Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ (4-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.0300.120600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2000 թվականի N 300

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՊՆԾ-ի փաստացի ֆինանսավորման կառուցվածքը.

(Ներքին/Արտաքին աղբյուրների տոկոսային բաժնեմասերը 1996-1998 թթ.)

 

.__________________________________________________________________________.

|                         |      1996     |      1997     |     1998       |

|_________________________|_______________|_______________|________________|

|                         |Ներքին |Արտաքին|Ներքին |Արտաքին|Ներքին |Արտաքին |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՆԾ            |28.3%  |71.7%  |22.8%  |77.2%  |46.1%  |53.9%   |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|________|

|  Էներգետիկա             |49.0%  |51.0%  |22.0%  |78.0%  | 9.7%  |90.3%   |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|________|

|  Տրանսպորտ              |71.1%  |28.9%  | 9.9%  |90.1%  |28.5%  |71.5%   |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|________|

|  Գյուղատնտեսություն     |12.7%  |87.3%  |11.7%  |88.3%  |21.3%  |78.7%   |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|________|

|  Կրթություն             |0.0%   |0.0%   |0.0%   |0.0%   |51.8%  |48.2%   |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|________|

|  Առողջապահություն       |0.0%   |0.0%   |0.0%   |0.0%   |45.2%  |54.8%   |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|________|

|  Բնակարանային կոմունալ  |100.0% |0.0 %  |100.0% |0.0%   |100.0% |0.0%    |

|  տնտեսություն           |       |       |       |       |       |        |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|________|

|  Արդյունաբերություն     |100.0% |0.0%   |81.2%  |18.8%  |10.3%  |89.7%   |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|________|

|  Պաշտպանություն         |100.0.%|0.0%   |100.0% |0.0%   |0.0%   |0.0%    |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|________|

|  Աղետի գոտի             |0.0%   |100.0% |32.9%  |67.1%  |100.0% |0.0%    |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|________|

|  Այլ ոլորտներ           |1.4.%  |98.6%  |10.8%  |89.2%  |17.1%  |82.9%   |

.__________________________________________________________________________.

 

Պետական ներդրումների բյուջետային մասը. Պետական ներդրումների

բյուջետային մասը 1996, 1997 և 1998 թթ. համապատասխանաբար կազմել է 22.2%

15.5% և 22.8%:

Մասնավորեցման միջոցներ. Արտաքին ֆինանսավորումից կախվածության նվազումը

կապված է մասնավորեցման միջոցների (որոնք ի հավելում հոսում են դեպի

ներքին բյուջե) օգտագործման հետ: Պետական ներդրումներին վերոհիշյալ բոլոր

աղբյուրներից և մասնավորեցման միջոցներից համատեղ հատկացվող ռեսուրսներն

անցած երեք տարիներին կազմել են ՀՆԱ-ի մոտ 2.8-4.4%: Պետական ամբողջ

ծախսերի համեմատությամբ այն մնացել էր համարյա կայուն` 19% մակարդակի

վրա, բացառությամբ 1997 թ. ֆինանսական տարվա (երբ այն կազմեց 13.5%) և

1999 թ. վերանայված բյուջեի (17.4%):

Ինչպես նշվեց վերևում, 1998 թ. սկսած` մասնավորեցման միջոցները մեծապես

օգտագործվում էին ոչ միայն բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման, այլ նաև

կապիտալ ներդրումների համար: Մասնավորեցման միջոցներից պետական

ներդրումների բաժնեմասը 1998 թ. կազմեց 9.35 մլրդ. դրամ, որը ամբողջ

ներքին պետական ներդրումների 33.7%-ն է: 1999 թ. մասնավորեցման

միջոցներից կանխատեսվող ներդրումները կազմել են 10.0 մլրդ. դրամ:

 

Պատմական առաջնահերթությունները. Պետական ներդրումների ծրագրերը

(1996-1998 թթ.) հիմնականում ուղղված են եղել ֆիզիկական

ենթակառուցվածքների (էներգիայի, տրանսպորտի, գյուղատնտեսության,

բնակարանաշինության և քաղաքաշինության ոլորտների), սոցիալական

ենթակառուցվածքների, ինչպես նաև աղետի գոտու վերազարգացման և փոքր

գործարարության զարգացմանը:

