Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՍԱՀՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2020 թվականի N 749-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 14-ի

N 749-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների (այսուհետ` աշխատանքներ) կազմակերպման և իրականացման, ինչպես նաև շահառուներին (այսուհետ` շահառու) գումարի տրամադրման ընթացակարգերը:

2. Աշխատանքները ներառում են Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի առափնյա հատվածների ծառատնկման և ցանկապատման աշխատանքները` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից նախատեսված տարածքներում:

i

3. Աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում:

(3-րդ կետը փոփ. 27.05.2020 թիվ 838-Լ որոշում)

4. Աշխատանքների իրականացման պատասխանատու (այսուհետ` պատասխանատու) են սահմանվում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ր, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը:

5. Աշխատանքների իրականացման ապահովման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում` գետերի ցանկը, համապատասխան համայնքը (այդ թվում` բնակավայրը), որի վարչական սահմաններում գտնվում է նախատեսված տարածքը, վերջինիս մակերեսը, ծառատնկման և ցանկապատման աշխատանքների ծավալը, ըստ 749 քարտեզագրված տարածքի` աշխատանքների կազմակերպման պատասխանատու կազմակերպության տվյալները, սահմանվում է` համաձայն N 1 ձևի:

6. Ծառատնկման աշխատանքներն իրականացվում են N 1 ձևով սահմանված գետերի ափամերձ տարածքներում աճող տեղական տեսակի ուռենու կտրոնների հողի մեջ տնկման եղանակով: Կտրոններր պետք է լինեն 25-40 սմ երկարությամբ, 0,5-2 սմ տրամագծով, ունենան առնվազն 4 աչքաբողբոջ: Կտրոններր հողի մեջ տնկվում են աճման ուղղությամբ, երկու երրորդով, այնպես որ 2 աչքաբողբոջ մնան հողից դուրս:

7. Ցանկապատման աշխատանքներն իրականացվում են ծառատնկված տարածքների ցանկապատման համար նախատեսված հատվածներում: Ցանկապատման համար անհրաժեշտ հենասյուները պետք է լինեն առանց կեղևի և շիվերի, 1.8 մետր երկարությամբ, ստորին մասը 0.7 մ երկարությամբ երեսապատված պաշտպանիչ շերտով, տեղադրված լինեն միմյանցից 3-4 մ հեռավորության վրա, հենասյուների համար նախատեսված փոսերը պետք է լինեն 0.35x0.35x0.5 մ չափերի: Փշալարը պետք է լինի մեկ լարանի, ակոսավոր, ցինկապատ-ԿՑ1, նորմալ ճշտության, ԳՕՍՏ 285-69-ին համապատասխան, փշերի տրամագիծը 2 մմ (+- 0.2 մմ), իսկ հիմնալարի տրամագիծը 2.8 մմ (+- 0.3 մմ), հիմնալարը` թերմոմշակված ամրալարից, 1 գծմ-ի վրա փշերի քանակը` 10-ից ոչ պակաս: 1 կմ-ի վրա օգտագործվում է 6400 գծմ փշալար:

8. Աշխատանքների իրականացման մասնագիտական խորհրդատվությունը ապահովվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, սույն կարգի 4-րդ կետում նշված հիմնադրամների, շահագրգիռ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան մասնագետների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի,

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների (համաձայնությամբ) մասնագետների կողմից` հասարակական հիմունքներով:

9. Աշխատանքների կազմակերպումր պատասխանատուների կողմից կարող է պատվիրակվել իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց` պայմանագրային հիմունքներով:

10. Աշխատանքների իրականացման նպատակով շահառուների ներգրավումն ապահովվում է պայմանագրային հիմունքներով:

11. Շահառուներն աշխատանքներին մասնակցելու նպատակով ներկայացնում են հայտ` համաձայն N 2 ձևի:

12. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձինք աշխատանքներին մասնակցելու նպատակով ներկայացնում են հայտ` համաձայն

13. Հայտերը ներկայացվում են պատասխանատուին առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով` N 1 ձևում նշված կապի, ինչպես նաև սույն կարգի 20-րդ կետին համապատասխան պատասխանատուների պաշտոնական կայքէջերում նշված միջոցով:

14. Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի մայիսի 20-ը:

15. Հայտերի գնահատման փուլում առաջնահերթությունը տրվում է համաձայն N 1 ձևի սահմանված գետերին հարակից համայնքների բնակիչներին:

16. Շահառուի կողմից ներկայացված հայտը բավարարելու դեպքում 3-օրյա ժամկետում, հայտում նշված հետադարձ կապի միջոցներով, տեղեկացվում է աշխատանքների իրականացման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) կնքման ամսաթվի, ժամի, վայրի վերաբերյալ:

17. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղական տեսակների ուռենու յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար շահառուների վարձատրությունը կազմում է 50 դրամ (ներառյալ հարկային պարտավորությունները) և իրականացվում է N 4 ձևով սահմանված տեխնոլոգիական քարտին համապատասխան:

18. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ցանկապատման աշխատանքների իրականացման համար շահառուների վարձատրության չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N 684-Ն որոշմամբ հաստատված նորմատիվներին համապատասխան:

