Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ 2000 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԼԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ...

 

 

040.0364.060700

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2000 թվականի N 364

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԼԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման 8-րդ կետի և Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի 2000 թվականի պլանային նախազգուշական աշխատանքների ավարտից հետո էներգաբլոկի թողարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել գամմա ճառագայթման աղբյուրներ (իրիդիում-192 ԳԻԻԴ-3` 2 հատ, իրիդիում-192 ԳԻԻԴ-5` 1 հատ):

2. «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը` կազմակերպել գամմա ճառագայթման աղբյուրների ստացումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում և դրանց տեղափոխումը Հայկական ԱԷԿ:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել գամմա ճառագայթման աղբյուրների ստացման և փոխադրման անվտանգությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Հայկական ԱԷԿ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2000
N 364
Որոշում