Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՄԱՍՐԻԿ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2020 թվականի N 742-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՄԱՍՐԻԿ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ և 7-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամասարի համայնքի Արփունք բնակավայրում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` հանրության գերակա շահ հետևյալ հիմնավորումներով`

1) ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.

2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար են առանց հենարանների տեղակայման համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ.

3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` հանրության գերակա շահի ճանաչումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկություններն ու դիտողությունները, և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերը հնարավորինս շրջանցվել են:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման հավելվածում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Էֆարվի Մասրիկ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ձեռք բերող).

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 30-ն է.

3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին).

4) սույն որոշումից ծագող օտարվող սեփականության նկատմամբ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում` ձեռք բերողի հաշվին.

5) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

6) սույն որոշմամբ բացառիկ` հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացնել սույն որոշման ընդունման ամսաթվից հետո 3-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

7) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 14-ի

N 742-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ

ԳԵՐԱԿԱ ՇԱՀ

._________________________________________________________________________.

|NN |Գտնվելու |Հենա|Օտարման |Կադաստրային|Նպատա- |Տարածքների կոորդինատները |

|ը/կ|վայրը    |րանի|ենթակա  |ծածկագիրը  |կային  |ՎիՋիէս-84 (WGS-84)       |

|   |(մարզը,  |հա- |տարածք- |           |նշանա- |_________________________|

|   |համայնքը,|մա- |ների    |           |կու-   |(ARMREF 02) ազգային      |

|   |բնակա-   |րը  |չափը    |           |թյունը/|գեոդեզիական կոորդինատային|

|   |վայրը)   |    |(հա)    |           |հողա-  |համակարգով               |

|   |         |    |        |           |տեսք   |_________________________|

|   |         |    |        |           |       |       Y    |     X      |

|___|_________|____|________|___________|_______|____________|____________|

|1. |ՀՀ       |26  |0,006889|05-019-    |Գյուղա-|4460323.6275|8563408.1979|

|   |Գեղարքու-|    |        |0116-0013  |սական/ |____________|____________|

|   |նիքի մարզ|    |        |           |վարելա-|4460328.8555|8563401.7513|

|   |Գեղամա-  |    |        |           |հողերի |____________|____________|

|   |սարի     |    |        |           |       |4460335.3020|8563406.9793|

|   |համայնք, |    |        |           |       |____________|____________|

|   |Արփունք  |    |        |           |       |4460330.0741|8563413.4258|

|   |բնակավայր|    |        |           |       |____________|____________|

|   |         |    |        |           |       |4460323.6275|8563408.1979|

|___|_________|____|________|___________|_______|____________|____________|

|2. |ՀՀ       |27  |0,006889|05-019-    |Գյուղա-|4460482.9665|8563533.5084|

|   |Գեղարքու-|    |        |0116-0013  |սական/ |____________|____________|

|   |նիքի մարզ|    |        |           |վարելա-|4460487.8371|8563526.7877|

|   |Գեղամա-  |    |        |           |հողերի |____________|____________|

|   |սարի     |    |        |           |       |4460494.5578|8563531.6582|

|   |համայնք, |    |        |           |       |____________|____________|

|   |Արփունք  |    |        |           |       |4460489.6873|8563538.3789|

|   |բնակավայր|    |        |           |       |____________|____________|

|   |         |    |        |           |       |4460482.9665|8563533.5084|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2020
N 742-Ն
Որոշում