040.0348.030700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2000 թվականի N 348
i
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևյալ հոգևորականներին`
Արշակ (Սամվել Նորիկի) աբեղա Խաչատրյան (ծնվ.` 1973 թ., Էջմիածնի
տարածքային զինկոմիսարիատ)
Խորեն (Նշան Արմենակի) աբեղա Հովհաննիսյան (ծնվ.` 1973 թ., Արարատի
տարածքային զինկոմիսարիատ)
Արշեն (Տիգրան Արտուշի) աբեղա Սանոսյան (ծնվ.` 1974 թ., Նաիրիի
տարածքային զինկոմիսարիատ)
Թորգոմ (Ադամ Տոնիկի) աբեղա Տոնիկյան (ծնվ.` 1974 թ., Էջմիածնի
տարածքային զինկոմիսարիատ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 3-ից: