման նպատակով

ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները հիմնել նվազագույն

ծախսերով ներդրումների վերլուծության վրա:

- Մինչև 2002 թ. Համաշխարհային Բանկի և Գերմանիայի կառավարության

կողմից օժանդակվող «Էներգիայի ստացման և մատակարարման համակարգերի

բարելավման ծրագրի» իրականացում:

 

._________________________________________________.

|1999  |2000  |  %d  | 2001 |  %d   | 2002 |  %d  |

._______________________|______|______|______|______|_______|______|______|

|Գյուղատնտեսություն,    |22.98 |21.1  |-8.27%|14.83 |-29.65%|13.64 |-8.00%|

|ձկնաբուծություն,       |      |      |      |      |       |      |      |

|անտառային և  ջրային    |      |      |      |      |       |      |      |

|տնտեսություն (10)      |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| ընթացիկ ծախսեր        |8.40  |6.9   |-18.45|5.83  |-14.9% |5.15  |-15.0%|

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| կապիտալ ծախսեր        |12.27 |12.3  |      |7.46  |       |6.67  |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| վարկավորման ծախսեր    |2.31  |1.9   |      |1.54  |       |1.82  |      |

._________________________________________________________________________.

 

2000 թ.-ին առաջարկվող գյուղատնտեսության, ձկնաբուծության, անտառային

և ջրային տնտեսության բնագավառի ծախսերը կազմում են ամբողջ բյուջետային

ծախսերի մոտ 7.9%-ը: Այս կատեգորիայի ֆինանսավորումը ներառում է բույսերի

պաշտպանության, առաջնային սերմնաբուծության, հակահամաճարակային և

անասնաբուժական, հողերի բարելավման (ներառյալ ոռոգման համակարգը,

ջրամբարների նորոգումը, հակահեղեղային, ջրատնտեսական շինարարությունը),

ինչպես նաև անտառների պահպանման, ձկնաբուծության, արգելանոցային

տարածքների պահպանման միջոցառումները:

Գյուղատնտեսության ոլորտի հաջող գործունեության կարևոր

նախապայմաններից է ենթակառուցվածքների, մասնավորապես` ոռոգման համակարգերի

պահպանումը: Անհրաժեշտ է շարունակել ներդրումներ ոռոգման համակարգի

պահպանման և վերակենդանացման համար, ինչը պետք է զուգակցվի ոռոգման

վարձավճարների հավաքման մակարդակի բարձրացման հետ:

Միջին ժամկետ հեռանկարում այս ոլորտի ֆինանսավորման ամենակարևոր

խնդիրներն են`

- Առաջնային սերմնաբուծության, գյուղատնտեսական կենդանիների գենոֆոնդի

պահպանման և կատարելագործման, կայուն անասնաբուժական իրավիճակի

ապահովման աշխատանքների իրականացում:

- Ոռոգման համակարգերի անխափան գործունեության ապահովում, ոռոգում

իրականացնող կառույցներին սուբսիդիաների տրամադրում (հեռանկարում դրանց

աստիճանական վերացման պայմանով), նախորդ տարիների պարտքերի մարում`

սուբվենցիաների հատկացման ճանապարհով և դրա հիման վրա աստիճանական

անցում ոռոգման համակարգի ինքնաֆինանսավորման, միաժամանակ մատակարարված

ոռոգման ջրի դիմաց գանձումների մակարդակի բարձրացման ուղղությամբ

աշխատանքների իրականացում:

- 2000 թ. Համաշխարհային Բանկի և Գյուղատնտեսության Զարգացման

Միջազգային Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության

ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրի» ավարտում, «Հայաստանի

Հանրապետության ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի» երկրորդ փուլի

ընդունում և իրականացում:

- Համաշխարհային Բանկի վարկի հաշվին իրականացվող «Գյուղատնտեսության

բարեփոխումների աջակցության ծրագրի» շարունակում և ավարտում:

- Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի վարկի հաշվին

իրականացվող «Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանների

գյուղատնտեսական ծառայությունների զարգացման ծրագրերի» շարունակում և

ավարտում:

 

._________________________________________________.

|1999  |2000  |  %d  | 2001 |  %d   | 2002 |  %d  |

._______________________|______|______|______|______|_______|______|______|

|Լեռնահանքային,         |5.09  |0.26  |      |0.31  |19.23% |0.35  |12.90%|

|վերամշակող             |      |      |      |      |       |      |      |

|արդյունաբերություն,    |      |      |      |      |       |      |      |

|շինարարություն և       |      |      |      |      |       |      |      |

|բնապահպանություն (11)  |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| ընթացիկ ծախսեր        |1.09  |0.57  |-47.7%|0.77  |35.1%  |0.81  |5.5%  |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| վարկավորման ծախսեր    |4.00  |-0.46 |      |-0.46 |       |-0.46 |      |

._________________________________________________________________________.

 

2000 թ.-ին առաջարկվող այս բնագավառի ծախսերը կազմում են ամբողջ

բյուջետային ծախսերի մոտ 0.1%-ը: Այս ոլորտի ֆինանսավորումը ներառում է

լեռնահանքային արդյունաբերության և հանքային հանածոների, ինչպես նաև

երկրաբանական գործունեության, վերամշակող արդյունաբերության և

քարտեզագրման աշխատանքների ֆինանսավորումը:

 

._________________________________________________.

|1999  |2000  |  %d  | 2001 |  %d   | 2002 |  %d  |

._______________________|______|______|______|______|_______|______|______|

|Տրանսպորտ և            |5.61  |8.1   |44.03%|14.87 |84.03% |12.05 |-19%  |

|հաղորդակցություն (12)  |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| ընթացիկ ծախսեր        |1.15  |0.9   |-23.5%|1.84  |109.1% |1.56  |-15.0%|

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| կապիտալ ծախսեր        |4.46  |7.2   |      |13.11 |       |10.57 |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| վարկավորման ծախսեր    |0.00  |-0.08 |      |-0.08 |       |-0.08 |      |

._________________________________________________________________________.

 

2000 թ. առաջարկվող տրանսպորտի և հաղորդակցության բնագավառների

ծախսերը կազմում են ամբողջ բյուջետային ծախսերի մոտ 3%-ը: Այս ոլորտի

ֆինանսավորումը ներառում է ճանապարհաշինության և քաղաքային տրանսպորտի

ծախսերը:

Ստորև բերվում են ոլորտի հիմնական խնդիրները` միջին ժամկետային

հեռանկարում.

- Տրանսպորտային համակարգի անվտանգության ապահովում:

- Հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհների

հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքների համար նախատեսված

կապիտալ ներդրումների իրականացում:

- Եռամյա ժամանակահատվածում մասնավորեցման միջոցներից 9.0 մլրդ դրամ

կտրամադրվի տրանսպորտային ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերին:

 

._________________________________________________.

|1999  |2000  |  %d  | 2001 |  %d   | 2002 |  %d  |

._______________________|______|______|______|______|_______|______|______|

|Այլ տնտեսական          |-0.34 |0.53  |      |0.6   |13.21% |0.64  |6.70% |

|ծառայություններ (13)   |      |      |      |      |       |      |      |

._________________________________________________________________________.

 

2000 թ.-ին առաջարկվող այլ տնտեսական ծառայությունների գծով ծախսերը

կազմում են ամբողջ բյուջետային ծախսերի մոտ 0.2%-ը: Այս խմբին դասվող

ծախսերի գծով ֆինանսավորումը ներառում է պետական նյութական պահուստները

և այլ վարչարարական ծախսերը` ներառյալ առևտրի, սպասարկման,

մատակարարման գործունեության և ընդհանուր բնույթի տնտեսական

ծառայությունների բնագավառում պետական կառավարումը:

 

._________________________________________________.

|1999  |2000  |  %d  | 2001 |  %d   | 2002 |  %d  |

._______________________|______|______|______|______|_______|______|______|

|Հիմնական խմբին չդասվող |43.09 |49.55 |14.99%|41.55 |-16%   |42.33 |1.9%  |

|ծախսեր (14)            |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| ընթացիկ ծախսեր        |34.56 |32.89 |-4.8% |32.18 |-2.2%  |33.07 |2.7%  |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| կապիտալ ծախսեր        |2.92  |9.8   |      |2.78  |       |2.46  |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| վարկավորման ծախսեր    |5.61  |6.86  |      |6.59  |       |6.80  |      |

._________________________________________________________________________.

 

2000 թ.-ին առաջարկվող հիմնական խմբին չդասվող ծախսերը կազմում են

ամբողջ բյուջետային ծախսերի մոտ 18.5%-ը: Այս ոլորտի ֆինանսավորումը

ներառում է տեղական կառավարման բյուջեներին տրվող տրանսֆերտները, պետական

պարտավորությունների հետ կապված վճարումները, Կառավարության պահուստային

հիմնադրամը և բազմաթիվ այլ ծրագրերի ֆինանսավորման ծախսերը:

Ստորև բերվում են այս ոլորտի հիմնական խնդիրները` միջին ժամկետային

հեռանկարում.

- Համայնքների բյուջեներին հատկացվող տրանսֆերտները կշարունակվեն`

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

համաձայն: 2000 թ. այդ տրանսֆերտները կկազմեն մոտ 6.1 մլրդ. դրամ: Այս

գումարն ամեն տարի կաճի ընդհանուր ծախսերի աճին համընթաց:

- Կշարունակվի կառավարության պահուստային ֆոնդի ֆինանսավորումը: 2000 թ.

կառավարության պահուստային ֆոնդին կհատկացվի 6.3 մլրդ. դրամ: Միջին

ժամկետային հեռանկարում այս գումարն անվանական առումով կմնա հաստատուն:

- Լինսի և Հանթսմանի հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերի

շարունակում:

- Համաշխարհային Բանկի կողմից օժանդակվող` ձեռնարկությունների զարգացման

վարկային ծրագրերի իրականացում մինչև 2001 թ.:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի մրցակցային ամենամեծ առավելություններից մեկը մարդկային

կապիտալն է: Որպես այդպիսին` պետության ծախսերի ռազմավարության

առաջնահերթությունը պետք է ուղղվի մարդկային կապիտալի շարունակական

զարգացմանը: Երկարաժամկետ հեռանկարում երկիրը կարող է տնտեսական աճի և

աղքատության վերացման իր նպատակները լավագույնս իրականացնել` արդյունավետ

և որակյալ կրթություն ապահովելով: Ահա թե ինչու պետության կրթության

համակարգի (հատկապես միջնակարգ) բարելավումն ընթացիկ ծախսերի մեջ

ամենամեծ առաջնահերթությունն է հանդիսանում:

Այս մասը բաղկացած է երեք բաժիններից.

 

- Ոլորտի նկարագրությունը. Այս բաժնում համառոտակի նկարագրվում են

կրթության ոլորտի 7 հիմնական ենթախմբերը: Ամեն մի ենթախմբի համար տրված

են գործունեության ընդհանուր նկարագրությունը, ինչպես նաև հիմնական

ուղղությունների ամփոփագիրը:

 

- Ֆինանսական ընդհանուր ցուցանիշներ. Այս բաժնում տրված են կրթության

ոլորտի ֆինանսական ընդհանուր ցուցանիշները:

 

- Նախնական և միջնակարգ կրթության ուղղությունները. Այս բաժնում

մանրամասնորեն քննարկվում են հիմնական և միջնակարգ կրթության

միտումներն ու ուղղությունները:

 

Ոլորտի նկարագրությունը

 

Կրթության ոլորտը ներառում է 7 հիմնական ենթախումբ: Ստորև ընդհանուր

առմամբ նկարագրվում է ամեն մի ենթախումբ` հատկանշելով հիմնական

ուղղությունները:

 

Հիմնական և միջնակարգ կրթություն. (04-03). Այս ենթախմբի ֆինանսական

ռեսուրսները նախատեսված են տարրական, հիմնական և միջնակարգ կրթության

ապահովման համար: Ներառված են շահագործման հիմնական ծախսերը, կրթական

հաստատությունների վերանորոգման և վերակառուցման ծախսերը և այլն:

Ներառված են նաև Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող

Կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումների ծրագրի ծախսերը,

որը կիրականացվի մինչև 2002 թ.

Ֆինանսավորվել են Հայաստանի Հանրապետության գիտության և կրթության

նախարարությունը, 10 մարզերը և քաղաք Երևանը: Գտնվելու է, որ 2000 թ.

մոտ 1395 դպրոցներում կսովորեն ավելի քան 500.000 աշակերտներ: Այդ

ֆինանսական ռեսուրսներով կվարձատրվեն ավելի քան 52.500 ուսուցիչներ և

28.000 վարչական աշխատողներ: 2000 թ. այս ենթախմբի ծախսերը կկազմեն

ընդհանուր կրթության ոլորտի ընթացիկ ծախսերի 64.4%-ը և կաճեն մինչև 74%

2002 թ.-ին: Այս ենթախմբի ավելի մանրամասն քննարկումը տրված է ստորև

բերվող «Տարրական, հիմնական և միջնակարգ կրթության ուղղությունները»

բաժնում:

 

Հիմնական ուղղությունը. Մանրամասն քննարկումը տես` ստորև բերվող

«Հանրային դպրոցների նպատակներն ու ուղղությունները» բաժնում:

 

Հատուկ ընդհանուր կրթություն. (04-04). Այս ենթախմբի ֆինանսական

ռեսուրսները նախատեսված են հատուկ ընդհանուր կրթության հաստատությունների

գործունեության համար: Գնահատվում է, որ 2000 թ. 51 ուսումնական

հաստատություններում կսովորեն ավելի քան 11.000 աշակերտներ: 2000 թ. այս

ենթախմբի ծախսերը կկազմեն ընդհանուր կրթության ոլորտի ընթացիկ ծախսերի

7.5%-ը:

 

Հիմնական ուղղությունը. Ընդհանուր առմամբ դիտվում է այս ոլորտի մատուցած

ծառայությունների պահանջարկի կայուն աճ: Սակայն այդ ծառայությունների

մատուցման ներկայիս մեխանիզմները ենթակա են բարելավման: Միջնաժամկետ

հեռանկարում հիմնական ուշադրությունը կսևեռվի ոլորտի արդյունավետության

ապահովմանը` ինչը կբերի կրթական հաստատությունների թվի կրճատման:

 

Արտադպրոցական դաստիարակություն. (04-05) Այս ենթախմբի ֆինանսական

ռեսուրսներն ուղղվում են արտադպրոցական դաստիարակության

հաստատությունների գործունեության ապահովմանը: Այդ գործունեությունը

հիմնականում իրականացվում է սպորտի և արվեստի բնագավառներում:

Գնահատվում է, որ 2000 թ. 50 նմանատիպ հաստատություններում կսովորեն

ավելի քան 29.000 աշակերտներ: 1500 մարզիչներ և մասնագետներ և 7000

վարչական աշխատողներ կներառվեն այդ հաստատություններում: 2000 թ. այս

ենթախմբի ծախսերը կկազմեն ընդհանուր կրթության ոլորտի ընթացիկ ծախսերի

2.1%-ը:

 

Հիմնական ուղղությունը. Ընդհանուր առմամբ անցյալ մի քանի տարիներին

նկատվել է այս ոլորտում ընդգրկված սովորողների թվի կրճատում: Այդ

պատճառով կրճատվել է նաև այս ոլորտի ուսուցիչների և վարչական

աշխատողների թիվը: Հավանական է այս միտումը կշարունակվի միջնաժամկետ

հեռանկարում:

 

Նախնական մասնագիտական կրթություն. (04-06) Այս ենթախմբի ֆինանսական

ռեսուրսները նախատեսված են նախնական մասնագիտական կրթության

հաստատությունների գործունեության համար: Գնահատվում է, որ 2000 թ. 63

նմանատիպ հաստատություններում կսովորեն ավելի քան 2.800 աշակերտներ: 375

ուսուցիչներ և 240 ուսուցիչ-մասնագետներ և 1475 վարչական աշխատողներ

կներառվեն այդ հաստատություններում: 2000 թ. այս ենթախմբի ծախսերը

կկազմեն ընդհանուր կրթության ոլորտի ընթացիկ ծախսերի 2.1%-ը:

 

Հիմնական ուղղությունը. Ընդհանուր առմամբ անցյալ մի քանի տարիներին

նկատվել է այս ոլորտի մասնագետների պահանջարկի նվազում: Դրա հիմնական

պատճառն արդյունաբերության հատվածի գործունեության հատվածի

գործունեության անկումն է: Դրա հետևանքով կրճատվել է այս ոլորտի

ուսանողների թիվը: Այդ պատճառով կրճատվել է ոլորտի ուսուցիչների և

վարչական աշխատողների թիվը: Հավանական է այս միտումը կշարունակվի միջին

ժամկետային հեռանկարում: Որպես հետևանք կնվազի հաստատությունների թիվը:

 

Միջնակարգ մասնագիտական կրթություն. (04-07) Այս ենթախմբին հատկացվող

ռեսուրսներն ուղղվում են միջնակարգ մասնագիտական դպրոցներին` ներառյալ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի, գյուղատնտեսության և

բնօգտագործման, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի

նախարարությունների կողմից օժանդակվող նմանատիպ այլ դպրոցները: Ի

հավելումն նշվածի` առողջապահության և սոցիալական ապահովության

նախարարությանը ֆինանսական որոշ ռեսուրսներ են հատկացվել` այդ

համակարգի միջնակարգ մասնագիտական վերապատրաստման կարիքների համար:

2000 թ. 73 նմանատիպ հաստատություններում կսովորեն մոտ 7000

ուսանողներ: Նրանք կմասնագիտանան ավելի քան 90 բնագավառներում: Այդ

ոլորտում կներառվեն 600 ուսուցիչներ և 2600 վարչական աշխատողներ:

Գնահատվում է, որ 2000 թ. այս ենթախմբի ֆինանսավորումը կկազմի

կրթության ոլորտի ամբողջ ծախսերի 5.4%-ը:

 

Հիմնական ուղղությունը. Ընդհանուր առմամբ անցյալ մի քանի տարիներին

նկատվել է այս բնագավառի ուսանողների պահանջարկի նվազում: Այդ պատճառով

կրճատվել է նաև այս ոլորտի ուսուցիչների և վարչական աշխատողների թիվը:

Հավանական է այս միտումը կշարունակվի միջին ժամկետային հեռանկարում:

Որպես հետևանք կնվազի նաև հաստատությունների թիվը:

 

