Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2000/2001 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2000/2001 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ԱՍՊ ...

 

 

040.0388.120700

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2000 թվականի N 388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000/2001 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2000/2001 ուսումնական տարվա

ա) մագիստրատուրայի ընդունելության պետական պատվերով` 340 և վճարովի հիմունքով 370 տեղ.

բ) ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը (կցվում է):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2000/2001 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը տեղադրում, իսկ մագիստրատուրայի վճարովի տեղերն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների բաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 12-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հուլիսի 12-ի N 388 որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետության 2000/2001 ուսումնական

տարվա ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի

ընդունելության պետական պատվերը

 

.______________________________________________________.

|Գիտական և  գիտամանկավարժական|Ընդամենը| Ուսուցման ձևը  |

|կադրերի պատրաստման ձևը      |        |________________|

|                            |        | առկա | հեռակա  |

|____________________________|________|______|_________|

|Ասպիրանտուրա                | 369    | 224  | 145     |

|____________________________|________|______|_________|

|Դոկտորանտուրա               |  5     |  5   |  -      |

|____________________________|________|______|_________|

|      Ընդամենը              | 374    | 229  | 145     |

.______________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2000
N 388
Որոշում