Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ (C...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ (COVID-19) ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՕՋԱԽՆԵՐԻ, Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 մարտի 2020 թվականի N 977-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ (COVID-19) ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՕՋԱԽՆԵՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ԵՎ ԱԼԳՈՐԻԹՄՆԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 24-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) վարակի դեմ պայքարի միջոցառումներն իրականացնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

1) «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման նպատակով` օջախների, հանրային սննդի օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ուղևորների փոխադրման ավտոտրանսպորտային միջոցների ախտահանիչ միջոցառումների իրականացման մեթոդական ուղեցույցը և ալգորիթմները»` համաձայն հավելված 1-ի:

2) «Անհատական պաշտպանության միջոցների ռացիոնալ օգտագործման մեթոդական ուղեցույցը»` համաձայն հավելված 2-ի»:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված 1

Առողջապահության նախարարի

2020 թվականի մարտի 16-ի

թիվ 977-Ա հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ (COVID-19) ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՕՋԱԽՆԵՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման ենթակայության և անկախ կազմակերպական-իրավական ձևից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություն), ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական կազմակերպությունների մասնագետների համար:

2. Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների հիման վրա, որոնք կարող են փոփոխվել (թարմացված տեղեկատվությունը/առաջարկությունները տես` www.who.int պաշտոնական կայք էջում):

3. Կորոնավիրուսը վիրուսների առանձին ընտանիք է, որն իր մեջ ներառում է 2 ենթաընտանիք` ներառելով 40 տեսակ: Դրանք վարակում են մարդկանց, թռչուններին, կովերին, խոզերին և նապաստակներին: Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին: Կորոնավիրուսներով առաջին անգամ լարված համաճարակային իրավիճակ արձանագրվել է 2003-2004 թթ.` պայմանավորված ծանր սուր շնչառական համախտանիշով կամ ատիպիկ թոքաբորբով (SARS CoV, sever acute respiratory syndrome) և 2011-2012 թթ.` Մերձավոր արևելքի շնչառական համախտանիշով (MERS CoV, Middle east respiratory syndrome):

4. Վարակի փոխանցման մեխանիզմներն են` օդակաթիլային, շփումային, ֆեկալ-օրալ:

 

2. ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ (COVID-19) ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

5. Նոր կորոնավիրուսներով առաջացած վարակների կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով իրականացնում են կանխարգելիչ և օջախային (ընթացիկ, եզրափակիչ) ախտահանում:

6. Ախտահանման նպատակով կիրառում են ախտահանիչ միջոցներ` համաձայն ախտահանիչ միջոցի կից մեթոդական հրահանգի (ախտահանման ռեժիմներ` վիրուսային վարակների ժամանակ):

7. Ախտահանման համար կարող են կիրառվել միջոցներ տարբեր քիմիական խմբերից.

1) քլորակտիվ (դիքլորիզոցիանուրային թթվի նատրիումական աղ` աշխատանքային լուծույթի մեջ ակտիվ քլորի առնվազն 0,06% խտությամբ, քլորամին Բ` աշխատանքային լուծույթի մեջ ակտիվ քլորի առնվազն 3,0% խտությամբ),

2) թթվածինակտիվ (ջրածնի պերօքսիդ` առնվազն 3,0% խտությամբ),

3) կատիոնային մակերեսային ակտիվ նյութեր (ԿՄԱՆ)` չորրորդային ամոնիումային միացություններ (աշխատանքային լուծույթի մեջ առնվազն 0,5% խտությամբ), երրորդային ամիններ (աշխատանքային լուծույթի մեջ առնվազն 0,05% խտությամբ), գուանիդինի պոլիմերային ածանցյալներ (աշխատանքային լուծույթի մեջ առնվազն 0,2% խտությամբ),

4) սպիրտներ (որպես մաշկային հականեխիչներ և ախտահանիչ միջոցներ ոչ մեծ մակերեսով մակերևույթների մշակման համար` իզոպրոպիլ սպիրտ առնվազն 70% խտությամբ ըստ զանգվածի, էթիլ սպիրտ առնվազն 75% խտությամբ ըստ զանգվածի): Ազդող ախտահանիչ միջոցների պարունակությունը նշված է կիրառման հրահանգների մեջ:

8. Ախտահանման ենթակա են ուղևորների ժամանման, ինչպես նաև ուղևորների և բեռների սպասարկումով զբաղված օդանավակայանի անձնակազմի համար նախատեսված սենքերի բոլոր մակերեսները, կահավորանքի պարագաները, պատուհանագոգերը, մահճակալների թիկնակները, հարմահճակալային պահարանները, դռան բռնակները, հիվանդի սպասքը, խաղալիքները, արտադրությունները, օդը և այլ օբյեկտներ:

9. Կանխարգելիչ ախտահանումը.

1) Կատարվում է անկախ հիվանդության առկայությունից, նպատակն է ոչնչացնել արտաքին միջավայրում կուտակված հիվանդության հարուցիչները: Կանխարգելիչ ախտահանում կատարվում է առաջին հերթին մարդկանց կուտակման վայրերում (բժշկական կազմակերպություններ, կայարաններ, գնացքներ, նավեր, ինքնաթիռներ, մետրո, մանկական հիմնարկություններ, հյուրանոցներ, լողավազաններ, հանրակացարաններ և այլն):

2) Իր մեջ ներառում է` անձնական հիգիենայի միջոցառումներ, ձեռքերի հաճախակի լվացում օճառով կամ ալկոհոլի հիմքի վրա հակասեպտիկ նյութով մշակում, սենքի կանոնավոր օդափոխություն և խոնավ մաքրում:

10. Օջախային ախտահանումը ներառում է ընթացիկ և եզրափակիչ ախտահանում.

1) Ընթացիկ ախտահանումն օջախում իրականացվում է հիվանդության ամբողջ ընթացքում.

