Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2020 թվականի N 738-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Մ1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի Թալին-Գյումրի հատվածի հիմնանորոգման, ինչպես նաև 2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացման շրջանակներում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ապամոնտաժված, սույն որոշման հավելվածում ընդգրկված ճանապարհային տարրերը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի հանձնման-ընդունման և հաշվապահական հաշվառման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 14-ի

N 738-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը                 |Չափը/մետր    |Քա- |Հաշվեկշռային|

|ը/կ|                                 |             |նակը|արժեքը      |

|   |                                 |             |    |            |

|_____________________________________________________________________|

|Մ1, Երևան-Գյումրի-Վրաստանի  սահման միջպետական նշանակության ընդհանուր |

|օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի Թալին-Գյումրի հատված             |

|_____________________________________________________________________|

|1. |Երկաթբետոնե խողովակ              |d= 1.0 մ     |102 |      0     |

|___|_________________________________|_____________|____|____________|

|2. |Երկաթբետոնե խողովակ              |d= 1.5 մ     |15  |      0     |

|___|_________________________________|_____________|____|____________|

|3. |Երկաթբետոնե խողովակ              |d=2.5 մ      |62  |      0     |

|___|_________________________________|_____________|____|____________|

|4. |Երկաթբետոնե ուղղանկյուն խողովակ  |2.5*3 մ      |229 |      0     |

|___|_________________________________|_____________|____|____________|

|5. |Երկաթբետոնե սալեր                |6*1*0.65 մ   |51  |      0     |

|___|_________________________________|_____________|____|____________|

|6. |Երկաթբետոնե կամրջային հեծաններ   |12*0.95*0.6 մ|25  |      0     |

|___|_________________________________|_____________|____|____________|

|7. |Երկաթբետոնե պանել                |6*1.0 m      |2   |      0     |

|___|_________________________________|_____________|____|____________|

|8. |Հիմքի բետոնե բլոկներ             |    -        |4   |      0     |

|_____________________________________________________________________|

|Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության    |

|ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի կմ 65+350-կմ 77+350    |

|հատված                                                               |

|_____________________________________________________________________|

|9. |Ճոպանային արգելափակոցների սյուներ|     -       |758 |      0     |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2020
N 738-Ա
Որոշում