 

Իրականացումը. Ավանդաբար կապիտալ ծախսերի իրականացման վրա բացասական

ազդեցություն էին թողնում բյուջեի կրճատումներն ու սեկվեստորի կիրառումը:

1999 թ. օգոստոսին կատարված բյուջեի փոփոխությունները կապիտալ ծախսերը

կրճատեցին 20%-ով:

 

Ստորև բերվող աղյուսակում ամփոփվում է ՊՆԾ-ին վերաբերող կարևոր

պատմական տեղեկատվությունը` ներառյալ ՊՆԾ-երի ամբողջ ծախսերի

բաժնեմասերն ըստ ոլորտների և փաստացի ու պլանավորված ծախսերի միջև

եղած տարբերությունները:

 

.__________________________________________________________________________.

|         (մլրդ. դրամ|     1996        |     1997        |     1998        |

|____________________|_________________|_________________|_________________|

|                    |պլան|փաստ |  %   |պլան|փաստ |  %   |պլան|փաստ |  %   |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՆԾ       |29.3|28.8 |91.4% |23.8|22.1 |92.8% |56.7|40.4 |71.1% |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|Էներգետիկա          |8.3 |6.2  |74.3% |6.2 |5.8  |93.2% |17.7|7.9  |44.4% |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|  որպես ընդհանուրի %|    |23.1%|      |    |26.3%|      |    |19.5%|      |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|Տրանսպորտ           |2.4 |2.0  |82.5% |5.3 |5.1  |95.3% |2.1 |3.8  |180.9%|

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|  որպես ընդհանուրի %|    |7.5 %|      |    |22.9%|      |    |9.5% |      |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|Գյուղատնտեսություն  |3.3 |3.2  |96.1% |2.6 |2.4  |94.5% |8.0 |7.2  |89.8% |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|  որպես ընդհանուրի %|    |11.9%|      |    |11.1%|      |    |17.8%|      |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|Կրթություն          |0.0 |0.0  |      |0.0 |0.0  |      |2.4 |1.5  |64.0% |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|  որպես ընդհանուրի %|    |0.0% |      |    |0.0% |      |    |3.8% |      |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|Առողջապահություն    |0.0 |0.0  |      |0.0 |0.0  |      |1.7 |0.4  |22.6% |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|  որպես ընդհանուրի %|    |0.0% |      |    |0.0% |      |    |1.0% |      |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|Բնակարանային        |0.4 |0.3  |85.8% |0.3 |0.3  |90.9% |1.7 |1.6  |92.4% |

|կոմունալ            |    |     |      |    |     |      |    |     |      |

|տնտեսություն        |    |     |      |    |     |      |    |     |      |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|  որպես ընդհանուրի %|    |1.4% |      |    |1.2% |      |    |4.0% |      |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|Արդյունաբերություն  |0.7 |0.5  |71.0% |0.3 |0.3  |82.1% |1.9 |1.8  |94.8% |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|  որպես ընդհանուրի %|    |1.9% |      |    |1.2% |      |    |4.4% |      |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|Պաշտպանություն      |0.9 |1.7  |180.0%|0.8 |0.8  |100.0%|0.0 |0.0  |      |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|  որպես ընդհանուրի %|    |6.2% |      |    |3.6% |      |    |0.0% |      |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|Աղետի գոտի          |5.0 |5.0  |100.0%|4.3 |3.9  |91.0% |3.0 |3.0  |99.3% |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|  որպես ընդհանուրի %|    |18.5%|      |    |17.5%|      |    |7.4% |      |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|Այլ                 |7.6 |7.5  |98.8% |4.0 |3.5  |89.3% |19.9|14.1 |71.1% |

|____________________|____|_____|______|____|_____|______|____|_____|______|

|  որպես ընդհանուրի %|    |29.5%|      |    |16.2%|      |    |32.6%|      |

.__________________________________________________________________________.

 

Պետական ծախսերի ռազմավարությունը և ՊՆԾ-ի հեռանկարները 2000-2002

ֆինանսական տարիներին.

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատակամորեն բարելավում է

պետական ներդրումների իր քաղաքականությունը: Ուստի եկող տարիների

քաղաքականությունը կնպատակաուղղվի պետական խնայողությունների չափի

ներկայիս բացասական արժեքի բարելավմանը: Նախատեսվում է պետական

խնայողությունների մակարդակը 1999 թ. ՀՆԱ-ի 1.1%-ից 2002 թ. հասցնել

ՀՆԱ-ի 1.3%-ին:

Ստորև բերվում են պետական ներդրումների քաղաքականության կանխատեսվող

հիմնական ուղղությունները.

- Հիմնական ենթակառուցվածքների (դպրոցներ, ճանապարհներ, ջրամատակարարման

համակարգ և այլն) պահպանումը քայքայումից.

- Քաղաքապետարանի ծառայությունների և բնակարանային պայմանների

բարելավում (ներառյալ` բնակարանային պայմանների բարելավման

օժանդակությունը և քաղաքային հողամասերի շուկայի և կադաստրի

ստեղծումը և այլն):

- Աղետի գոտու վերականգնում:

- Անցման շրջանի և կապիտալիզացման անխուսափելի ծախսերի, ինչպես նաև

պետական ներդրումների հետ կապված պահպանման և շահագործման ծախսերի

ֆինանսավորում:

- Կառավարության մասնակցություն առաջնահերթությունների ոլորտում մասնավոր

նախաձեռնությամբ ծրագրերին, հատկապես` կոմունալ ծառայությունների

ենթակառուցվածքներին (ջրամատակարարում, սանիտարական ծառայություն և

այլն) առնչվող ոլորտներում:

- Ենթակառուցվածքային ներդրումներ, որոնք կօժանդակեն մասնավոր հատվածի

ներդրումներին և մասնավոր ներդրումների գրավչության ապահովում:

- Ներդրումներ պետական հիմնական ծառայությունների (դատական համակարգի,

պետական կառավարման և այլն) ապահովման ոլորտում.

- Ներդրումներ բնապահպանության (Սևանա լիճ, միասնական ջրային

ռեսուրսներ, օդի և հողի աղտոտվածություն) ոլորտներում:

Քանի որ միջնաժամկետ հեռանկարում կառավարության ներդրումների կարիքները

չեն կարող ամբողջությամբ բավարարվել ներքին բյուջետային աղբյուրների

հաշվին, ապա հետագայում արտաքին մասնակցության և օտարերկրյա

փոխառությունների զգալի կարիք կլինի: Հայաստանի Հանրապետության

կառավարությունը կկարգավորի արտաքին օժանդակության չափն ու

կառուցվածքը` ելնելով արտաքին պարտքի, ինչպես նաև մակրոտնտեսական և

ֆինանսական քաղաքականություններից: Երկարաժամկետ հեռանկարում

կառավարության նպատակը պետական ներդրումների ֆինանսավորումը ներքին

աղբյուրների կողմը տեղաշարժելն է: Սակայն կարճաժամկետ հեռանկարային

պլանավորման մեջ զգալի առաջընթաց չի նկատվում` կապված վերոհիշյալի հետ:

Կան տնտեսության որոշակի ոլորտներ, որոնք հիմնականում կշարունակեն

ֆինանսավորվել արտաքին աղբյուրներից (օրինակ` էներգետիկական):

 

ՊՆԾ-ի առաջնահերթությունները

 

Ներկայացվող միջնաժամկետ ՊՆԾ-ը հիմնվում է Հայաստանի Հանրապետության

կառավարության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումները շարունակելու

գործընթացին ուղղված ջանքերի վրա: ՊՆԾ-ի ստեղծման սկզբնական պատճառը

կառավարության որոշումն էր իր ուշադրությունը սևեռել այն ոլորտների վրա,

որտեղ մասնավոր հատվածի ներդրումները համարժեք և բավարար չեն, կամ որոնք

ամբողջովին պետական պատասխանատվության տակ են (ներդրումները հիմնական

ենթակառուցվածքներում, մարդկային կապիտալի և սոցիալական

ծառայությունների ոլորտներում):

Ունենալով առկա սահմանափակ ֆինանսական ռեսուրսների իրատեսական

հեռանկարային պատկերը` պետական ներդրումների առաջնահերթությունները պետք

է տալ հետևյալ ոլորտներին ու բնագավառներին`

- Ֆիզիկական ենթակառուցվածքներ (էներգետիկա, տրանսպորտ,

գյուղատնտեսություն).

- Կոմունալ ծառայություններ և պետական բնակարանային ապահովություն.

- Ներդրումներ սոցիալական ենթակառուցվածքներում (կրթության,

առողջապահության, մշակույթի, սպորտի և կրոնի ոլորտներ):

 

ՊՆԾ-ի առաջնահերթությունների հատկանշումը պետք է անընդհատ թարմացվի,

որպեսզի պահպանվի դրանց համապատասխանությունն ընդհանուր տնտեսական

քաղաքականության խնդիրներին: Այդ պատճառով էլ Հայաստանի Հանրապետության

կառավարությունը պարտավորվում է ամեն տարի թարմացնել ՊՆԾ-երը:

 

2000-2002 թթ. առկա ռեսուրսները

 

Ստորև բերվող աղյուսակը ամփոփում է ՊՆԾ-երի ֆինանսավորման առկա

ռեսուրսները 2000-2002 թթ.

 

.____________________________________________________.

|(մլրդ. դրամ)            |2000  |2001  |2002  |Ընդհ. |

|________________________|______|______|______|______|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՆԾ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ|83.92 |97.65 |97.8  |279.37|

|________________________|______|______|______|______|

| Արտաքին աղբյուրներ     |54.16 |70.15 |73.8  |198.11|

|________________________|______|______|______|______|

|     որպես ընդհանուրի % |64.54%|71.84%|75.46%|70.91%|

|________________________|______|______|______|______|

|   Վարկեր               |30.06 |45.82 |49.8  |125.68|

|________________________|______|______|______|______|

|   Դրամաշնորհներ        |5.39  |4.03  |2.5   |11.92 |

|________________________|______|______|______|______|

|   Այլ (Աղետի գոտի)     |18.71 |20.3  |21.5  |60.51 |

|________________________|______|______|______|______|

| Ներքին աղբյուրներ      |29.76 |27.5  |24    |81.26 |

|________________________|______|______|______|______|

|     որպես ընդհանուրի % |35.46%|28.16%|24.54%|29.09%|

|________________________|______|______|______|______|

| Համաֆինանսավորում      |1.72  |3     |3.5   |8.22  |

|________________________|______|______|______|______|

| Մասնավորեցման միջոցներ |14.7  |15.78 |13.11 |43.59 |

|________________________|______|______|______|______|

|  Աղետի գոտի            |5.87  |4.68  |4.76  |15.31 |

|________________________|______|______|______|______|

|  Կրթություն            |1.02  |4.4   |4.67  |10.09 |

|________________________|______|______|______|______|

|  այդ թվում աղետի գոտում|      |1.72  |1.81  |3.53  |

|________________________|______|______|______|______|

|  Ջրամատակարարում       |2.76  |2.86  |1.81  |7.43  |

|________________________|______|______|______|______|

|  Տրանսպորտ             |4.18  |2.98  |1.87  |9.03  |

|________________________|______|______|______|______|

|  Այլ                   |0.87  |0.86  |0     |1.73  |

|________________________|______|______|______|______|

|  Այլ ներքին աղբյուրներ |13.34 |8.5   |9.5   |31.34 |

.____________________________________________________.

 

Ստորև բերվող աղյուսակը պատկերում է ֆինանսավորման աղբյուրների

ռեսուրսների բաշխվածությունն ըստ ոլորտների.

 

2000-2002 թթ. ՊՆԾ-երի արտաքին ֆինանսավորման կառուցվածքը.

 

._______________________________________________________.

|(մլրդ. դրամ)               |2000  |2001  |2002  |Ընդհ. |

|___________________________|______|______|______|______|

|Ընդհ. արտաքին ֆինանսավորում|112.05|120.95|120.07|353.07|

|___________________________|______|______|______|______|

|Էներգետիկա                 |15.39 |21.16 |23.12 |59.67 |

|___________________________|______|______|______|______|

|բնակ-կոմունալ տնտեսություն |8.05  |7.64  |8.64  |24.32 |

|___________________________|______|______|______|______|

|Տրանսպորտ                  |2.57  |7.60  |5.00  |15.17 |

|___________________________|______|______|______|______|

|Գյուղատնտեսություն         |27.49 |18.58 |16.00 |62.06 |

|___________________________|______|______|______|______|

|Աղետի գոտի                 |36.20 |35.00 |35.00 |106.20|

|___________________________|______|______|______|______|

|Առողջապահություն           |2.58  |2.96  |2.50  |8.05  |

|___________________________|______|______|______|______|

|Կրթություն                 |5.90  |5.51  |4.29  |15.70 |

|___________________________|______|______|______|______|

|Մասնավոր հատվածի խթանում   |13.33 |17.90 |18.30 |49.53 |

|___________________________|______|______|______|______|

|Ընդհանուր բնույթի պետ.     |0.55  |4.60  |7.24  |12.39 |

|ծառայություն               |      |      |      |      |

._______________________________________________________.

 

Ֆինանսավորման աղբյուրների մասին կարելի է կատարել հետևյալ

դիտարկումները.

- Միջնաժամկետ հեռանկարում ներքին աղբյուրների բաժնեմասն ըստ կանխատեսման

կնվազի: Սակայն երկարաժամկետ հեռանկարում այդ բաժնեմասը մեծացնելու

նպատակ կա:

- Բյուջետային ընդհանուր կապիտալ ծախսերում կապիտալ վերանորոգման

ծախսերի բաժնեմասը նվազելու միտում կունենա:

- Միջնաժամկետ հեռանկարում մասնավորեցման միջոցները ևս կնվազեն:

 

ՊՆԾ-ի ընտրությունը

 

Մինչև հիմա ՊՆԾ-ի ընտրության որոշակի մոտեցում չկար: Սովորական

ռազմավարությունն ընթացիկ ծրագրերի իրականացումն էր, առանց ուշադրություն

դարձնելու միջոլորտային և ներոլորտային ծախսերի առաջնահերթությունների

կամ ծրագրերի տնտեսագիտական (ծախսերի և օգուտի) վերլուծության վրա:

Ավելին` պետական բյուջեի բնութագրական հատկանիշներից մեկը շահագործման և

պահպանման ծախսերի ոչ համարժեք հատկացումն էր, որը նվազեցնում էր

ներդրումների ակնկալվող արդյունավետությունը:

 

Ծրագրերի ընտրության չափանիշները. Մինչև 2000 թ. ծրագրերի ընտրությունը

կատարվում է վերը նշված եղանակով, գալիք տարիների համար Հայաստանի

Հանրապետության կառավարությունը կընդունի պետական ներդրումների ծրագրերի

ընտրության ընթացակարգեր, որոնք կհիմնվեն հետևյալ չափանիշների վրա.

- Ծրագրի համապատասխանություն` որևէ առանձին ոլորտում կառավարության

վարած քաղաքականության նպատակներին և ռազմավարությանը.

- Սահմանված նպատակներին հասնելու համար առաջարկվող ծրագրի

անհրաժեշտության աստիճանը.

- Հավանականությունը, որ ծրագիրը կարող է ֆինանսավորվել մասնավոր

ներդրումների հաշվին.

- Տվյալ ոլորտում պետական ներդրումների առաջնահերթությունների և ոլորտին

հատկացվելիք հավանական ռեսուրսների քանակի համապատասխանությունը.

- Ծրագրի մասշտաբների և հատկացվելիք հավանական ռեսուրսների քանակի

համապատասխանությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2000
N 300
Որոշում