ա. ընթացիկ ախտահանման համար կիրառվում են ախտահանիչ միջոցներ` համաձայն ախտահանիչ միջոցի կից մեթոդական հրահանգի,

բ. սպասքը, հիվանդի սպիտակեղենը, խնամքի պարագաները մշակում են ախտահանիչ միջոցի լուծույթի մեջ ընկղմման եղանակով,

գ. ձեռքերի հիգիենիկ մշակումը սպիրտ պարունակող մաշկային հականեխիչների կիրառմամբ իրականացվում է հիվանդի (պոտենցիալ հիվանդի) մաշկային ծածկույթների, լորձաթաղանթի, արտադրությունների, վիրակապերի և այլ խնամքի պարագաների հետ յուրաքանչյուր շփումից հետո, հիվանդի անմիջական հարևանությամբ գտնվող սարքավորումների, կահույքի և այլ շրջակա միջավայրի առարկաների հետ շփումից հետո,

դ. օդը մարդկանց ներկայությամբ վարակազերծվում է, օգտագործելով սահմանված կարգով կիրառման թույլատրվող սարքավորումներ` ուլտրամանուշակագույն ճառագայթման (ռեցիրկուլյատոր), տարբեր տեսակի ֆիլտրերի (այդ թվում էլեկտրաֆիլտրերի) օգտագործման վրա հիմնված` գործող մեթոդական փաստաթղթերին համապատասխան:

2) Եզրափակիչ ախտահանումը վարակի օջախում իրականացվում է օջախից հիվանդի դուրս գալուց հետո.

ա. ախտահանման համար օգտագործում են քլորակտիվ և թթվածինակտիվ միացությունների հիմքով առավել հուսալի ախտահանիչ միջոցներ,

բ. սենքերում մակերեսների ախտահանման ժամանակ կիրառվում է ողողման եղանակը,

գ. խորհուրդ է տրվում մարդկանց բացակայության ժամանակ օդը վարակազերծել` օգտագործելով բաց ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարքեր, ախտահանիչ միջոցների աէրոզոլեր,

դ. ախտահանիչ միջոցներով բոլոր աշխատանքներն իրականացվում են մեկանգամյա կամ բազմանվագ կիրառման (բժշկական միջամտությունների ժամանակ) անջրանցիկ ձեռնոցներով,

ե. ոռոգման եղանակով եզրափակիչ ախտահանում իրականացնելիս օգտագործում են անհատական պաշտպանության միջոցներ (այսուհետ` ԱՊՄ),

զ. շնչառական օրգանները պաշտպանում են շնչադիմակով (ռեսպիրատոր), աչքերը` պաշտպանիչ ակնոցով կամ օգտագործում շնչառական օրգանների հակաաէրոզոլային անհատական պաշտպանության միջոցներ` մեկուսացնող դիմային հատվածով,

է. ախտահանիչ միջոցների պահպանման կանոնները և պատահական թունավորումների ժամանակ իրականացվող միջոցառումները նկարագրված են յուրաքանչյուր ախտահանիչ միջոցի կիրառման հրահանգի մեջ:

 

3. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԲԼՈԿՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

11. Կանխարգելիչ միջոցառումներ.

1) Անձնական հիգիենայի միջոցառումների պահպանում. Սուր շնչառական վարակների ախտանշաններով (բարձր ջերմություն, հազ, հարբուխ) անձնակազմին աշխատանքի չի թույլատրվում:

2) Հաճախորդների հետ աշխատանքի ժամանակ օգտագործելու համար անձնակազմը ապահովվում է պահուստային մեկանգամյա օգտագործման դիմակներով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ինչպես նաև ախտահանիչ անձեռոցիկներով, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում:

3) Ախտահանման համար կիրառվում են սահմանված կարգով գրանցված և հանրային սննդի կազմակերպություններում կիրառվում են թույլատրվող ախտահանիչ միջոցներ, որոնց կիրառման հրահանգների մեջ նշված են վիրուսային վարակների ժամանակ օբյեկտների ախտահանման ռեժիմները:

12. Կանխարգելիչ ախտահանումն իրականացվում է համակարգային հիմունքներով նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու ուղղությամբ միջոցառումների իրականացման շրջանակներում և ներառում է անձնական հիգիենայի միջոցառումներ, դիմակների օգտագործում շնչառական օրգանների պաշտպանության համար, ձեռքերի հաճախակի լվացում օճառով կամ դրանց մշակում մաշկային հականեխիչներով, ճաշի և խոհանոցային սպասքի ախտահանում, օդափոխություն և օդի վարակազերծում, սենքերի խոնավ մաքրում ախտահանիչ միջոցների օգտագործմամբ: Ախտահանման համար կիրառում են նվազագույն թունավոր նյութեր:

13. Աշխատանքային հերթափոխի ավարտին (կամ առավելագույնը 6 ժամ հետո) իրականացվում է սենքերի օդափոխություն և դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների (բազկաթոռների արմնկակալների), լվացարանների, ինքնասպասարկման ցուցափեղկերի խոնավ մաքրում ախտահանիչ միջոցներով` ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման եղանակով:

14. Մանրէների ոչնչացման համար պահպանվում են ախտահանիչ միջոցի աշխատանքային լուծույթի խտությունը և ազդեցության ժամանակը` միջոցի կիրառման հրահանգին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում, մշակումից հետո մակերեսը լվանում են ջրով և չորացնում թղթե սրբիչով:

15. Զուգարանների առկայության դեպքում իրականացվում է դրանց մաքրում և ախտահանում սահմանված կարգով:

16. Միաժամանակ օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների քանակը պետք է ապահովի կազմակերպության պահանջը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, խփված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:

17. Հանրային սննդի օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կառուցահատվածները հագեցվում են ախտահանման ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներով` մեքենայացված եղանակով սպասքը և պարագաները լվանալու համար: Սպասքի մեքենայացված լվացումը մասնագիտացված լվացող մեքենաների մեջ իրականացվում է դրանց շահագործման հրահանգին համապատասխան, որի ժամանակ կիրառվում են սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65 oC-ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ:

18. Ձեռքային եղանակով սպասքի լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ ճաշի սպասքի համար, երկբաժին` ապակե սպասքի և սեղանի պարագաների համար:

19. Ճաշի սպասքի լվացումը ձեռքային եղանակով իրականացվում է հետևյալ կարգով.

1) սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,

2) լվացում` ավազանի առաջին բաժնի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,

3) լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 oC-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,

4) սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65 oC-ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

5) ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով դրանց կիրառման հրահանգին համապատասխան,

6) սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

7) սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա:

20. Սպասք լվացող մեքենայի շարքից դուրս գալու ժամանակ, սպասքի ձեռքային լվացման և ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների, ինչպես նաև մեկանգամյա ճաշի սպասքի և պարագաների բացակայության դեպքում կազմակերպության աշխատանքը չի իրականացվում:

21. Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի հավաքում մեկանգամյա սերտ փակվող պլաստիկե փաթեթների մեջ, որոնք ենթարկվում են ախտահանման աշխատանքային օրվա վերջում:

22. Ախտահանման համար օգտագործվում են միջոցներ տարբեր քիմիական խմբերից. քլորակտիվ (դիքլորիզոցիանուրային թթվի նատրիումական աղ` աշխատանքային լուծույթի մեջ ակտիվ քլորի առնվազն 0,06% խտությամբ, քլորամին Բ` աշխատանքային լուծույթի մեջ ակտիվ քլորի առնվազն 3,0% խտությամբ), թթվածինակտիվ (ջրածնի պերօքսիդ` առնվազն 3,0% խտությամբ), կատիոնային մակերեսային ակտիվ նյութեր (ԿՄԱՆ)` չորրորդային ամոնիումային միացություններ (աշխատանքային լուծույթի մեջ առնվազն 0,5% խտությամբ), երրորդային ամիններ (աշխատանքային լուծույթի մեջ առնվազն 0,05% խտությամբ), գուանիդինի պոլիմերային ածանցյալներ (աշխատանքային լուծույթի մեջ առնվազն 0,2% խտությամբ), սպիրտներ (որպես մաշկային հականեխիչներ և ախտահանիչ միջոցներ ոչ մեծ մակերեսով մակերևույթների մշակման համար` իզոպրոպիլ սպիրտ առնվազն 70% խտությամբ ըստ զանգվածի, էթիլ սպիրտ առնվազն 75% խտությամբ ըստ զանգվածի): Ազդող նյութերի պարունակությունը նշված է կիրառման հրահանգների մեջ:

23. Ախտահանիչ միջոցները պահում են արտադրողի փաթեթավորմամբ, սերտ փակ վիճակում, հատուկ հատկացված չոր, սառը, մութ, երեխաների համար անհասանելի տեղերում: Նախազգուշական միջոցառումները ախտահանում իրականացնելու ժամանակ և առաջին օգնության միջոցառումները պատահական թունավորումների ժամանակ շարադրված են յուրաքանչյուր կոնկրետ ախտահանիչ միջոցի կիրառման հրահանգի մեջ:

24. Հանրային սննդի օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդի կառուցահատվածի սրահում, լվացակետում կանխարգելիչ և ախտահանման աշխատանքներն իրականացվում են համաձայն 1, 2, 3 ալգորիթմների:

 

ԱԼԳՈՐԻԹՄ 1

 

._____________________________________________________________________.

| ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ       |

| ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,        |

|ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆՆԴԻ    |

|                   ԿԱՌՈՒՑԱՀԱՏՎԱԾՈՒՄ` ՍՐԱՀՈՒՄ                         |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

| ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ.                                  |

|_____________________________________________________________________|

|> Անձնական հիգիենայի միջոցառումների պահպանում                        |

|> Անձնակազմի բարվոք առողջական վիճակ                                  |

|> Ապահովում                                                          |

|* մեկանգամյա օգտագործման դիմակներով (ելնելով աշխատանքային հերթափոխի  |

|  տևողությունից  և  դիմակները առնվազն 3 ժամը 1 անգամ փոխելու         |

|  հաշվարկից),                                                        |

|* Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև  խոնավացած    |

|  դիմակների օգտագործում չի թույլատրվում                              |

|* ախտահանիչ անձեռոցիկներով,                                          |

|* ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով,                           |

|* ախտահանիչ միջոցներով:                                              |

|_____________________________________________________________________|

|ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԱՎԱՐՏԻՆ (ԿԱՄ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 6 ԺԱՄ ՀԵՏՈ)        |

|_____________________________________________________________________|

|> սենքերի օդափոխություն                                              |

|> դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների          |

| (բազկաթոռների արմնկակալների), լվացարանների, ինքնասպասարկման         |

| ցուցափեղկերի խոնավ մաքրում ախտահանիչ միջոցներով` ախտահանիչ          |

| անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով)              |

|> Զուգարանների պարբերաբար մաքրում և  ախտահանում                      |

|_____________________________________________________________________|

|ՍՊԱՍՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ                                        |

|_____________________________________________________________________|

|> Միաժամանակ օգտագործվող ճաշի սպասքի և  պարագաների քանակը պետք է     |

|  ապահովի կազմակերպության պահանջը                                    |

|> Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, խփված եզրերով, դեֆորմացված,    |

|  վնասված էմալով սպասք                                               |

|> Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված      |

|  մեկանգամյա սպասքի հավաքում մեկանգամյա սերտ փակվող պլաստիկե         |

|  փաթեթների մեջ, որոնք ենթարկվում են ախտահանման աշխատանքային օրվա    |

|  վերջում                                                            |

|_____________________________________________________________________|

|Սպասք լվացող մեքենայի շարքից դուրս գալու ժամանակ, սպասքի ձեռքային    |

|լվացման և  ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների, ինչպես|

|նաև  մեկանգամյա ճաշի սպասքի և  պարագաների բացակայության դեպքում      |

|կազմակերպության աշխատանքը չի իրականացվում                            |

._____________________________________________________________________.

 

ԱԼԳՈՐԻԹՄ 2

 

._____________________________________________________________________.

| ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ       |

| ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,        |

|ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆՆԴԻ    |

|                 ԿԱՌՈՒՑԱՀԱՏՎԱԾՈՒՄ` ԼՎԱՑԱԿԵՏՈՒՄ                       |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ.                                   |

|_____________________________________________________________________|

|> Անձնական հիգիենայի միջոցառումների պահպանում                        |

|> Անձնակազմի բարվոք առողջական վիճակ                                  |

|> Ապահովում                                                          |

|* մեկանգամյա օգտագործման դիմակներով (ելնելով աշխատանքային հերթափոխի  |

|  տևողությունից  և  դիմակները առնվազն 3 ժամը 1 անգամ փոխելու         |

|  հաշվարկից),                                                        |

|* Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև  խոնավացած    |

|  դիմակների օգտագործում չի թույլատրվում                              |

|* ախտահանիչ միջոցներով                                               |

|_____________________________________________________________________|

|ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԱՎԱՐՏԻՆ (ԿԱՄ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 6 ԺԱՄ ՀԵՏՈ)        |

|_____________________________________________________________________|

|> սենքերի օդափոխություն                                              |

|> համապատասխան մակերեսների մաքրում և  ախտահանում                     |

|_____________________________________________________________________|

|ՍՊԱՍՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ                                        |

|_____________________________________________________________________|

|> Միաժամանակ օգտագործվող ճաշի սպասքի և  պարագաների քանակը պետք է     |

|  ապահովի կազմակերպության պահանջը                                    |

|> Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, խփված եզրերով, դեֆորմացված,    |

|  վնասված էմալով սպասք                                               |

|> Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված      |

|  մեկանգամյա սպասքի հավաքում մեկանգամյա սերտ փակվող պլաստիկե         |

|  փաթեթների մեջ, որոնք ենթարկվում են ախտահանման աշխատանքային օրվա    |

|  վերջում                                                            |

|_____________________________________________________________________|

|Սպասք լվացող մեքենայի շարքից դուրս գալու ժամանակ, սպասքի ձեռքային    |

|լվացման և  ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների, ինչպես|

|նաև  մեկանգամյա ճաշի սպասքի և  պարագաների բացակայության դեպքում      |

|կազմակերպության աշխատանքը չի իրականացվում                            |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|ՍՊԱՍՔԻ ԼՎԱՑՈՒՄ ՁԵՌՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ                                     |

|_____________________________________________________________________|

|ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ.                                               |

|_____________________________________________________________________|

|> եռաբաժին ավազաններ` ճաշի սպասքի համար                              |

|> երկբաժին ավազաններ` ապակե սպասքի և  սեղանի պարագաների համար        |

|_____________________________________________________________________|

|ՃԱՇԻ ՍՊԱՍՔԻ ԼՎԱՑՄԱՆ ԿԱՐԳ                                             |

|_____________________________________________________________________|

|1. Սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,                           |

|2. Լվացում` ավազանի առաջին բաժնի ջրի մեջ լվացող միջոցների            |

|ավելացմամբ,                                                          |

|3. Լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 oC-ից ոչ ցածր ջերմաստիճանի     |

|ջրում և  երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ,   |

|քան ավազանի առաջին բաժնում,                                          |

|4. Սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի |

|մեջ 65 oC-ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով |

|ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,                                    |

|5. Ամբողջ ճաշի սպասքի և  պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով     |

|դրանց կիրառման հրահանգին համապատասխան,                               |

|6. Սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ     |

|բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի         |

|օգնությամբ,                                                          |

|7. Սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա                 |

._____________________________________________________________________.

 

ԱԼԳՈՐԻԹՄ 3

 

._____________________________________________________________________.

| ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ       |

| ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,        |

|ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆՆԴԻ    |

|                 ԿԱՌՈՒՑԱՀԱՏՎԱԾՈՒՄ` ԼՎԱՑԱԿԵՏՈՒՄ                       |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ.                                   |

|_____________________________________________________________________|

|> Անձնական հիգիենայի միջոցառումների պահպանում                        |

|> Անձնակազմի բարվոք առողջական վիճակ                                  |

|> Ապահովում                                                          |

|* մեկանգամյա օգտագործման դիմակներով (ելնելով աշխատանքային հերթափոխի  |

|  տևողությունից  և  դիմակները առնվազն 3 ժամը 1 անգամ փոխելու         |

|  հաշվարկից),                                                        |

|* Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև  խոնավացած    |

|  դիմակների օգտագործում չի թույլատրվում                              |

|* ախտահանիչ միջոցներով:                                              |

|_____________________________________________________________________|

|ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԱՎԱՐՏԻՆ (ԿԱՄ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 6 ԺԱՄ ՀԵՏՈ)        |

|> սենքերի օդափոխություն                                              |

|> համապատասխան մակերեսների մաքրում և  ախտահանում                     |

|_____________________________________________________________________|

|ՍՊԱՍՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ                                        |

|> Միաժամանակ օգտագործվող ճաշի սպասքի և  պարագաների քանակը պետք է     |

|  ապահովի կազմակերպության պահանջը                                    |

|> Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, խփված եզրերով, դեֆորմացված,    |

|  վնասված էմալով սպասք                                               |

|> Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված      |

|  մեկանգամյա սպասքի հավաքում մեկանգամյա սերտ փակվող պլաստիկե         |

|  փաթեթների մեջ, որոնք ենթարկվում են ախտահանման աշխատանքային օրվա    |

|  վերջում                                                            |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|ՍՊԱՍՔԻ ԼՎԱՑՈՒՄ ՁԵՌՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ                                     |

|_____________________________________________________________________|

|ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ.                                               |

|_____________________________________________________________________|

|> եռաբաժին ավազաններ` ճաշի սպասքի համար                              |

|> երկբաժին ավազաններ` ապակե սպասքի և  սեղանի պարագաների համար        |

|_____________________________________________________________________|

|ՃԱՇԻ ՍՊԱՍՔԻ ԼՎԱՑՄԱՆ ԿԱՐԳ                                             |

|_____________________________________________________________________|

|1. Սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,                           |

|2. Լվացում` ավազանի առաջին բաժնի ջրի մեջ լվացող միջոցների            |

|ավելացմամբ,                                                          |

|3. Լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 oC-ից ոչ ցածր ջերմաստիճանի     |

|ջրում և  երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ,   |

|քան ավազանի առաջին բաժնում,                                          |

|4. Սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի |

|մեջ 65 oC-ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով |

|ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,                                    |

|5. Ամբողջ ճաշի սպասքի և  պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով     |

|դրանց կիրառման հրահանգին համապատասխան,                               |

|6. Սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ     |

|բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի         |

|օգնությամբ,                                                          |

|7. Սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա                 |

|_____________________________________________________________________|

|Սպասք լվացող մեքենայի շարքից դուրս գալու ժամանակ, սպասքի ձեռքային    |

|լվացման և  ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների, ինչպես|

|նաև  մեկանգամյա ճաշի սպասքի և  պարագաների բացակայության դեպքում      |

|կազմակերպության աշխատանքը չի իրականացվում                            |

._____________________________________________________________________.

 

4. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

25. Երթուղի դուրս գալուց առաջ զննման արդյունքում աշխատանքի չեն թույլատրվում սուր շնչառական վարակների դրսևորումներ (բարձր ջերմություն, հազ, հարբուխ) ունեցող վարորդները:

26. Վարորդները ապահովվում են պահուստային մեկանգամյա օգտագործման դիմակներով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ինչպես նաև ախտահանիչ անձեռոցիկներով, ձեռքերի մշակման հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում:

27. Իրականացվում է կանխարգելիչ և օջախային (ընթացիկ, եզրափակիչ) ախտահանում: Ախտահանման նպատակով կիրառում են ախտահանիչ միջոցներ` ախտահանիչ միջոցի կից մեթոդական հրահանգի (ախտահանման ռեժիմներ` վիրուսային վարակների ժամանակ):

1) Կանխարգելիչ ախտահանումը ներառում է.

ա. անձնական հիգիենայի միջոցառումներ, դիմակների օգտագործում շնչառական օրգանների պաշտպանության համար, օճառով ձեռքերի հաճախակի լվացում կամ դրանց շփում մաշկային հականեխիչներով, տրանսպորտային միջոցների սրահների օդափոխություն և խոնավ մաքրում:

բ. աշխատանքային հերթափոխի ավարտին (կամ երկարատև երթուղիների ժամանակ օրվա մեջ առնվազն 2 անգամ) ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասսե (մետաղյա, կաշվե և այլն) մասերի խոնավ մաքրում և կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:

գ) զուգարանների առկայության դեպքում իրականացվում է դրանց մաքրում և ախտահանում սահմանված կարգով:

դ) երկարատև երթուղիների ժամանակ խմելու ռեժիմի կազմակերպման համար օգտագործվում է միայն ջուր անհատական տարաների մեջ կամ մեկանգամյա սպասք: ե) երթուղու ընթացքում իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների, դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկե ծրարների մեջ, որոնք տեղավորվում են բեռնախցիկում և ենթարկվում են ախտահանման` ժամանման տեղում:

28. Ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները:

29. Ախտահանումն սկսում են կասկածելի հիվանդների (եթե առկա են այդպիսիք) նստելատեղերից: Տեսանելի աղտոտվածությունների առկայության ժամանակ դրանք մշակվում են ախտահանիչով, մաքրվում, այնուհետև ախտահանվում նստարանի մակերեսները:

30. Զուգարանների ախտահանման ժամանակ ամբողջ կեղտոտ հատվածի վրա լցնում են ախտահանիչը, մաքրում կեղտոտ հատվածը (հեռացնում են կոշտ մասնիկները կամ տոգորում հեղուկը), կրկնակի լցնում են ախտահանիչ:

31. Մանրէների ոչնչացման համար պահպանվում է ախտահանիչ միջոցի աշխատանքային լուծույթի խտությունը և ազդեցության ժամանակը` պատրաստուկի կիրառման հրահանգին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում մակերեսները լվանում են ջրով և չորացնում թղթե սրբիչներով:

32. Ախտահանման համար կարող են օգտագործվել միջոցներ տարբեր քիմիական խմբերից. քլորակտիվ (դիքլորիզոցիանուրային թթվի նատրիումական աղ` աշխատանքային լուծույթի մեջ ակտիվ քլորի առնվազն 0,06% խտությամբ, քլորամին Բ` աշխատանքային լուծույթի մեջ ակտիվ քլորի առնվազն 3,0% խտությամբ), թթվածինակտիվ (ջրածնի պերօքսիդ` առնվազն 3,0% խտությամբ), կատիոնային մակերեսային ակտիվ նյութեր (ԿՄԱՆ)` չորրորդային ամոնիումային միացություններ (աշխատանքային լուծույթի մեջ առնվազն 0,5% խտությամբ), երրորդային ամիններ (աշխատանքային լուծույթի մեջ առնվազն 0,05% խտությամբ), գուանիդինի պոլիմերային ածանցյալներ (աշխատանքային լուծույթի մեջ առնվազն 0,2% խտությամբ), սպիրտներ (որպես մաշկային հականեխիչներ և ախտահանիչ միջոցներ ոչ մեծ մակերեսով մակերևույթների մշակման համար` իզոպրոպիլ սպիրտ առնվազն 70% խտությամբ ըստ զանգվածի, էթիլ սպիրտ առնվազն 75% խտությամբ ըստ զանգվածի): Ազդող նյութերի պարունակությունը նշված է կիրառման հրահանգների մեջ:

33. Եզրափակիչ ախտահանումն իրականացվում է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` պայմանագրային հիմունքներով: Տրանսպորտային միջոցի սրահի և բոլոր աղտոտված գոտիների եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում է.

1) մեկանգամյա պաշտպանիչ զգեստ,

2) մեկանգամյա ձեռնոց,

3) պաշտպանիչ դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ,

4) փակ կոշիկ կամ բախիլներ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամ կենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ժամանակ,

5) անջրանցիկ պարկեր թափոնների համար:

34. Սպիրտ պարունակող մաշկային հականեխիչներով ձեռքերի հիգիենիկ մշակումը իրականացվում է հիվանդի (այդ թվում` կասկածելի) մաշկային ծածկույթների, նրա լորձաթաղանթների, արտադրությունների, վիրակապերի և խնամքի այլ պարագաների հետ յուրաքանչյուր շփումից հետո, հիվանդի անմիջական հարևանությամբ գտնվող սարքավորումների, կահույքի և այլ օբյեկտների հետ շփումից հետո: Երբ մաքրումը և ախտահանումն ավարտված են և ձեռնոցները հանված, ձեռքերը լվանում են ջրով և օճառով կամ շփում սպիրտային անձեռոցիկով: Անհրաժեշտ է խուսափել դեմքին ձեռնոցով կամ չլվացված ձեռքերով դիպչելուց:

35. Մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աէրոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո:

36. Մաքրման և ախտահանման ավարտից հետո պաշտպանիչ հագուստը, կոշիկը, անհատական պաշտպանության միջոցները, մաքրման պարագաները հավաքվում են մակնշված բաքերի կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար:

