Սեղմել Esc փակելու համար:
2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ N 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ N 5 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ...

 

 

040.0395.130700

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հուլիսի 2000 թվականի N 395

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ եՐԵՎԱՆԻ N 5 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ

ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2000 թվականի հուլիսի 9-ին Երևանի N 5 ընտրատարածքում կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ընտրության վերաքվեարկության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 693235 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Երևանի քաղաքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 13-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2000 թ.

հուլիսի 13-ի N 395 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

2000 թվականի հուլիսի 9-ին Երևանի N 5 ընտրատարածքում

կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

պատգամավորի ընտրության վերաքվեարկության

նախապատրաստման և անցկացման հետ

 

________________________________________________________________

 NN                Ծախսերը                              Գումարը

 ը/կ                                                     (դրամ)

________________________________________________________________

 1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                        20000

այդ թվում`

մարզային ընտրական հանձնաժողովի ժամանակավոր

աշխատողների աշխատավարձ

     (2 մարդ x 10000 դրամ x 1 ամիս)                      20000

 2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ          5600

 3.  Տրանսպորտային ծառայության վճարներ                   10000

 4.  Կապի ծառայության վճարներ                             3000

 5.  Գրասենյակային ծախսեր                                 5400

___________________________________________________________

              Ընդամենը                                   44000

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2000 թ.

հուլիսի 13-ի N 395 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

2000 թվականի հուլիսի 9-ին Երևանի N 5 ընտրատարածքում

կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

պատգամավորի ընտրության վերաքվեարկության

նախապատրաստման և անցկացման հետ

 

________________________________________________________________

 NN                Ծախսերը                              Գումարը

 ը/կ                                                     (դրամ)

________________________________________________________________

 1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                        30000

այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

     նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ          30000

 2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ          8400

 3.  Տրանսպորտային ծառայության վճարներ                    5000

 4.  Կապի ծառայության վճարներ                             1000

 5.  Գրասենյակային ծախսեր                                 1000

___________________________________________________________

              Ընդամենը                                   45400

 

11 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

     (11 x 45400 դրամ)                                  499400

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

     (28540 ընտրող + 28540 x 0,05) x 5 դրամ             149835

 

              Ընդամենը                                  649235

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.07.2000
N 395
Որոշում