Սեղմել Esc փակելու համար:
1999/2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԵԶՈՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1999/2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԵԶՈՆՈՒՄ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՏՆԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

 

 

040.0365.060700

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2000 թվականի N 365

 

1999/2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԵԶՈՆՈՒՄ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՏՆԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` 10-օրյա ժամկետում Գյումրիի քաղաքապետի հետ համատեղ հաստատել ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն և «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնել Գյումրի քաղաքի տնակային տնտեսություններում բնակվող` էլեկտրացանցի բաժանորդների ցանկը` նշված բաժանորդներին 1999/2000 թվականների ջեռուցման սեզոնում Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից պետական աջակցություն տրամադրելու համար:

2. Սահմանել, որ մինչև «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 06 խմբի («Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն»), 05 ենթախմբի (»Այլ սոցիալական ծրագրեր») 6-րդ տողով նախատեսված` Գյումրի քաղաքի տնակային տնտեսությունների ջեռուցման համար 214500 հազ. դրամի չափով պետական աջակցության հատկացումը` «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված ցանկը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանից ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ձևակերպում է 15000-ական դրամի չափով վճարումներ` այդ ցանկում ընդգրկված բաժանորդների ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի դիմաց, և 7-օրյա ժամկետում համապատասխան վճարման անդորրագրերը հանձնում բաժանորդներին` մյուս անհրաժեշտ տվյալների հետ միասին նշելով նաև «Վճարված է Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից» բառերը.

բ) նշված անդորրագրերը բաժանորդներին հանձնելը փաստում է վճարման բաշխացուցակում բաժանորդի, իսկ բաժանորդների բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի լիազոր ներկայացուցիչ ստորագրությամբ.

գ) նշված բաշխացուցակների պատճենները 15-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում նշված բաշխացուցակներն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ ստորագրել փոխադարձ հաշվարկների մասին արձանագրություն` նշելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պարտքն ընկերության նկատմամբ և դրա մարման պայմանները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2000
N 365
Որոշում