Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2020 թվականի N 577-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500-Լ որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500-Լ որոշմամբ հաստատված` Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման ֆինանսավորման և իրականացման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 17-ի

N 577-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման (այսուհետ` միջոցառում) նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին:

2. Սույն կարգի իմաստով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 56-րդ գլխի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անձը:

3. Օժանդակությունը տրամադրվում է 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմնի տեղեկատվական համակարգի տվյալներով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող հետևյալ տնտեսավարողներին`

1) անհատ ձեռնարկատերերին և ռեզիդենտ առևտրային կազմակերպություններին, որոնք 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ 2019 թվականի ընթացքում հանդիսացել են ինքնազբաղված անձ` «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն.

2) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, որոնք 2019 թվականի ընթացքում հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր:

4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց ցանկում չեն ներառվում այն անձինք`

1) որոնց 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը (այսուհետ` իրացման շրջանառություն) գերազանցել է 6 մլն դրամը.

2) որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) տեղեկատվական շտեմարանի տվյալների համաձայն` 2020 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին ունեցել են 2 և ավելի աշխատակից (այդ թվում` հաշվի առնելով նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների թվաքանակը).

3) ովքեր բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ սահմանված շահառու համարվելու պայմաններին:

5. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց ցանկում չեն ներառվում այն անձինք, ովքեր բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ սահմանված շահառու համարվելու պայմաններին:

6. Սույն որոշման համաձայն շահառու հանդիսացող անձանց ցանկը կազմվում է սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց և սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տվյալների համադրության արդյունքներով: Շահառու անձանց ցանկը կազմելիս տվյալները համադրվում են նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկությունների հետ:

7. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց համար դրամաշնորհի չափը որոշվում է 2020 թվականի առաջին եռամսյակում հսկիչ-դրամարկղային մեքենաներով և դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունների հանրագումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 10,0 հազար դրամ և ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկի չափով:

8. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված այն անձինք, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռքբերման հայտ, սակայն կոմիտեի տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա չունեն, ապա նրանց սույն կարգի 7-րդ կետում նշված դրամաշնորհի չափին ավելացվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ դրամաշնորհ:

9. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց համար միանվագ դրամաշնորհի չափը նվազագույն ամսական աշխատավարձի չափն է:

10. Կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից սույն կարգի 6-րդ կետում նշված ցանկում ներառված անձն իր անձնական էջին Միջոցառման հավանական շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` միանվագ դրամաշնորհ ստանալու համար: Սույն կետով սահմանված դիմումները (այդ թվում` ճշտված) կարող են ներկայացվել մինչև 2020 թվականի մայիսի 20-ր ներառյալ:

11. Դիմումներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի կողմից ստուգվում են միջոցառման շահառուների ցանկում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանելու հիմքերը, կատարվում է միանվագ դրամաշնորհի մեծության հաշվարկ, կազմվում է վճարման հանձնարարական, իսկ առևտրային բանկում շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում` նաև վճարման ցուցակ, և ներկայացվում է գանձապետարան: Վճարման հանձնարարականի ներկայացումը հավաստում է դրամաշնորհի տրամադրման քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման փաստը:

12. Միանվագ դրամաշնորհի գումարը շահառուին փոխանցելու նպատակով կոմիտեի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) շահառուի անվանումը կամ անունը, ազգանունը.

2) շահառուի ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) միանվագ դրամաշնորհի գումարի չափը:

13. Վճարման ցուցակում ներառվում են շահառուի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, և վճարման ենթակա գումարը:

14. Վճարման հանձնարարականը (այդ թվում` վճարման ցուցակը) ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամաշնորհի գումարը փոխանցվում է շահառուին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2020
N 577-Լ
Որոշում