Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2020 թվականի N 730-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնութերորդ միջոցառումը հաստատելու մասին» 2020 թվականի մայիսի 12-ի N 726-Լ որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 12-ի N 726-Լ որոշմամբ հաստատված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնութերորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ միջոցառման ֆինանսավորման և իրականացման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 14-ի

N 730-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնութերորդ միջոցառման (այսուհետ` միջոցառում) նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը:

2. Սույն կարգի իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած իրավաբանական անձը կամ հաշվառված անհատ ձեռնարկատերը` բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային և ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առևտրային կոոպերատիվների, կուսակցությունների:

3. Օժանդակությունը տրամադրվում է այն տնտեսավարողներին, որոնք 2020 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` ՊԵԿ) ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով ունեցել են ամսական 2-ից 100 աշխատակից (ներառյալ 2 և 100):

Աշխատողների թիվը որոշվում է օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված համապատասխան ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված աշխատակիցների (այն աշխատակիցների, որոնց գծով [1.6], [1.7], [1.8], [1.9] սյունակների հանրագումարը մեծ է զրոյից) քանակի հիման վրա (այդ թվում` հաշվի առնելով նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների թիվը):

4. Տնտեսավարողների կողմից օրենքով սահմանված կարգով 2020 թվականի ապրիլ ամսվա համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարողը ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին ստանում է ծանուցում (իսկ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային հաշվարկ ներկայացրած տնտեսվարողները` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում)` միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ, եթե.

1) տնտեսավարողի կողմից 2020 թվականի ապրիլ ամսվա համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում հայտարարագրված աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) փետրվար և մարտ ամիսների համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում հայտարարագրված աշխատակիցների թիվը, և

2) տնտեսավարողի կողմից 2020 թվականի ապրիլ ամսվա համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում հայտարարագրված աշխատակիցների գծով նշված եկամուտների (այսուհետ` հաշվարկված եկամուտների) մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) փետրվար և մարտ ամիսների համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:

Սույն կարգի իմաստով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվում է եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում արտացոլված աշխատակիցների գծով [1.6], [1.7], [1.8], [1.9] սյունակներում նշված եկամուտների հանրագումարով:

Սույն կարգի իմաստով 2020 թվականի փետրվար ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ է համարվում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկը, 2020 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ է համարվում մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկը, իսկ 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ է համարվում մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկը:

5. ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո, տնտեսավարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` միանվագ դրամաշնորհ ստանալու համար:

Սույն կետով սահմանված դիմումները (այդ թվում` ճշտված) կարող են ներկայացվել մինչև 2020 թվականի հունիսի 10-ը ներառյալ:

6. ՊԵԿ կողմից դիմումներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում են միջոցառման շահառուների ցանկում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանելու հիմքերը, կատարվում է միանվագ դրամաշնորհի մեծության հաշվարկ, կազմվում է վճարման հանձնարարական և ներկայացվում է գանձապետարան: Վճարման հանձնարարագրի ներկայացումը հավաստում է դրամաշնորհի տրամադրման քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման փաստը:

7. Միանվագ դրամաշնորհի գումարը շահառուին փոխանցելու նպատակով կոմիտեի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) շահառուի անվանումը կամ անունը, ազգանունը.

2) շահառուի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

3) շահառուի բանկային հաշվի համարը.

4) միանվագ դրամաշնորհի գումարի չափը:

8. Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամաշնորհը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2020
N 730-Լ
Որոշում