19. Աշխատանքների ավարտից հետո վարձատրության գումարը շահառուներին վճարվում է ելնելով փաստացի կատարած աշխատանքների ծավալներից: Վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով` շահառուի հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

20. Պատասխանատուները, պայմանագրերի կնքման գործընթացն սկսելու մասին զանգվածային լրատվամիջոցներով ծանուցում են հասարակությանը, և համապատասխան հայտարարությունը, այդ թվում` ըստ համայնքների կամ անտառտնտեսության մասնաճյուղերի հայտերի ներկայացման վայրը և կոնտակտային հեռախոսահամարը, ու սույն կարգի NN 1, 2, 3 և 4 ձևերով սահմանված տեղեկատվությունը հրապարակում պաշտոնական կայքէջերում:

21. Պատասխանատուները սույն կարգի 16-րդ կետով սահմանված տեղեկատվությունը 1-օրյա ժամկետում փոխանցում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, համապատասխան մարզպետարաններին` իրենց պաշտոնական կայքէջերում հրապարակելու նպատակով:

22. Աշխատանքների ավարտից հետո ձևավորված ափապաշտպան շերտի պահպանությունը` ըստ տարածքների իրականացվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և (կամ) «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից:

23. Աշխատանքների ավարտից հետո պատասխանատուները հանձնման և ընդունման գործընթացն իրականացնում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

i

24. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված ծառատնկման աշխատանքների իրականացման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի հունիսի 5-ը:

(24-րդ կետը փոփ. 27.05.2020 թիվ 838-Լ որոշում)

25. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ցանկապատման աշխատանքների իրականացման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի հուլիսի 31-ը:

 

Ձև N 1

 

i

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|NN |Գետի         |ՀՀ մարզի   |Համայնքի    |Տնկման  |Պատասխանատու     |

