Սեղմել Esc փակելու համար:
2020 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՈՌՈԳԵԼԻ ԱՂԱԿԱԼՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՈՌՈԳԵԼԻ ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ԽՈՆԱՎԱԼԻՑՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2020 թվականի N 631-Ա

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՈՌՈԳԵԼԻ ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ԽՈՆԱՎԱԼԻՑՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածը և գյուղացիական տնտեսություններին աջակցելու ու գետերի վարարային ելքերի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև 2020 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածը`

1) ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ջուրը ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձևավորելու.

2) գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով դրանք մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման նպատակով մատակարարվող առաջին ջուրը հաշվառել և մատակարարել առանց հասույթ ձևավորելու:

2. Առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով և ջրամբարներից մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2020
N 631-Ա
Որոշում