ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2020 թվականի N 627-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի (վարկ ՀՄ. 8374-AM) (այսուհետ` ծրագիր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրերի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ` տեսչական մարմին) օգտագործման իրավունքով ժամանակավոր պահատվության հանձնված 6850000 դրամ ընդհանուր սկզբնական արժեքով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքը ամրացնել տեսչական մարմնին` համաձայն N 1 հավելվածի:
2. Տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) ժամանակավոր պահատվության հանձնված 12975000 դրամ ընդհանուր սկզբնական արժեքով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքն անհատույց, սեփականության իրավունքով հանձնել կազմակերպությանը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացնելով տեսչական մարմնի և կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. ապրիլի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 23-ի
N 627-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը (մակնիշը, |Ձեռք- |Քանա-|Միավորի |Ընդհանուր|
|ը/կ|համարը) |բերման |կը |սկզբնական|սկզբնական|
| | |տարե- |(հատ)|արժեքը |արժեքը |
| | |թիվը | |(դրամ) |(դրամ) |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|1. |Ինֆրակարմիր ջերմաչափ |2018 թ.|7 | 64 800| 453 600|
| |Stanley STHT0-77365 | | | | |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|2. |Խոնավաչափ օդի |2018 թ.|5 | 42 145| 210 725|
| |N 180612328 | | | | |
| |N 180612326 | | | | |
| |N 180612291 | | | | |
| |N 180612331 | | | | |
| |N 180612329 | | | | |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|3. |Խոնավաչափ մսի DM300R |2018 թ.|5 | 88 830| 444 150|
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|4. |Խոնավաչափ սորուն նյութերի համար|2018 թ.|5 | 59 535| 297 675|
| |TK100 fiber Moisture Meter | | | | |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|5. |Նմուշառման գործիք սորուն |2018 թ.|5 | 86 940| 434 700|
| |նյութերի համար OJMC ՌՊՕ-1,6x35 | | | | |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|6. |Նմուշառման գործիք կարագի և |2018 թ.|5 | 73 920| 369 600|
| |պանրի համար | | | | |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|7. |Մսեղիքի սղոցման սղոց |2018 թ.|2 | 1383 000|2 766 000|
| |JARVIS Model 444 | | | | |
| |N 1810, | | | | |
| |N 1854 | | | | |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|8. |Ավտոմեքենայի սառնարան |2018 թ.|10 | 116 375| 1163 375|
| |N 598239, | | | | |
| |N 598238, | | | | |
| |N 598236, | | | | |
| |N 598235, | | | | |
| |N 598234, | | | | |
| |N 598233, | | | | |
| |N 598232, | | | | |
| |N 598231 | | | | |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|9. |Թերմոպայուսակ Տ-54 սպ |2018 թ.|10 | 70 980| 709 800|
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
| | | | |Ընդամենը |6 850 000|
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 23-ի
N 627-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՈԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը (մակնիշը, |Ձեռք- |Քանա-|Միավորի |Ընդհանուր|
|ը/կ|համարը) |բերման |կը |սկզբնական|սկզբնական|
| | |տարե- |(հատ)|արժեքը |արժեքը |
| | |թիվը | |(դրամ) |(դրամ) |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|1. |Թափահարող սարք (Ոոզբենգալ թեստի|2019 թ.|5 | 507180| 2535900|
| |0101301901001 | | | | |
| |0101301901002 | | | | |
| |0101301901003 | | | | |
| |0101301901004 | | | | |
| |0101301901006 | | | | |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|2. |Չորացման պահարան 1 |2019 թ.|5 | 576000| 2880000|
| |81045463 | | | | |
| |181045474 | | | | |
| |1811045460 | | | | |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|3. |Ցենտրիֆուգ |2019 թ.|5 | 756000| 3780000|
| |1910087T | | | | |
| |1910088T | | | | |
| |1910089T | | | | |
| |1910090T | | | | |
| |1910091T | | | | |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|4. |Փոսիկավոր սալիկարյան կաթիլային |2019 թ.|30 | 11550| 346500|
| |հետազոտման համար (Ոոզբենգալ | | | | |
| |թեստի համար) | | | | |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|5. |Պտուտակային կափարիչով |2019 թ.|500 | 1260| 630000|
| |փորձանոթներ | | | | |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|6. |Մեխանիկական կաթոցիկ |2019 թ.|20 | 41700| 834000|
| |N H1011956 | | | | |
| |N H1011959 | | | | |
| |N H1011963 | | | | |
| |N H1011964 | | | | |
| |N H1011965 | | | | |
| |N H1011969 | | | | |
| |N H1011981 | | | | |
| |N H1012003 | | | | |
| |N H1012015 | | | | |
| |N H1012016 | | | | |
| |N H1012017 | | | | |
| |N H1012018 | | | | |
| |N H1012020 | | | | |
| |N H1012021 | | | | |
| |N H1012022 | | | | |
| |N H1012024 | | | | |
| |N H1012025 | | | | |
| |N H1012026 | | | | |
| |N H1012027 | | | | |
| |N H1012028 | | | | |
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|7. |Մեխանիկական կաթոցիկի ծայրակալ |2019 թ.|30000| 6.40| 192000|
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|8. |Լաբորատոր աթոռներ |2019 թ.|10 | 58905| 589050|
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
|9. |Լաբորատոր սեղան |2019 թ.|10 | 118755| 1187550|
|___|_______________________________|_______|_____|_________|_________|
| | | | |Ընդամենը |12975 000|
._____________________________________________________________________.