Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՃԳԾԱ ՀՀ ԹԻՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2020 թվականի N 216-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՃԳԾԱ ՀՀ ԹԻՎ TF0A5519 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ը ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով`

Համաձայն Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև 2017 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված «Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության» Արդյունահանող ճյուղերի գլոբալ ծրագրային աջակցման հավատարմագրման հիմնադրամի (ԱՃԳԾԱ ՀՀ) թիվ TF0A5519 դրամաշնորհային համաձայնագրի պահանջի` սահմանել Համաշխարհային բանկի «Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության» թիվ TF0A5519 դրամաշնորհային ծրագրի` 2017 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ընկած ժամանակաշրջանի (ներառյալ արտոնյալ մասհանումների ժամանակահատվածը) աուդիտի կատարման մրցույթի հայտերի գնահատող հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. ապրիլի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. ապրիլի 23-ի

N 216-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԹԻՎ TF0A5519 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ը ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏՈՆՅԱԼ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ) ԱՈՒԴԻՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վ. Այդինյան        - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

 

    Ա. Կարապետյան      - Համաշխարհային բանկի Առևտրի  խթանման և  որակի

                         ենթակառուցվածքի ծրագրի կառավարման գրասենյակի

                         ֆինանսական մասնագետ (համաձայնությամբ)

 

    Հ. Շամամյան        - Համաշխարհային բանկի Առևտրի  խթանման և  որակի

                         ենթակառուցվածքի ծրագրի կառավարման գրասենյակի

                         գնումների մասնագետ (համաձայնությամբ)

 

 

pin
Փոխվարչապետ
23.04.2020
N 216-Ա
Որոշում