37. Ախտահանիչ միջոցները պահում են արտադրողի փաթեթավորմամբ, սերտ փակ վիճակում, հատուկ հատկացված չոր, սառը և մութ տեղում:

38. Նախազգուշական միջոցառումները ախտահանում իրականացնելու ժամանակ և առաջին օգնության միջոցառումները պատահական թունավորումների ժամանակ շարադրված են յուրաքանչյուր կոնկրետ ախտահանիչ միջոցի կիրառման հրահանգի մեջ:

39. Ուղևորափոխադրող ավտոտրանսպորտի ախտահանման և իրականացվող այլ կանխարգելիչ միջոցառումները ներկայացված են ալգորիթմ 4-ում:

 

ԱԼԳՈՐԻԹՄ 4

 

._____________________________________________________________________.

|   ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ         |

|                 ԱՅԼ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ                       |

|_____________________________________________________________________|

|ԵՐԹՈՒՂԻ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՑ ԱՌԱՋ.                                           |

|_____________________________________________________________________|

|> վարորդի բարվոք առողջական վիճակ                                     |

|> վարորդների ապահովում                                               |

|* մեկանգամյա օգտագործման դիմակներով (ելնելով աշխատանքային հերթափոխի  |

|  տևողությունից  և  դիմակները առնվազն 3 ժամը 1 անգամ փոխելու         |

|  հաշվարկից),                                                        |

|* Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև  խոնավացած    |

|  դիմակների օգտագործում չի թույլատրվում                              |

|* ախտահանիչ անձեռոցիկներով,                                          |

|* ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով,                           |

|* ախտահանիչ միջոցներով:                                              |

|_____________________________________________________________________|

| ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԱՎԱՐՏԻՆ (ԿԱՄ ՕՐՎԱ ՄԵՋ ԱՌՆՎԱԶՆ 2 ԱՆԳԱՄ)       |

|                 ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԻՋԵՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ                        |

|_____________________________________________________________________|

|> սրահի օդափոխություն,                                               |

|> դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային          |

|  ավտոբուսներում նաև  ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների     |

|  ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության,       |

|  օդափոխության, ուղեկցողին կանչելու և  այլն), նստելատեղերի, անհատական|

|  տեսամոնիտորների պլաստմասսե (մետաղյա, կաշվե և  այլն) մասերի) խոնավ  |

|  մաքրում և  կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ    |

|  ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման եղանակով                  |

|> Զուգարանների առկայության դեպքում իրականացվում է դրանց մաքրում և    |

|  ախտահանում սահմանված կարգով                                        |

|_____________________________________________________________________|

|Երթուղու ընթացքում օգտագործված մեկանգամյա սպասքը, ինչպես նաև         |

|անհատական պաշտպանության միջոցները, դիմակները, ախտահանիչ անձեռոցիկները|

|հավաքվում են մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկե ծրարների|

|մեջ, որոնք տեղավորվում են բեռնախցիկում և  ենթարկվում են ախտահանման   |

|(ժամանման տեղում):                                                   |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

Առողջապահության նախարարի

2020 թվականի մարտի 16-ի

թիվ 977-Ա հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) առաջին անգամ հայտնաբերվել է 2019-ի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում:

2. Սույն մեթոդական ուղեցույցում հակիրճ ներկայացվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները (այսուհետ` ԱՀԿ)` անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) ռացիոնալ օգտագործման մոտեցումները (ձեռնոց, բժշկական դիմակ, պաշտպանական ակնոց (դեմքի պաշտպանական դիմակ, խալաթ, ինչպես նաև շնչադիմակ (ռեսպիրատոր) (օրինակ` N 95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք)) և գոգնոց)` առողջապահական ոլորտում և համայնքներում հատուկ գործողությունների իրականացման համար, ներառյալ` բեռների մշակումը:

 

2. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ COVID-19 ՎԱՐԱԿԻ ԺԱՄԱՆԱԿ

 

3. Հիմնվելով ներկայում առկա տվյալների վրա, COVID-19 վիրուսը մարդուց մարդու փոխանցվում է սերտ շփման ժամանակ և կաթիլների միջոցով, այլ ոչ` օդային ճանապարհով: Վարակման ամենաշատ վտանգի ենթակա են այն անձինք, ովքեր սերտ շփման մեջ են COVID-19 պացիենտի հետ, կամ ովքեր խնամում են COVID-19 պացիենտներին: Կանխարգելիչ միջոցառումները և հիվանդության ռիսկի նվազեցման միջոցառումները կարևոր նշանակություն ունեն ինչպես բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) պայմաններում, այնպես էլ համայնքային պայմաններում:

4. Համայնքում ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցառումները ներառում են.

1) ձեռքերի հաճախակի հիգիենա, մշակում ալկոհոլի հիմքով մաշկային հականեխիչներով` եթե ձեռքերը տեսանելի աղտոտված չեն և օճառով ու ջրով` եթե ձեռքերը տեսանելի աղտոտված են,

2) խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց,

3) շնչառական հիգիենայի պահպանում` հազալիս կամ փռշտալիս ծածկել արմնկափոսով կամ անձեռոցիկով, այնուհետև անմիջապես գցել անձեռոցիկը,

4) բժշկական դիմակի կրում շնչառական ախտանշանների առկայության դեպքում, հաջորդող ձեռքերի հիգիենայով` դիմակը հանելուց հետո,

5) հեռավորության պահպանում (նվազագույնը 1 մ) շնչառական ախտանշաններ ունեցող անձանցից:

5. Բուժաշխատողների կողմից պահանջվում են լրացուցիչ նախազգուշական միջոցառումներ` պաշտպանելու իրենց և կանխելու վարակի ներհիվանդանոցային փոխանցումը: Նախազգուշական միջոցառումներն իրականացվում են COVID-19 պացիենտներին խնամող բուժաշխատողների կողմից, ներառում են` անհատական պաշտպանիչ միջոցների (այսուհետ` ԱՊՄ) պատշաճ օգտագործում (իրենից ենթադրում է օգտագործվող ԱՊՄ-ի ճիշտ ընտրություն և ուսուցում վերջինիս տեղադրման, հեռացման և օգտագործման ուղղությամբ):

