Սեղմել Esc փակելու համար:
ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

5 մայիսի 2020 թվականի N 128-Ն

 

ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը և «Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի 8-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթն ստուգելու կարգը` համաձայն հավելվածի.

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Ա. Ջանջուղազյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարի

2020 թվականի մայիսի 5-ի

N 128-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ

 

1. Սույն կարգը կարգավորում է վիճակախաղի կազմակերպիչների (այսուհետ` Կազմակերպիչ) կողմից խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի (որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ) ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են «Վիճակախաղերի մասին» օրենքով սահմանված իմաստով:

3. Կազմակերպչի կողմից խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի ստուգումն (այսուհետ` ստուգում) իրականացվում է` բացառելով տասնութ տարին (տոտալիզատորի դեպքում` քսանմեկ տարին) չլրացած անձանց մուտքը խաղասրահներ (բուքմեյքերական գրասենյակ):

4. Ստուգումն իրականացվում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի ներկայությամբ` ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշման որոշմամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

5. Խաղասրահ (բուքմեյքերական գրասենյակ) մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձը Կազմակերպչի պահանջով ստուգման նպատակով վերջինիս առձեռն տրամադրում է անձը հաստատող փաստաթուղթը:

6. Համապատասխան Ստուգումն իրականացնելուց հետո Կազմակերպիչը խաղասրահ (բուքմեյքերական գրասենյակ) մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձին է վերադարձնում անձը հաստատող փաստաթուղթը:

7. Ներկայացված փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո Կազմակերպիչը հավաստիանում է նաև Լիազոր մարմնի կողմից տրամադրված` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց ցուցակում տվյալ անձի անվան բացակայության վերաբերյալ, որից հետո ֆիզիկական անձին թույլատրվում է մուտք գործել խաղասրահներ (բուքմեյքերական գրասենյակ) կամ մասնակցել ինտերնետ տոտալիզատորին:

8. Մինչև ֆիզիկական անձանց ինտերնետային կայքում գրանցելը` Կազմակերպիչն իրականացնում է ինտերնետ տոտալիզատորին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց ինքնության ստուգում (նույնականացում)` բացառելով քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մասնակցությունը ինտերնետ տոտալիզատորին:

9. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն ունենալու դեպքում ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի ինքնության ստուգումն (նույնականացում) իրականացվում է Կազմակերպչի կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցմամբ: Գրանցվել ցանկացող ֆիզիկական անձը լրացնում է ինտերնետային կայքում գրանցման համար նախատեսված դաշտերը և ստորագրում (վավերացնում) է էլեկտրոնային ստորագրությամբ:

10. Սույն Կարգի 8-րդ կետով սահմանված գործընթացի իրականացումից հետո` Կազմակերպիչը քսանմեկ տարին լրացած ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին ուղարկում է նույնականացման բանալի և գաղտնաբառ (ID և password), որով հավաստում է Կազմակերպչի ինտերնետային կայքում բարեհաջող գրանցումը:

11. Նույնականացման բանալին ու գաղտնաբառն (ID և password) օգտագործվում են ֆիզիկական անձի կողմից ինտերնետ տոտալիզատորին մասնակցության նպատակով Կազմակերպչի ինտերնետ կայք մուտք գործելու համար:

12. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նույնականացման քարտ կամ էլեկտրոնային ստորագրություն չունենալու դեպքում, ֆիզիկական անձինք ինտերնետ տոտալիզատորին մասնակցելու նպատակով Կազմակերպչի ինտերնետային կայքում գրանցվելու համար պետք է մեկ անգամ այցելեն Կազմակերպչի համապատասխան խաղասրահ (բուքմեյքերական գրասենյակ)` սույն կարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգով Կազմակերպչի կողմից ստուգումն անցնելու նպատակով:

13. Ներկայացված փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո Կազմակերպիչը քսանմեկ տարին լրացած ֆիզիկական անձին տրամադրում է նույնականացման բանալի և գաղտնաբառ (ID և password), որը հնարավորություն է տալիս նրան մուտք գործել Կազմակերպչի ինտերնետային կայք և մասնակցել ինտերնետ տոտալիզատորին:

14. Օտարերկրյա (ոչ ռեզիդենտ) քաղաքացիների համար Կազմակերպիչն ինքնության ստուգումն (նույնականացում) իրականացվում է Կազմակերպչին էլեկտրոնային հաղորդակցության համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցմամբ, եթե դա չի հակասում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
05.05.2020
N 128-Ն
Հրաման