Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ Դ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2020 թվականի N 539-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ստեղծել պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Պետական հանձնաժողովին`

1) մշակել և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.

2) յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա պետական միջոցառումների ծրագիրը:

3. Հանձնաժողովի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

(3-րդ կետը լրաց. 12.03.2021 թիվ 246-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. մայիսի 6-ի

N 539-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Հարությունյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի

                          նախագահ)

 

    Ա. Սարգսյան         - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

    Ա. Խզմալյան         - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                          նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                          նախարարի տեղակալ

 

    Վ. Մովսիսյան        - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

    Ա. Շիրինյան         - Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ

                          (համաձայնությամբ)

 

Գ. Մելքոմ Մելքոմյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Մ. Գևորգյան         - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Ա. Խաչատրյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի

                          վարչության պետ

 

    Ե. Սիմոնյան         - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի

                          ղեկավարի տեղակալ

 

    Լ. Մինասյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                          արարողակարգի ծառայության պետ

 

    Գ. Ծառուկյան        - «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն»

                          ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող

                          (համաձայնությամբ)

 

    Կ. Ղազարյան         - «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»

                          ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Հ. Մովսիսյան        - «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր

                          տնօրեն (համաձայնությամբ)

 

    Տ. Վիրաբյան         - «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր

                          տնօրենի տեղակալ-գլխավոր պրոդյուսեր

                          (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 09.07.2020 թիվ 790-Ա, 12.03.2021 թիվ 245-Ա, 30.08.2021 թիվ 918-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.05.2020
N 539-Ա
Որոշում