6. ԱՊՄ-ն արդյունավետ միջոց է ընդհանուր փաթեթի մեջ, որն իր մեջ ներառում է վարչական և բնապահպանական/ տեխնիկական միջոցառումներ, ինչպես նկարագրված է «ԱՀԿ-ի վարակների կանխարգելում և վերահսկում» համաճարակային և համավարակային ներուժ ունեցող շնչառական վարակների համար, մասնավորապես`

1) Վարչական միջոցառումները ներառում են վարակի կանխարգելման և վերահսկման միջոցառումների համար ռեսուրսների առկայության ապահովում, ներառյալ ենթակառուցվածքները, վարակի կանխարգելման և վերահսկման հստակ քաղաքականության մշակումը, լաբորատոր հետազոտությունների հասանելիությունը, պացիենտների պատշաճ տեսակավորումը և տեղավորումը, ինչպես նաև անձնակազմի և պացիենտների ադեկվատ հարաբերակցությունը և ուսուցումը:

2) Բնապահպանական և տեխնիկական միջոցառումներն ուղղված են ախտածին մանրէների տարածումը նվազեցնելուն և մակերեսների ու առարկաների աղտոտման մակարդակի նվազեցմանը: Այն իր մեջ ներառում է պացիենտների միջև և պացիենտի ու բուժաշխատողի միջև սոցիալական հեռավորության (առնվազն 1 մ) ապահովման համար բավարար տարածքի տրամադրում, ինչպես նաև ապահովել լավ օդափոխվող մեկուսացման սենյակների առկայություն` կասկածելի կամ հաստատված COVID-19 ախտորոշումով պացիենտների համար:

7. COVID-19-ը շնչառական հիվանդություն է, որը տարբերվում է էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունից, որը փոխանցվում է օրգանիզմի վարակված արտազատուկների միջոցով: Փոխանցման այս տարբերությունների պատճառով COVID-19-ի համար ԱՊՄ-ի պահանջները տարբերվում են Էբոլայի ժամանակ անհրաժեշտ ԱՄՊ-ի պահանջներից: Մասնավորապես, COVID-19 հիվանդների վարման ժամանակ կոմբինեզոն (երբեմն կոչվում են Ebola ԱՊՄ) չի պահանջվում:

 

3. ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐ ԱՊՄ-Ի ԳԼՈԲԱԼ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ

 

8. ԱՊՄ-ի ներկա գլոբալ պաշարները անբավարար են, հատկապես ինչը վերաբերում է բժշկական դիմակներին և շնչադիմակներին: Աճող համաշխարհային պահանջարկը պայմանավորված է ոչ միայն COVID-19 դեպքերի քանակով, այլև ապատեղեկատվությամբ, խուճապային ձեռքբերումներով և պաշարների կուտակումով, որը կհանգեցնի ԱՊՄ-ի հետագա անբավարարության ամբողջ աշխարհում: ԱՊՄ-ի արտադրությունը ընդլայնելու հնարավորությունները սահմանափակ են, և դիմակների ու շնչադիմակների ընթացիկ պահանջարկը չի կարող բավարարվել, հատկապես, եթե շարունակվում է ԱՊՄ-ի համատարած ոչ պատշաճ օգտագործումը:

9. Հաշվի առնելով ԱՊՄ-ի գլոբալ պակասը, հետևյալ ռազմավարությունները կարող են նպաստել ԱՊՄ լավագույն հասանելիությանը (Նկար 1):

 

.___________.    .__________.   .____________.

|ԱՊՄ պատշաճ |    |   ԱՊՄ    |   |    ԱՊՄ     |

|օգտագործում|    |պահանջների|   |մատակարարման|

.___________.    |նվազեցում |   |համակարգում |

|          .__________.   .____________.

|                |               |

|               \|/              |

|          .______________.      |

._________>|    ԱՊՄ       |<_____.

|հասանելիության|

|  բարելավում  |

.______________.

 

Նկար. ԱՊՄ-երի հասանելիությունը բարելավելու ռազմավարություններ

 

1) ԱՊՄ-ի պահանջարկի նվազեցում. Ներքոհիշյալ միջոցառումները կարող են նվազեցնել ԱՊՄ-ի պահանջարկը, միաժամանակ, բժշկական կազմակերպություններում պաշտպանելով բուժաշխատողներին և այլ անձանց COVID-19-ից, մասնավորապես`

ա. դիտարկել հեռաբժշկության կիրառման հնարավորությունը` COVID-19 հիվանդության կասկածելի դեպքերը գնահատելու համար, դրանով նվազագույնի հասցնելով անձանց բժշկական կազմակերպություններ դիմելիությունը,

բ. օգտագործել «ֆիզիկական խոչընդոտներ», օրինակ` ապակյա կամ պլաստմասսե պատուհաններ` COVID-19 վիրուսի ազդեցությունը նվազեցնելու համար: Այս մոտեցումը կարող է իրականացվել բժշկական կազմակերպության ընդունարանում, տեսակավորման գոտիներում, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, գրանցման հարթակներում կամ դեղատնային պատուհանի մոտ, որտեղ հավաքում են դեղորայքը:

գ. սահմանափակել COVID-19 պացիենտների սենյակ մուտք գործող բուժաշխատողների թիվը, եթե նրանք անմիջականորեն չեն մասնակցում բուժմանը: Միավորել մի շարք գործողություններ, օրինակ` կենսական ցուցանիշները ստուգել դեղորայքի բաժանման, բուժաշխատողների կողմից սնունդի տրամադրման կամ այլ խնամք իրականացնելու ընթացքում և պլանավորել, թե որ գործողություններն են կատարվելու պացիենտի անկողնու մոտ` սենյակ բազմակի մուտք և ելք իրականացնելուց խուսափելու համար:

դ. անհրաժեշտ է սահմանափակել այցելությունները կամ չթույլատրել կամ, եթե դա հնարավոր չէ, սահմանափակել այցելուների թիվը այն տարածքներում, որտեղ մեկուսացված են COVID-19 պացիենտները, սահմանափակել այցելությունների ժամանակը, տրամադրել հստակ հրահանգներ այն մասին, թե ինչպես կարելի է հագնել և հանել ԱՊՄ-ն, ինչպես նաև իրականացնել ձեռքերի հիգիենա, որպեսզի այցելուները խուսափեն ինքնավարակումից:

2) Ապահովել ԱՊՄ-ի արդյունավետ / ճիշտ օգտագործում ԱՊՄ-ի օգտագործումը պետք է հիմնվի ռիսկի ազդեցության (օրինակ` ակտիվության տեսակ) մակարդակի և հարուցչի փոխանցման դինամիկայի (օրինակ` շփում, կաթիլ կամ աէրոզոլ) վրա: ԱՊՄ-ի գերօգտագործումը հետագա ազդեցություն է ունենալու մատակարարման պակասի վրա: Ստորև ներկայացվող առաջարկությունները կապահովեն ԱՊՄ-ի արդյունավետ օգտագործումը.

ա. COVID-19 պացիենտներին խնամելու ժամանակ օգտագործվող ԱՊՄ-ի տեսակը, կախված է պայմաններից, անձնակազմից և գործունեության տեսակից (Աղյուսակ 1),

բ. Պացիենտների անմիջական խնամք իրականացնող բուժաշխատողները պետք է օգտագործեն հետևյալ ԱՊՄ-ն` խալաթ, ձեռնոց, բժշկական դիմակ և աչքերի պաշտպանության միջոց (ակնոցներ կամ դեմքի վահան),

գ. մասնավորապես, աէրոզոլային գործողությունների ժամանակ (օրինակ` տրախեալ ինտուբացիա, ոչ ինվազիվ վենտիլյացիա, տրախեոստոմիա, սրիտ-թոքային վերակենդանացում, ձեռքային վենտիլյացիա ինտուբացիայից առաջ, բրոնխոսկոպիա և այլն) պետք է օգտագործվեն շնչադիմակներ, աչքերի պաշտպանության միջոցներ, ձեռնոց և խալաթ, գոգնոցներ նույնպես պետք է օգտագործվեն, եթե խալաթները անջրանցիկ չեն,

դ. շնչադիմակների լայնածավալ օգտագործումը (օրինակ` N 95, FFP2 կամ համարժեք ստանդարտ) նախկինում իրականացվել է բնակչության առողջության պահպանման ոլորտի արտակարգ իրավիճակներում, կապված սուր շնչառական վարակների ժամանակ ԱՊՄ-ի պակաս դեպքում: Այն իր մեջ ներառում է նույն ախտորոշումով մի քանի պացիենտի համար միևնույն շնչադիմակ կրելը` առանց այն հանելու, հաշվի առնելով, որ ըստ վերջին տվյալների, շնչադիմակները պահպանում են իրենց պաշտպանական հատկությունը երկարատև օգտագործման ժամանակ: Այնուամենայնիվ, երկարատև (4 ժամից ավելի) օգտագործումը կարող է հանգեցնել անհարմարության և դրանից պետք է խուսափել:

ե. հասարակության լայն շրջանակների համար, շնչառական ախտանշաններ ունեցող անձինք կամ COVID-19 հիվանդների խնամքով տանը զբաղվողները պետք է ստանան բժշկական դիմակներ: Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Տնային խնամք նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կասկածելի հիվանդի նկատմամբ, որը մեղմ ախտանիշներ ունի և նրանց կոնտակտների վարում»:

զ. ախտանշաններ չունեցող անձանց համար, ցանկացած տեսակի դիմակ կրելը խորհուրդ չի տրվում: Բժշկական դիմակներ կրելը, երբ դրանք ցուցված չեն, կարող են առաջացնել ավելորդ ծախս և գնումների բեռ և ստեղծել կեղծ անվտանգության զգացում, որը կարող է հանգեցնել այլ` հիմնական կանխարգելիչ միջոցառումների անտեսմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար տես` «Խորհուրդներ դիմակ կրելու վերաբերյալ» (Advice on the use of masks in the community, during home care and in healthcare settings in the context of the novel coronavirus (2019-nCoV) outbreak):

3) ԱՊՄ մատակարարման մեխանիզմի համակարգում. ԱՊՄ-ի համակարգումը պետք է համաձայնեցված լինի մատակարարման շղթայի կառավարման ազգային և միջազգային կարևոր մեխանիզմների միջոցով, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.

ա. ԱՊՄ-ի վերաբերյալ կանխատեսումները, որոնք հիմնված են ռացիոնալ քանակական գնահատման վրա` պահանջվող մատակարարումների լավացումը ապահովելու համար,

բ. ԱՊՄ-ի մատակարարման հարցումների մշտադիտարկում և հսկողություն (երկրների և խոշոր ներկրողների),

գ. հարցումները համակարգել կենտրոնացված ձևով, կրկնումներից խուսափելու և կորուստները սահմանափակելու համար,

դ. ԱՊՄ-ի վերջնական բաշխման մշտադիտարկում,

ե. ԱՊՄ-ի սպառման մշտադիտարկում և վերահսկում բժշկական կազմակերպությունների պահեստներում:

 

4. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏՈՒԺԱԾ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՓՈԽԱԴՐՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

 

10. ԱՊՄ-ի ռացիոնալ օգտագործման և բաշխման վերաբերյալ հետագա առաջարկությունները համաճարակային անբարենպաստ երկրներից բեռներ տեղափոխելիս ներառում են.

1) ցանկացած տեսակի դիմակ կրելը խորհուրդ չի տրվում տուժած երկրից բեռներ տեղափոխելիս,

2) ձեռնոցներ չեն պահանջվում, եթե դրանք նախատեսված չեն մեխանիկական վտանգներից պաշտպանվելու համար, ինչպիսիք կարող են առաջանալ կոշտ մակերեսների հետ շփվելիս,

3) կարևոր է, որ ձեռնոցների օգտագործումը չի փոխարինում ձեռքի համապատասխան հիգիենայի անհրաժեշտությանը, որը պետք է իրականացվի հաճախակի, ինչպես նկարագրված է վերևում,

4) օգտագործված պարագաների ախտահանում իրականացնելիս ոչ մի լրացուցիչ ԱՊՄ չի պահանջվում այն նորմայից, որը առաջարկվում է: Մինչ օրս չկա համաճարակաբանական տեղեկատվություն, որը ենթադրում է, որ COVID-19 բռնկման հետևանքով տուժած երկրներից ապրանքների կամ արտադրանքի հետ շփումը եղել է մարդկանց մեջ COVID -19 հիվանդության աղբյուր:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
16.03.2020
N 977-Ա
Հրաման