|ը/կ|անվանումը    |անվանումը  |(բնակավայրի)|ենթակա  |կազմակերպության  |

|   |             |           |և/կամ       |կտրոն-  |անվանումը,       |

|   |             |           |«Անտառտնտե- |ների    |փոստային հասցեն, |

|   |             |           |սություն»   |թիվ,    |էլեկտրոնային     |

|   |             |           |մասնաճյուղի |հատ     |փոստի հասցեն,    |

|   |             |           |անվանումը   |        |հեռախոսահամարը   |

|___|_____________|___________|____________|________|_________________|

|1. |Կալավան      |Գեղարքունիք|Ճամբարակի   |5000    |«Հայանտառ» ՊՈԱԿ  |

|   |Գետիկ        |           |            |        |ք. Երևան         |

|___|_____________|___________|____________|________|Արմենակյան 129,  |

|2. |Չանախչի      |Լոռի       |Դսեղի       |500     |Էլ. հասցե`       |

|___|_____________|           |____________|________|[email protected],|

|3. |Շամլուղ      |           |Ջիլիզայի    |435000  |հեռ.`            |

|   |Լալվար Ջիլիզ |           |            |        |+374 55-65-04-22 |

|   |Լիլու        |           |            |        |                 |

|___|_____________|           |____________|________|                 |

|4. |Աղստև        |           |Վանաձորի    |224000  |                 |

|   |Չիչխան       |           |            |        |                 |

|___|_____________|           |____________|________|                 |

|5. |Տաշիր        |           |Տաշիրի      |120000  |                 |

|   |Դորպատու     |           |            |        |                 |

|   |Նորաշեն      |           |            |        |                 |

|   |Չոմչա        |           |            |        |                 |

|___|_____________|___________|____________|________|                 |

|6. |Ծովինար      |Կոտայք     |Հրազդանի    |9000    |                 |

|   |Ջրամբար      |           |            |        |                 |

|   |Դալար        |           |            |        |                 |

|___|_____________|___________|____________|________|                 |

|7. |Չիչխան       |Շիրակ      |Գյումրու    |10000   |                 |

|   |Թորոս        |           |            |        |                 |

|___|_____________|___________|____________|________|                 |

|8. |Որոտան       |Սյունիք    |Սիսիանի     |40000   |                 |

|   |Շաքի         |           |            |        |                 |

|   |Շաղատ        |           |            |        |                 |

|___|_____________|___________|____________|________|                 |

|9. |Խնձորուտ     |Տավուշ     |Արծվաբերդի  |100000  |                 |

|   |Թթուջուր     |           |            |        |                 |

|   |Տավուշ       |           |            |        |                 |

|   |Հախում       |           |            |        |                 |

|___|_____________|           |____________|________|                 |

|10.|Վազաշեն      |           |Իջևանի      |10000   |                 |

|   |Գանձաքար     |           |            |        |                 |

|   |Խաչաղբյուր   |           |            |        |                 |

|   |Սպիտակ ջուր  |           |            |        |                 |

|___|_____________|           |____________|________|                 |

|11.|Չայղանչի     |           |Նոյեմբերյանի|435000  |                 |

|___|_____________|           |____________|________|                 |

|12.|Սանաղբյուր   |           |Սևքարի      |12000   |                 |

|   |Սամսոնա      |           |            |        |                 |

|   |Ախսիտար      |           |            |        |                 |

|___|_____________|___________|____________|________|_________________|

|13.|Կարճաղբյուր  |Գեղարքունիք|Մադինա      |299750  |«Էյ Թի Փի»       |

|   |Արգիճի       |           |Գեղհովիտ    |        |բարեգործական     |

|   |Մարտունի     |           |Լճավան      |        |հիմնադրամ        |

|   |             |           |Կարճաղբյուր |        |(համաձայնությամբ)|

|   |             |           |Մաքենիս     |        |ք. Երևան         |

|   |             |           |            |        |Արշակունյաց 57/5 |

|   |             |           |            |        |Էլ. հասցե`       |

|   |             |           |            |        |info@armeniatree.|

|   |             |           |            |        |org  Հեռ.`       |

|   |             |           |            |        |+374 10-44-74-01 |

|___|_____________|___________|____________|________|_________________|

|14.|Գնիշիկաձոր   |Վայոց ձոր  |Արենի       |299750  |Վայրի բնության և |

|   |Եղեգիս       |           |Եղեգիս      |        |մշակութային      |

|   |Քարագլուխ    |           |            |        |արժեքների        |

|   |Արատես       |           |            |        |պահպանման        |

|   |             |           |            |        |հիմնադրամ        |

|   |             |           |            |        |(համաձայնությամբ)|

|   |             |           |            |        |ք. Երևան,        |

|   |             |           |            |        |Խանջյան 47/1 Էլ. |

|   |             |           |            |        |հասցե`           |

|   |             |           |            |        |sona.kalanta-    |

|   |             |           |            |        |[email protected]    |

|   |             |           |            |        |Հեռ` +37410585884|

|   |             |           |            |        |+37477110260,    |

|   |             |           |            |        |+37477009460     |

._____________________________________________________________________.

 

(1-ին ձևը փոփ. 27.05.2020 թիվ 838-Լ որոշում)

Ձև N 2

 

ՀԱՅՏ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈԻՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԶՈՑԱՌՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

._____________________________________________________________________.

|Անունը, ազգանունը, հայրանունը         |                              |

|______________________________________|______________________________|

|Անձը հաստատող փաստաթղթի ավալները      |                              |

|______________________________________|______________________________|

|Բնակության վայրը (փաստացի բնակության  |                              |

|հասցեն)                               |                              |

|______________________________________|______________________________|

|Հեռախոսահամարը                        |                              |

|______________________________________|______________________________|

|էլեկտրոնային փոստի հասցեն             |                              |

|______________________________________|______________________________|

|Աշխատանքի տեսակը և  քանակը            |ծառատունկ`__________ հատ կտրոն|

|                                      |ցանկապատում`___________  կմ   |

|______________________________________|______________________________|

|Աշխատանքի իրականացման համար նախընտրելի|                              |

|մարզը, համայնքը (բնակավայրը)`         |                              |

|համաձայն N 1 ձևի                      |                              |

._____________________________________________________________________.

 

Ձև N 3

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

._____________________________________________________________________.

|Կազմակերպության կամ Ա/Ձ անվանումը     |                              |

|______________________________________|______________________________|

|Տնօրենի անունը, ազգանունը, հայրանունը |                              |

|______________________________________|______________________________|

|Կազմակերպության ՀՎՀՀ-ն                |                              |

|______________________________________|______________________________|

|Իրավաբանական հասցեն                   |                              |

|______________________________________|______________________________|

|Գործունեության հասցեն                 |                              |

|______________________________________|______________________________|

|Հեռախոսահամարը                        |                              |

|______________________________________|______________________________|

|էլեկտրոնային փոստի հասցեն             |                              |

|______________________________________|______________________________|

|Աշխատանքի տեսակը և  քանակը            |ծառատունկ`__________ հատ կտրոն|

|                                      |ցանկապատում`___________  կմ   |

|______________________________________|______________________________|

|Աշխատանքի իրականացման համար նախընտրելի|                              |

|մարզը, համայնքը (բնակավայրը)`         |                              |

|համաձայն N 1 ձևի                      |                              |

._____________________________________________________________________.

 

Ձև N 4

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏ ՈՒՌԵՆՈՒ ԿՏՐՈՆԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏՆԿՄԱՆ

 

.____________________________________________________________.

|Նախատեսված            |Չափի   |Մեկ հատի|նորմայի |Մեկ նորմայի|

|աշխատանքների          |միավորը|արժեքը  |չափը    |արժեքը     |

|անվանումը             |       |(հազ.   |        |(հազ. դրամ)|

|                      |       |դրամ)   |        |           |

|______________________|_______|________|________|___________|

|      1               |   2   |   3    |    4   |    5      |

|______________________|_______|________|________|___________|

|Ուռենու շվերի մթերում,|հատ    |0.025   |250.0   |6.25       |

|կտրատում և  կտրոնների |       |        |        |           |

|կապում փնջերով        |       |        |        |           |

|______________________|_______|________|________|___________|

|Ուռենու շվերի տնկում  |հատ    |0.025   |250.0   |6.25       |

.____________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2020
N 749-Լ
Որոշում