Բարձրագույն կրթություն. (04-08) Այս ենթախմբին հատկացվող ֆինանսական

ռեսուրսներն ուղղվում են բարձրագույն ուսումնական հաստատություններին,

որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և

բնօգտագործման, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի

նախարարությունների ենթակայության ներքո: Ի հավելումն նշվածի` ֆինանսական

որոշ ռեսուրսներ են հատկացվել ազգային անվտանգության նախարարությանը,

պաշտպանության, ներքին գործերի և առողջապահության և սոցիալական

ապահովության նախարարություններին` բարձրագույն կրթության իրենց

կարիքները հոգալու համար:

Հայաստանի Հանրապետության 2000 թ. բյուջեն կօժանդակի 15 ինստիտուտների

ավելի քան 16.600 ուսանողների: Մոտավորապես 3000 դասախոսներ և 7000

վարչական աշխատողներ են ներառված բարձրագույն կրթության համակարգում:

Գնահատվում է, որ 2000 թ. այս ենթախմբի ֆինանսավորումը կկազմի

կրթության ոլորտի ամբողջ ծախսերի 13.9%-ը:

 

Հիմնական ուղղությունը. Բարձրագույն կրթության ոլորտի ամենանշանակալից

նորույթը մի շարք անկախ (ոչ պետական) բարձրագույն ուսումնական

հաստատությունների երևան գալն էր: Դա բարձրագույն կրթության պահանջարկի

աճի արտահայտություն լինելով հանդերձ, միաժամանակ կառավարությունից

պահանջում է ստեղծել այդ հաստատությունների լիցենզավորման համակարգ:

Պետական հաստատությունների դեպքում ֆինանսավորումը կատարվում է պետական

պատվերի համաձայն, որը նպաստում է բյուջետային ռեսուրսների նպատակային

օգտագործմանն ըստ մասնագիտությունների:

 

Լրացուցիչ կրթություն (04-09) Այս ենթախմբին հատկացվող ֆինանսական

ռեսուրսներն ուղղվում են լրացուցիչ կրթական հաստատություններին ներառյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության, առողջապահության և

սոցիալական ապահովության նախարարությունները, Հայաստանի Հանրապետության

լեզվի պետական տեսչության, արտակարգ իրավիճակների վարչության

ենթակայության տակ գտնվող նմանատիպ հաստատությունները, ինչպես նաև

Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը: 2000 թ. մոտ 14500 ուսանող

կսովորի 8 նմանատիպ հաստատություններում: Այդ գործունեության մեջ

կներառվեն մոտ 527 դասախոսներ և 470 վարչական աշխատողներ: 2000 թ. այս

ոլորտի ծախսերը կկազմեն կրթության ոլորտի ամբողջ ընթացիկ ծախսերի 1.1%-ը:

 

Հիմնական ուղղությունը. Վերապատրաստման այս կենտրոնների հետ կապված

բարեփոխումների գործընթացն ընթանում է դանդաղ: Միջնաժամկետ հեռանկարում

անհրաժեշտ կլինի ճշգրտել վերապատրաստման դասընթացների տեսակներն ու

քանակը, ինչպես նաև դրանց վարման եղանակները:

 

Հիմնական ֆինանսական ցուցանիշներ

 

.__________________________________________________________.

|Միայն կրթության ցուցանիշներ   |1999  |2000  |2001  |2002  |

|______________________________|______|______|______|______|

|Կրթություն: Ընդհանուր ծախսեր  |22.92 |28.28 |32.75 |36.3  |

|______________________________|______|______|______|______|

| որպես ընդհ. ծախսերի  %       |8.8%  |10.2% |11.2% |11.8% |

|______________________________|______|______|______|______|

|Կրթություն: Ընթացիկ ծախսեր    |20.4  |23.39 |26.96 |31.58 |

|______________________________|______|______|______|______|

| որպես ընդհ. ընթացիկ ծախս. %  |10.6% |12.5% |13.3% |14.6% |

|______________________________|______|______|______|______|

| որպես ընդհ. ընթացիկ ծախս. %  |11.7% |13.9% |14.2% |15.3% |

|առանց տոկոսավճարի             |      |      |      |      |

|______________________________|______|______|______|______|

|Կրթություն: Կապիտալ ծախսեր    |2.52  |4.99  |5.79  |4.72  |

|______________________________|______|______|______|______|

| որպես ընդհ. կապիտալ ծախս. %  |5.70% |7.57% |8.40% |7.00% |

|______________________________|______|______|______|______|

| Ներքին կապիտալ ծախսեր        |0.83  |1.32  |4.1   |4.3   |

|______________________________|______|______|______|______|

| որպես ընդհ. ներքին կապիտալ % |4.90% |4.17% |13.1% |16.3% |

.__________________________________________________________.

 

Ստորև բերվում են կրթության ոլորտի հիմնական խնդիրները միջին

ժամկետային հեռանկարում.

- Կրթության ոլորտի ընթացիկ ծախսերը կաճեն` որպես ընդհանուր ծախսերի

տոկոս:

- Ներքին աղբյուրներից ֆինանսավորվող կրթության ոլորտի կապիտալ ծախսերը

կաճեն` որպես ներքին աղբյուրներից ֆինանսավորվող ընդհանուր կապիտալ

ծախսերի մաս:

- Կրթության ոլորտում տարրական, հիմնական և միջնակարգ կրթությունը

միջնաժամկետ հեռանկարում կմնա որպես գլխավոր առաջնայնություն:

 

Տարրական, հիմնական և միջնակարգ կրթության ուղղությունները.

 

Տարրական, հիմնական և միջնակարգ կրթության ներկայիս համակարգի առջև

բազմաթիվ խնդիրներ են ծառայել: Դրանք են.

 

Աշխատավարձ. Միջնակարգ կրթության բնագավառի աշխատավարձը շատ ցածր է: 1999

թ. միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 9000 դր.: Այս ոլորտի ցածր

աշխատավարձը բազմաթիվ բացասական ազդեցություններ ունի: Առաջինը և

ամենակարևորը այն է, որ նվազում է ուսուցիչ դառնալու հրապուրիչ

ցանկությունը: Ովքեր կարող են ավելի շատ վաստակել այլ բնագավառներում,

թողնում են ուսուցչությունը: Ցածր աշխատավարձն ուսուցչին նաև ստիպում է

եկամտի այլ աղբյուրներ փնտրել, որը նրան շեղում է իր առաջնահերթ խնդրի

իրականացումից և կարող է ծանրացնել աշակերտների ընտանիքների բեռը:

- 2000 թ. բյուջեն նախատեսում է ուսուցիչների աշխատավարձի 30% աճ: Այդ

աճը կշարունակվի մի քանի տարի: Միջնաժամկետ հեռանկարում ուսուցիչների

աշխատավարձը կաճի տարեկան 30%-ով:

 

Աշակերտների թվի և ուսուցիչների թվի հարաբերությունը. Հակառակ ցածր

աշխատավարձի, միջնակարգ կրթության ոլորտի ուսուցիչների և վարչական

աշխատողների թիվը աշակերտների թվի համեմատ բարձր է: Ուսուցիչների

աշխատավարձի բարելավման միջոց կարող է հանդիսանալ ուսուցիչների և

վարչական աշխատողների թվի կրճատումը: Թեպետ այսպիսի կրճատումները ոմանց

համար կարող են ցավալի լինել, այնուամենայնիվ դրանք կհանգեցնեն

ֆինանսավորման ավելի բարվոք համակարգի:

- 1999 թ. աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունը եղել է 11: Միջնաժամկետ

հեռանկարում այս թիվը կհասցվի 14-ի:

- 1999 թ. աշակերտ/օժանդակ աշխատակազմ հարաբերությունը եղել է 21:

Միջնաժամկետ հեռանկարում այս թիվը կհասցվի 24.5-ի:

 

Կառավարում և ֆինանսավորում. Ներկայումս դպրոցների գործունեության

վերահսկողությունը մեծապես իրականացվում է կենտրոնական իշխանությունների

կողմից: Այս համակարգն ուսուցիչներին և դպրոցի տնօրեններին, որոնք

ավելի սերտորեն են կապված կրթության գործընթացի հետ, հնարավորություն չի

ընձեռում դպրոցի կառավարման բնագավառում անհրաժեշտ ճկունություն

դրսևորել` առավելագույն նպատակների հասնելու համար: Անցյալ մի քանի

տարիների ընթացքում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող

բարեփոխումների ծրագրի հովանավորությամբ 150 դպրոցներ անցել են

ինքնակառավարման նոր համակարգի, որն ի տարբերություն անցյալի, ավելի մեծ

հնարավորություն է ընձեռնում դպրոցներին` իրենց նպատակներին հասնելու

համար: Այս դպրոցներն անցել են մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորմանը և

իրենք են տնօրինում հատկացված միջոցները` կառավարումն առավելագույնս

բարելավելու նպատակով, նաև իրականացվում են միջոցառումներ դպրոցների

ղեկավարների վերապատրաստման ուղղությամբ` ինչը կնպաստի կառավարման

արդյունավետության բարձրացմանը:

- Միջին ժամկետային հեռանկարում բոլոր դպրոցները կանցնեն մեկ աշակերտի

հաշվով ֆինանսավորման սկզբունքին:

- Մինչև 2002 թ. կշարունակվի Համաշխարհային Բանկի կողմից օժանդակվող

Կրթության կառավարման և ֆինանսավորման բարեփոխումների ծրագիրը: Այդ

ծրագրի հիմնական նպատակը հանրային դպրոցների կառավարման

ապակենտրոնացումն է և ինքնակառավարման մակարդակի բարձրացումը:

Մեկ աշակերտի հաշվով դպրոցների ֆինանսավորման բանաձևերը հետևյալն են.

- 2000 թ. դպրոցների ֆինանսավորումը (Դր.)= 2.600.000+(19.000x

աշակերտների թիվը)

- 2001 թ. դպրոցների ֆինանսավորումը (Դր.)= 3.200.000+(24.700x

աշակերտների թիվը)

- 2002 թ. դպրոցների ֆինանսավորումը (Դր.)= 4.000.000+(30.660x

աշակերտների թիվը):

 

Ենթակառուցվածք. Առկա ֆինանսական դժվարությունների պատճառով դպրոցական

շենքերի պահպանմանն անբավարար ֆինանսական միջոցներ են հատկացվել:

Հետևաբար դպրոցական շատ շենքերի վիճակը գնալով վատթարանում է կրթության

համար դառնալով ոչ պիտանի: Քանի որ միջնաժամկետ հեռանկարում դպրոցական

բոլոր շենքերի կարիքները բավարարելն անիրական է, ուստի պետք է ջանալ

բավարարել ամենահրատապ կարիքները:

- Եռամյա հեռանկարում ներքին ֆինանսավորման աղբյուրներում 11.9 մլրդ.

դր. նախատեսվել է դպրոցական շենքերի ապահովման հրատապ կարիքների համար:

Այս գումարը ներառում է 7.2 մլրդ. դրամ մասնավորեցման հասույթներից:

 

Ստորև բերվող աղյուսակում ամփոփվում են տարրական և միջնակարգ կրթության

համակարգի գործունեության հիմնական ցուցանիշները.

 

.__________________________________________________________________________.

|Ցուցանիշներ     |1998  |1999  | 2000 |  %d   | 2001 |  %d  | 2002 |  %d   |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Հիմնական և      |9.47  |11.57 |15.22 |31.5 % |18.89 |23.9% |23.49 |24.5%  |

|միջնակարգ       |      |      |      |       |      |      |      |       |

|կրթություն      |      |      |      |       |      |      |      |       |

|ընթացիկ ծախսեր  |      |      |      |       |      |      |      |       |

|(մլրդ. դրամ)    |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

| որպես ընթաց.   |6.5%  |6.0%  |5.69% |       |9.2%  |      |10.6% |       |

| ծախս. %        |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

| որպես ընթաց.   |7.4%  |6.7%  |8.95% |       |9.9%  |      |11.4% |       |

|ծախս. % առանց   |      |      |      |       |      |      |      |       |

|տոկոսավճարի     |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

| որպես ամբողջ   |59.9% |56.7% |64.4% |       |70.0% |      |74.4% |       |

|կրթության ընթաց.|      |      |      |       |      |      |      |       |

|ծախս. %         |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Դպրոցների թիվը  |1.398 |1.395 |1.395 |0.0%   |1.350 |-3.2% |1.350 |0.0%   |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Աշակերտների թիվը|584.4 |593.7 |581.0 |-2.1%  |585.0 |6.9%  |590.0 |8.5%   |

