040.0359.030700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2000 թվականի N 359
i
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջնորդությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համաձայնությունը, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 2000 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Տիգրան Վլադիմիրի Պողոսյանին (ծնվ.` 1978 թ. Արաբկիրի զինկոմիսարիատ)` 2000/2001 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության քննություններին մասնակցելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 3-ից: