040.0369.080700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 2000 թվականի N 369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ Դ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանին կնքելու ՕՓԻՔ (Օվերսիզ Փրայվիթ Ինվեսթմենթ Քորփորեյշն) կազմակերպության հետ համաձայնությունը և պայմանագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 8-ից: