Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԲԺՇԿԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵ ...

 

 

040.0351.030700

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2000 թվականի N 351

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԲԺՇԿԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնը (ԲԿՄՈՒԿ) հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` օժանդակել բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի միջազգային գործունեությանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն առանց սահմանների» ծրագրի իրականացման գործում:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Ավան թաղամասում գտնվող մասնաշենքը սահմանված կարգով հանձնել բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի տնօրինությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 3-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2000
N 351
Որոշում