ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
14 մայիսի 2020 թվականի N 172-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒՄ ՆՈՐ
ԲԱԺԻՆ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պարբերականում նախատեսել նոր` տասներկուերորդ բաժին:
2. Տասներկուերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշումները:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան
ԻՐՏԵԿ |
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Սույն հրամանի նախաբանում նշված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը չի նախատեսում սույն հրամանն ընդունելու իրավունք: Բացի այդ գործող որևէ իրավական ակտով Պաշտոնական տեղեկագրի համար բաժիններ չեն նախատեսված ու չի էլ նախատեսված, թե որ մարմինն է սահմանում բաժինները: Բաժինների նշված կառուցվածքը պահպանվել է ուժը կորցրած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի համաձայն: Կարծում ենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը լիովին բավարար էր փոխվարչապետի նորմատիվ իրավական ակտերն առանց համապատասխան հրամանի, Պաշտոնական տեղեկագրում հրապարակելու համար: |