Սեղմել Esc փակելու համար:
«ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄ ...

 

 

040.0354.030700

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2000 թվականի N 354

 

i

«ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան և «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովին`

i

ա) 10-օրյա ժամկետում մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության և դրա մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ.

բ) ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի անհրաժեշտության դեպքում ներգրավել մասնագիտացված, խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպությունների.

i

գ) մինչև 2000 թվականի նոյեմբերի 15-ը ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 27.07.00 թիվ 421, 12.10.00 թիվ 643 որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 3-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հուլիսի 3-ի N 354 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

«Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական

սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման

նախապատրաստական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի

 

    Դ. Վարդանյան       - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

    Ա. Ասլիկյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին

                         տեղակալ

    Ա. Մարկոսյան       - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին

                         տեղակալ

    Ա. Շահնազարյան     - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի առաջին

                         տեղակալ

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Ա. Նազարյան        - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                         մեքենաշինության վարչության պետ

    Գ. Գագյան          - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության

                         մասնավորեցման բաժնի պետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2000
N 354
Որոշում