|(Հազար)         |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Աշակերտների     |418   |426   |416   |-2.3%  |433   |4.1%  |437   |9.2%   |

|միջին թիվը մեկ  |      |      |      |       |      |      |      |       |

|դպրոցի հաշվով   |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Աշակերտների     |11.1  |11.2  |11.1  |-0.9%  |13.0  |17.1% |14.0  |7.7%   |

|միջին թիվը մեկ  |      |      |      |       |      |      |      |       |

|ուսուցչի հաշվով |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Աշակերտների     |20.4  |20.7  |20.8  |4.8%   |24.0  |15.4% |24.5  |2.1%   |

|միջին թիվը ոչ - |      |      |      |       |      |      |      |       |

|ուսուցիչ        |      |      |      |       |      |      |      |       |

|անձնակազմի մեկ  |      |      |      |       |      |      |      |       |

|անդամի հաշվով   |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Յուր. աշակերտի  |16.200|19.492|26.192|34.4%  |32.239|23.1% |39.814|23.5%  |

|միջին ծախսերը   |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

|Հիմնական և      |      |2.52  |4.99  |       |5.79  |      |4.72  |       |

|միջնակարգ       |      |      |      |       |      |      |      |       |

|կրթություն      |      |      |      |       |      |      |      |       |

|կապիտալ ծախսեր  |      |      |      |       |      |      |      |       |

|(մլրդ. դրամ)    |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

| որպես ընդհ.    |      |5.7%  |7.57% |       |8.4%  |      |7.0%  |       |

|կապիտալ ծախս. % |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

| Ներքին կապիտալ |      |0.83  |1.32  |       |4.10  |      |4.30  |       |

|ծախսեր          |      |      |      |       |      |      |      |       |

|________________|______|______|______|_______|______|______|______|_______|

| որպես ընդհ.    |      |4.9%  |4.17% |       |13.1% |      |16.3% |       |

|ներքին կապիտալ %|      |      |      |       |      |      |      |       |

.__________________________________________________________________________.

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Կառավարության կողմից մատուցվող և Հայաստանի բնակչության (հատկապես

ամենաապահով խավերի) կենսամակարդակի համար ամենավճռորոշ

ծառայություններից մեկը առողջապահությունն է: Այս պատճառով

առողջապահության ոլորտը 2000-2002 թթ. միջնաժամկետ ծախսերի պլանավորման

մեջ առաջնայնություն է համարվում: Ոլորտի տարեկան ընթացիկ ֆինանսավորումը

կաճի 10%-ով: Առողջապահության ոլորտի ընթացիկ ծախսերը 1999 թ. 8.8%-ից

2002 թ. կհասնեն ամբողջ ընթացիկ ծախսերի 10.3%-ին: Պետության

ռազմավարությունը նպատակամղվում է մի այնպիսի համակարգի պահպանմանը, որը

բնակչության համար կապահովի առողջապահության ծառայությունների ընդունելի

մակարդակ:

Այս բաժինը տրոհվում է հետևյալ երկու ենթաբաժինների.

- Ոլորտի նկարագրությունը. Այս ենթաբաժնում տրվում է առողջապահության

ոլորտի 5 ենթախմբերի համառոտ բնութագիրը: Տրվում է ամենի մի

ենթախմբի գործունեության ընդհանուր նկարագրությունը, ինչպես նաև

հիմնական ուղղությունների ամփոփագիրը:

- Առողջապահության ոլորտի հիմնական ուղղությունները. Այս ենթաբաժնում

տրվում է ոլորտի ընդհանուր միտումների և ուղղությունների ավելի

մանրամասն նկարագրությունը` ներառյալ ֆինանսական և ոչ ֆինանսական

ցուցանիշները:

 

Ոլորտի նկարագրությունը.

 

Առողջապահության ոլորտը բաժանվում է 5 ենթախմբերի: Ստորև բերվում է

դրանցից ամենակարևորների ընդհանուր նկարագրությունը` հատկանշելով դրանց

հիմնական ուղղությունները:

 

Հիվանդանոցներ. (05-02) Այս ենթախմբի ֆինանսական ռեսուրսները ապահովում

են պետական հիվանդանոցների գործունեությունը: Ներկայումս գործում են 181

հիվանդանոցներ մոտ 24.470 մահճակալներով: Ըստ այս թվերի, հանրապետության

1000 բնակչին ընկնում է 7.5 մահճակալ: Այդ մահճակալների զբաղվածությունը

շատ ցածր է: 1997 թ. այն կազմում է 141 օր մեկ տարում: Համակարգի

խնդիրներից է նաև ցածր աշխատավարձը:

 

2000 թ.-ից կսկսի գործել նոր համակարգը: Որոշ հիվանդանոցներ կանցնեն

անվճար սպասարկման: Դրանք ամբողջությամբ կֆինանսավորվեն պետական

բյուջեից: Այս նոր համակարգի ներդրումը կպահանջի միջնաժամկետ հեռանկարում

զգալիորեն աճող ֆինանսական ռեսուրսների առկայություն:

 

Հիմնական ուղղությունները. Հայաստանը պետք է կրճատի գործող հիվանդանոցների

և առկա մահճակալների թիվը: Այդ նպատակին հասնելու համար, իհարկե,

ժամանակ է պետք: Միջնաժամկետ հեռանկարում անվճար հիվանդանոցներին

հատկացվող ֆինանսական ռեսուրսների քանակը պետք է աճի, իսկ պետական

պատվերի վճարները պետք է նվազեն: Հիվանդանոցային ոլորտի ընթացիկ ծախսերը

1999 թ. 51.2%-ից 2002 թ. կհասնեն առողջապահության ոլորտի ամբողջ ընթացիկ

ծախսերի 55.8%-ին: 2000-2002 թթ. միջև ընկած երեք տարիները

հնարավորություն կտան համարվելու նոր գործելակերպին և ժամանակ կտան

որոշում կայացնելու հանրապետության հիվանդանոցների նոր համակարգի

վերաբերյալ: Այդ երեք տարիների ընթացքում կարող են նաև երևան գալ որոշ

մասնավոր հիվանդանոցներ:

 

Ամբուլատոր պոլիկլինիկաներ և դիսպանսերներ. (05-03) Այս ենթախմբի

ֆինանսական ռեսուրսները ապահովում են առաջնային բուժօգնության

ծառայությունը պոլիկլինիկաներում և դիսպանսերներում: Ներկայումս

հանրապետությունում գործում են նմանատիպ 500 հաստատություններ:

Առողջության առաջնային պահպանումը հանրության պատշաճ կենսամակարդակի

ապահովման ամենակարևոր գործոններից մեկն է:

 

Հիմնական ուղղությունը. Անհրաժեշտ է դրսևորել բավականաչափ

ակտիվություն առողջության պահպանման մատչելիության և որակի բարելավման,

ինչպես նաև դրանց արդյունավետ իրականացման գործում: Դրա համար անհրաժեշտ

ֆինանսական ռեսուրսները զգալիորեն կաճեն 2000 թ. և ավելի դանդաղ`

2001 թ.: Ավելի մեծ աճ նորից կդիտվի 2002 թ.: Այս պատկերը պայմանավորված

է անցման շրջանում հիվանդանոցներին` իրենց գործունեությունը

կայունացնելու հնարավորություն տալու անհրաժեշտությամբ: Հիվանդանոցների

համար անհրաժեշտ անցման շրջանն ավարտելուց հետո առողջության առաջնային

պահպանման համակարգն ավելի զգալի ֆինանսական միջոցներ կունենա:

 

Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններ. (05-04) Այս ենթախմբի

ֆինանսական ռեսուրսներն ապահովում են ձեռնարկությունների,

հաստատությունների և կազմակերպությունների սանիտարահամաճարակային

անվտանգության միջոցառումների իրականացումը, ինչպես նաև հանրության

առողջությանը սպառնացող իրավիճակների կանխարգելումը:

 

Հիմնական ուղղությունը. Ներկայումս ջանքերը հիմնականում ուղղված են

հիվանդությունների վերահսկմանը: Միջնաժամկետ հեռանկարում ուշադրությունը

կսևեռվի նաև հիվանդությունների կանխարգելման գործունեության վրա:

 

Բժշկական այլ ծառայություններ. (05-05) Այս ենթախմբի ֆինանսական

ռեսուրսներն ապահովում են բժշկական այլ ծառայությունների իրականացումը:

Դրանք ներառում են բժշկական շտապ օգնության ծառայությունները, դեղորայքի,

շիճուկների և պատվաստանյութերի ձեռքբերումը, ախտորոշման թանկարժեք

ընթացակարգերը և արյան փոխներարկման կենտրոնների պահպանումը:

 

Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր. (05-06) Այս ենթախմբի

ֆինանսական ռեսուրսներն ապահովում են առողջապահական այլ ծառայությունների

և ծրագրերի իրականացումը: Դրանք ներառում են հիվանդների

տեղափոխությունը, ստանդարտների մշակումը, դատաբժշկական

հետազոտությունները և այլն: Ներառվում են նաև Համաշխարհային Բանկի

կողմից ֆինանսավորվող Առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների և

Առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագրերը:

 

Հիմնական ուղղությունը. Ընդհանրապես կանխատեսվում է, որ այս

գործունեությունը կշարունակվի: Համաշխարհային Բանկի ծրագրերը ևս

կշարունակվեն մինչև գործն ավարտին հասնելը:

 

Առողջապահության բնագավառի հիմնական ուղղությունները.

 

Ստորև բերվող աղյուսակում ներկայացվում են Առողջապահության ոլորտի

ֆինանսավորմանն առնչվող ֆինանսական տարբեր ցուցանիշների փաստացի և

կանխատեսվող մակարդակները:

 

._________________________________________________________________________.

|                       |1999  |2000  |  %d  | 2001 |  %d   | 2002 |  %d  |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

|Առողջապահության        |17.95 |20.31 |13.2% |23.49 |15.7%  |25.15 |7.0%  |

|ընդհանուր ծախսեր       |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| որպես ընդհանուր       |6.9%  |7.6%  |      |8.0%  |       |8.2%  |      |

| ծախսերի %             |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

|Առողջապահության ընթացիկ|17.06 |17.67 |3.6%  |20.77 |17.5%  |22.83 |10.0% |

|ծախսեր                 |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| որպես ընդհ. ընթացիկ   |8.8%  |9.44% |      |10.1% |       |10.3% |      |

| ծախսերի %             |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| 01- Վարչարարություն   |0.01  |0.39  |      |0.01  |       |0.01  |5.5%  |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| 02- Հիվանդանոցային    |8.73  |8.9   |0.02% |11.61 |20.3%  |12.74 |9.7%  |

| բուժում               |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| որպես առողջապահ.      |51.2% |50.4% |      |55.9% |       |55.8% |      |

| ընթացիկ ծախս. %       |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| 03- Հիմնական          |4.44  |4.85  |12.5% |5.21  |4.2%   |5.75  |10.4% |

| (ամբուլատոր) բուժում  |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| որպես առողջապահ.      |26.0% |27.5% |      |25.1% |       |25.2% |      |

| ընթացիկ ծախս. %       |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| 04- Հիգիենիկ և        |0.95  |0.95  |0.0%  |1.06  |11.2%  |1.13  |7.1%  |

| հակահամաճարակային     |      |      |      |      |       |      |      |

| ծառայություններ       |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| որպես առողջապահ.      |5.6%  |5.4%  |      |5.1%  |       |4.9%  |      |

| ընթացիկ ծախս. %       |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| 05- Բժշկական այլ      |2.36  |2.21  |-4.7% |2.45  |8.9%   |2.74  |11.7% |

| ծառայություններ       |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| որպես առողջապահ.      |13.8% |11.9% |      |11.8% |       |12.0% |      |

| ընթացիկ ծախս. %       |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| 06- Առողջապահության   |0.46  |0.37  |-14.0%|0.43  |8.1%   |0.47  |9.1%  |

| այլ ծառայություններ և |      |      |      |      |       |      |      |

| ծրագրեր               |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| որպես առողջապահ.      |2.7%  |2.1%  |      |2.1%  |       |2.1%  |      |

| ընթացիկ ծախս. %       |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

|Առողջապահության կապիտալ|0.89  |2.64  |      |2.72  |       |2.31  |      |

|ծախսեր                 |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| որպես ընդհ. կապիտալ   |2.0   |3.6%  |      |3.9%  |       |3.3%  |      |

| ծախսերի %             |      |      |      |      |       |      |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

|Ներքին կապիտալ ծախսեր  |0.04  |0.42  |      |1.00  |       |1.00  |      |

|_______________________|______|______|______|______|_______|______|______|

| որպես ընդհ. ներք.     |      |      |      |      |       |      |      |

| կապիտալի %            |      |      |      |      |       |      |      |

._________________________________________________________________________.

 

Ստորև բերվում են առողջապահության ոլորտի հիմնական ուղղությունները

միջնաժամկետ հեռանկարում:

- Ընթացիկ անվանական ծախսերի ֆինանսավորումը տարեկան կաճի 10%-ով:

- Հիվանդանոցների ընթացիկ ծախսերը որպես առողջապահության ոլորտի ընթացիկ

ծախսերի մաս` կաճեն 1999 թ. 51.2%-ից 2002 թ. հասնելով 55.8%-ի:

- Առողջության առաջնային պահպանման ֆինանսավորումն ամբողջ

ժամանակահատվածում տարեկան կաճի մոտ 9%-ով:

- Այլ ծրագրերի ընթացիկ ծախսերը համեմատաբար կմնան կայուն:

 

ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Նախաբան.

 

Պետական ներդրումների ծրագիրը (նաև հայտնի է որպես Զարգացման բյուջե)

երկարաժամկետ արժեք ունեցող միջոցներում կատարվող ներդրումների

համապարփակ պլան է: Դա ներառում է ֆինանսական այն բոլոր ռեսուրսները

(պետական բյուջեից, ինչպես նաև այլ աղբյուրներից` ներքին, թե արտաքին),

որոնք ուղղվում են կապիտալ ծախսերին և զարգացման խթանմանը:

Այս մասում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Պետական

ներդրումների ծրագիրը (ՊՆԾ), որը բաղկացած է հետևյալ հինգ բաժիններից.

- Պատմական ակնարկ. Այս բաժնում նկարագրվում է պետական ներդրումների

ոլորտում Հայաստանի փորձը, ինչպես նաև քննարկվում են հիմնական

ուղղություններն ու զարգացման միտումները:

- Պետական ծախսերի ռազմավարություն. Այս բաժնում տրվում է ՊՆԾ-ի

զարգացման հիմնական ռազմավարությունը:

- ՊՆԾ-ի առաջնայնություններ. Այս բաժնում համառոտակի քննարկվում են ՊՆԾ-ի

առաջնայնությունները:

- 2000-2002 թթ. առկա ռեսուրսները. Այս բաժնում տրվում է ՊՆԾ-ի համար

անհրաժեշտ առկա ռեսուրսների բոլոր աղբյուրների (ներառյալ ներքին,

արտաքին, ինչպես նաև մասնավորեցման միջոցները) ամփոփագիրը:

- Ոլորտների քաղաքականությունները և ՊՆԾ-երը. Այս բաժինը ներառում է

ամեն մի ոլորտի նկարագրությունը, որը ներառում է պատմական

տեղեկատվությունը, միջնաժամկետ ռազմավարության և հատուկ ծրագրերի

քննարկումը:

 

Պատմական ակնարկ.

 

Հայաստանում պետական ներդրումների ծրագրերի նախապատրաստումը և դրանց

իրականացումն (ավանդական առումով) ընդունված չէր: Մինչև այսօր

ուշադրությունը հիմնականում սևեռվում էր առկա ծրագրերի շարունակության,

այլ ոչ թե առանձնահատուկ մոտեցումների (տնտեսական առաջնահերթությունների

հետազոտման, արդյունավետության մեծացման և այլն) կիրառման վրա: 1995 թ.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1996-1998 թթ. համար պատրաստեց

պետական ներդրումների համապարփակ ծրագիր: Սակայն Հայաստանի

Հանրապետության կառավարությունն այդ ծրագրի իրականացման մեջ հաջողություն

չունեցավ, հավանաբար այն պատճառով, որ այն ընդհանուր մակրոտնտեսական

քաղաքականության շրջանակներում իրատեսական չէր:

 

Կապիտալ վերանորոգում և շինարարություն. Վաղ 90-ականներին` Հայաստանի

անցման շրջանի սկզբին, պետական ֆինանսավորումը (կապված` ներդրումների

հետ) հիմնականում օգտագործվում էր առկա հնարավորությունների պահպանման,

այլ ոչ թե նոր կապիտալ ծրագրերի համար: Կապիտալ վերանորոգման ծախսերի

բաժնեմասն ամբողջ ներքին կապիտալ ծախսերի համեմատությամբ հասավ մոտ

50-60%-ի: Ներկայումս կապիտալ վերանորոգումների ծախսերը շարունակում են

կազմել ամբողջ ներքին կապիտալ ծախսերի զգալի մասը: Օրինակ` 1996-1998 թթ.

վերանորոգման փաստացի կապիտալ ծախսերը 38%-ից հասան 33%-ի, այն դեպքում,

երբ նոր կապիտալ ներդրումների բաժնեմասը սկսեց աճել:

 

Ֆինանսավորման աղբյուրները. Հայաստանում ՊՆԾ-երը իրականացվում են ներքին

աղբյուրներից (օրինակ` պետբյուջեից) գոյացող ռեսուրսներով, ինչպես նաև

միջազգային ֆինանսական կազմակերպություններից (օրինակ` Համաշխարհային

բանկից, ՎԶԵԲ-ից (EBRD) և IFAD-ից) փոխառվող ռեսուրսներով արտասահմանյան

երկրներից (օրինակ` Ռուսաստանից, Գերմանիայից և Ճապոնիայից) ստացվող

ռեսուրսներով: Այնուամենայնիվ ՊՆԾ-երի ֆինանսավորման մեծ մասը կատարվում է

օտարերկրյա վարկերի հաշվին: 1996 թ. այդ թիվը կազմում էր 77%, իսկ 1998

թ. այն հասցվեց 48%-ի: Ակնկալվող օտարերկրյա վարկերը կազմում էին 1999 թ.

վերանայված բյուջեի 53,4%-ը:

Հետևյալ աղյուսակում պատկերվում է ներքին և արտաքին աղբյուրներից

կատարվող ֆինանսավորման բաժնեմասերն ըստ ոլորտների.

 

--------------------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2000
N 300
Որոշում