Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2020 թվականի N 546-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. «Թեղուտ Մայնինգ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.

2) երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. մայիսի 8-ի

N 546-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ԹԵՂՈՒՏ ՄԱՅՆԻՆԳ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊՈՉԱՄԲԱՐԻ ՊԱՏՎԱՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԳԵՈՏԵԽՄԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Գ. Շախբազյան       - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային

                         անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ս. Պետրոսյան       - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային

                         անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և

                         հողօգտագործման վերահսկողության վարչության պետ

 

    Մ. Մուրադյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների

                         աշխատանքների համակարգման գրասենյակի շրջակա

                         միջավայրի և տեխնիկական անվտանգության ոլորտների

                         համակարգման և մեթոդաբանության վարչության գլխավոր

                         մասնագետի պաշտոնակատար

 

    Ա. Ավագյան         - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ընդերքի և  

                         հողերի պահպանության քաղաքականության վարչության

                         ընդերքի պահպանության քաղաքականության բաժնի

                         գլխավոր մասնագետ

 

    Ս. Մարգարյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ

                         պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի

                         տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Կարապետյան      - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

                         ծառայության բնակչության պաշտպանության և աղետների

                         ռիսկի նվազեցման վարչության տեխնածին վթարների

                         բաժնի պետ, փ/ծ գնդապետ

 

    Ս. Աբրահամյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության ընդերքի վարչության պետ

 

    Գ. Թորոսյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության ընդերքի վարչության

                         ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման

                         բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ռ. Անդրեասյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲ

                         ընկերության ջրամբարների պատասխանատու

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Հովսեփյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և

                         գիտատեխնիկական նորմավորման վարչության

                         գիտատեխնիկական քաղաքականության բաժնի պետ

 

    Ա. Բարսեղյան       - ՀՀ բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմնի

                         ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի

                         շահագործման վերահսկողության բաժնի ավագ պետական

                         տեսուչ

 

    Ա. Անտոնյան        - ՀՀ բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմնի

                         ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի

                         շահագործման վերահսկողության բաժնի ավագ պետական

                         տեսուչ

 

    Հ. Փալանջյան       - «ՀայՀիդրոէներգաՆախագիծ» ՓԲ ընկերության

                         տեխնիկական տնօրեն, հիդրոտեխնիկ (համաձայնությամբ)

 

    Ս. Զումայան        - «ՀայՀիդրոէներգաՆախագիծ» ՓԲ ընկերության գլխավոր

                         հիդրոերկրաբան (համաձայնությամբ)

 

    Գ. Գաբրիելյան      - «ՀայՀիդրոէներգաՆախագիծ» ՓԲ ընկերության

                         հիդրոտեխնիկ (համաձայնությամբ)

 

    Հ. Մկրտչյան        - «ՀայՀիդրոէներգաՆախագիծ» ՓԲ ընկերության

                         հիդրոերկրաբան (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 27.05.2020 թիվ 636-Ա, 15.06.2020 թիվ 699-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.05.2020
N 546-Ա
Որոշում