040.0362.040700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2000 թվականի N 362
ԹՄՐԱԴԵՂԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Արֆարմացիա» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ թմրադեղերը`
մորֆին հիդրոքլորիդ` 1 միլիլիտրանոց, 1 տոկոսանոց (10 մգ/1 մլ), 130000 (հարյուր երեսուն հազար) սրվակ,
օմնոպոն` 1 միլիլիտրանոց, 2 տոկոսանոց (20 մգ/1 մլ), 220000 (երկու հարյուր քսան հազար) սրվակ,
պրոմեդոլ` 1 միլիլիտրանոց, 2 տոկոսանոց (20 մգ/1 մլ), 80000 (ութսուն հազար) սրվակ,
ֆենտանիլ` 2 միլիլիտրանոց, 0,005 տոկոսանոց (0,05 մգ/1 մլ), 80000 (ութսուն հազար) սրվակ:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել նշված թմրադեղերի ներմուծման անվտանգությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 4-ից: