Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

12 մայիսի 2020 թվականի N 405-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված), եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների, տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված` եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ձևում 1-ին բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Բաժին I. Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ` ըստ աշխատողների

 

.______________________________________________________________________

|Աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի)|Հաշվետու ժամանակաշրջանում      |

|նույնականացման տվյալներ              |ստացման ենթակա (ստացված) եկամտի|

|                                     |գումար                         |

|_____________________________________|_______________________________|

|Ազգա- |Անուն|Հանրա- |Զբաղ- |Կուտակա- |Աշխա- |Քաղաքա- |Այլ    |Հարկման|

|նուն  |     |յին ծա-|մունք-|յին      |տավարձ|ցիական  |հարկման|բազայի |

|      |     |ռայու- |ների  |կենսաթո- |և     |իրավական|բազա   |նվա-   |

|      |     |թյուն- |դասա- |շակային  |դրան  |պայմա-  |(բացի  |զեցման |

|      |     |ների   |կարգչի|համակարգի|հավա- |նագրով  |նպաստ- |գումար |

|      |     |համա-  |կոդ   |մասնակ-  |սարեց-|աշխա-   |ների)  |       |

|      |     |րանիշ  |      |ցության  |ված   |տանքի   |       |       |

|      |     |(ՀԾՀ)  |      |կարգավի- |այլ   |վարձատ- |       |       |

|      |     |       |      |ճակ      |վճա-  |րություն|       |       |

|      |     |       |      |         |րում- |        |       |       |

|      |     |       |      |         |ներ   |        |       |       |

|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|

|1.1   |1.2  |1.3    |1.4   |1.5      |1.6   |1.7     |1.8    |1.9    |

|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|

|      |     |       |      |         |      |        |       |( )    |

|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|

|      |     |       |      |         |      |        |       |( )    |

|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|

|      |     |       |      |         |      |        |       |( )    |

|_____________________________________________________________________|

|Բաժին 1.1 Դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ|

|հիմքերով վճարված եկամուտ                                             |

|_____________________________________________________________________|

|      |     |       |      |         |      |        |       |( )    |

|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|

|      |     |       |      |         |      |        |       |( )    |

|_____________________________________|______|________|_______|_______|

|Սահմանափակ օգտագործման ենթակա        |      |        |       |( )    |

|տեղեկատվության ներքո գտնվող          |      |        |       |       |

|անձինք 1.16                          |      |        |       |       |

|_____________________________________|______|________|_______|_______|

|Ընդամենը 1.17                        |      |        |       |( )    |

|_____________________________________|______|________|_______|_______|

|այդ թվում`                           |      |        |       |       |

|ա) պետական բյուջեից 1.18             |      |        |   x   |  x    |

|_____________________________________|______|________|_______|_______|

|բ) համայնքային բյուջեից 1.19         |      |        |   x   |  x    |

|_____________________________________|______|________|_______|_______|

|Գործատուի մոտ առկա թափուր            |  x   |   x    |   x   |  x    |

|աշխատատեղերի թվաքանակ 1.20           |      |        |   x   |  x    |

|_____________________________________|______|________|_______|_______|

|                                     |  x   |   x    |   x   |  x    |

.______________________________________________________________________

_____________________________________________________________.

|Վճարված ժամանակավոր            |Եկամտային|Սոցիալական|Փաստացի|

|անաշխատունակության նպաստներ    |հարկ     |վճար      |աշխատած|

|                               |         |          |ժամեր  |

|_______________________________|         |          |       |

|Գործատուի |ՀՀ պետական|Ավելի    |         |          |       |

|միջոցներով|բյուջեի   |վճարված  |         |          |       |

|վճարված   |միջոցներով|նպաստի   |         |          |       |

|նպաստների |վճարված   |գումարի  |         |          |       |

|գումար    |նպաստների |հետպահում|         |          |       |

|          |գումար    |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|1.10      |1.11      |1.12     |1.13     |1.14      |1.15   |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |    x     |  x    |

|          |          |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|    x     |    x     |    x    |    x    |     x    |   x   |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|    x     |    x     |    x    |    x    |     x    |   x   |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|    x     |    x     |    x    |    x    |     x    |   x   |

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|    x     |    x     |    x    |    x    |     x    |   x   |

_____________________________________________________________.

 

2. 1-ին բաժնում տրվում է հաշվետու ամսվա համար հարկային գործակալի (գործատուի) եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկը` ըստ բոլոր (վարձու) աշխատողների, յուրաքանչյուր (վարձու) աշխատողի համար լրացվում է մեկ տող (անկախ հաշվետու ամսում եկամուտներ ստանալու հանգամանքից):

3. [1.1], [1.2] և [1.3] սյունակներում ինքնաշխատ լրացվում են (վարձու) աշխատողի նույնականացման տվյալները. [1.1] և [1.2] սյունակներում` (վարձու) աշխատողի ազգանունը և անունը, [1.3] սյունակում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը):

4. [1.4] սյունակում ինքնաշխատ լրացվում է (վարձու) աշխատողի զբաղմունքի (պաշտոնի, մասնագիտության) կոդը, [1.5] սյունակում ինքնաշխատ լրացվում է կուտակային կենսաթոշակային համակարգում (վարձու) աշխատողի մասնակցության կոդը (1` սոցիալական վճար կատարող չէ, 2` սոցիալական վճար կատարող է, 3` դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարող է):

5. [1.6] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար վարձու աշխատողին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, [1.7] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց աշխատողին փաստացի վճարված եկամուտները (պայմանագրային եկամուտը), [1.8] սյունակում նշվում է (վարձու) աշխատողին վճարված [1.6] և [1.7] սյունակներում չընդգրկված և հարկման բազայի ամսական սանդղակի (այսուհետ` սանդղակ) դրույքաչափերով հարկվող այլ եկամուտները (այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափը գերազանցող առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները, աշխատողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերից ավելի վճարված փոխհատուցման վճարները, աշխատողին վճարված օգնության գումարները), [1.9] սյունակում նշվում է հարկման բազայի ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափերը չգերազանցող կամավոր կենսաթոշակային վճարների գումարները` ոչ ավելի, քան ([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11])-([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11]):1,05:

6. [1.10] սյունակում նշվում են հաշվետու ամսում գործատուի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, [1.11] սյունակում նշվում են հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, [1.12] սյունակում նշվում են հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները: Յուրաքանչյուր վարձու աշխատողի համար նշված սյունակներից որևէ մեկը լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը`

 

._____________________________________________________________________.

|Աշխատողի |Հանրային |Նպաստների|Ժամանակավոր  |Նպաստի գումար կամ        |

|ազգանուն,|ծառայու- |և  հետ-  |անաշխատունա- |հետպահվող գումար         |

|անուն    |թյունների|պահման   |կության      |                         |

|         |համարանիշ|դասա-    |(հետպահման)  |                         |

|         |(ՀԾՀ)    |կարգման  |_____________|_________________________|

|         |         |կոդ      |սկիզբ |ավարտ |Գործա- |ՀՀ պետական|Հետ   |

|         |         |         |(օրը) |(օրը) |տուի   |բյուջեի   |պահվող|

|         |         |         |      |      |միջոց- |միջոցներով|գումար|

|         |         |         |      |      |ներով  |          |      |

|_________|_________|_________|______|______|_______|__________|______|

|         |         |         |      |      |       |          |      |

|_________|_________|_________|______|______|_______|__________|______|

|         |         |         |      |      |       |          |      |

|_________|_________|_________|______|______|_______|__________|______|

|         |         |         |      |      |       |          |      |

|___________________________________________|__________________|______|

|                                   Ընդամենը|                  |      |

._____________________________________________________________________.

 

7. «Նպաստների դասակարգման կոդը» սյունակում նշվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տեսակը կամ հետպահման դեպքը (կոդը). 1 - հիվանդության նպաստ, 2 - պրոթեզավորման նպաստ, 3 - առողջարանային բուժման նպաստ, 4 - հղիության և ծննդաբերության նպաստ, 5 - ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, 6 - ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը:

8. «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / սկիզբը (օրը)» և «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / ավարտը (օրը)» սյունակներում նշվում են ժամանակավոր անաշխատունակության կամ հետպահման ժամանակահատվածը, ընդ որում` եթե գործատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 5-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա (բացակայում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջը), ապա որպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջ լրացվում է յուրաքանչյուր անգամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի գործատուին ներկայացնելու օրը` առանց փոփոխելու ժամանակավոր անաշխատունակության սկիզբը:

9. «Նպաստի գումարը կամ հետպահվող գումարը» սյունակում նշվում է հաշվետու ամսում ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարված գումարները կամ հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները:

10. [1.13] սյունակում լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6], [1.7], [1.8], [1.9], [1.10] և [1.11] սյունակներում նշված եկամուտներից օրենսդրությամբ սահմանված կարգով և դրույքաչափերով հաշվարկված եկամտային հարկի գումարը:

11. [1.14] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6] և [1.7] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված չափերով հաշվարկված սոցիալական վճարի գումարը:

12. [1.15] սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակը

13. Բաժին 1.1-ում ըստ տողերի հարկային գործակալի կողմից անձնավորված լրացվում են դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենքով սահմանված այլ հիմքերով վճարված աշխատավարձը, պայմանագրային եկամուտը, ժամանակավոր անաշխատունակության նպաստը և այլ եկամուտը: [1.16] տողում լրացվում են օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գտնվող անձանց վերաբերյալ ամփոփ (ոչ անձնավորված) տվյալները:

Նշված բաժնում յուրաքանչյուր տողը (բացառությամբ [1.16] տողի) լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը`

 

._____________________________________________________________________.

|Ֆիզիկական|Հանրային |Վճարված|Հարկադիր     |Աշխատանքային |Ժամանակավոր  |

|անձի     |ծառայու- |եկամտի |պարապուրդի   |կամ քաղաքա-  |անաշխատունա- |

|ազգանուն,|թյունների|դասա-  |             |ցիաիրավական  |կության      |

|անուն    |համարանիշ|կարգման|             |հարաբերության|             |

|         |(ՀԾՀ)    |կոդ    |_____________|_____________|_____________|

|         |         |       |սկիզբ |ավարտ |սկիզբ |ավարտ |սկիզբ |ավարտ |

|         |         |       |(օրը, |(օրը, |(օրը, |(օրը, |(օրը, |(օրը, |

|         |         |       |ամիսը,|ամիսը,|ամիսը,|ամիսը,|ամիսը,|ամիսը,|

|         |         |       |տարին)|տարին)|տարին)|տարին)|տարին)|տարին)|

|_________|_________|_______|______|______|______|______|______|______|

|         |         |       |      |      |      |      |      |      |

|_________|_________|_______|______|______|______|______|______|______|

|         |         |       |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

14. «Վճարված եկամտի դասակարգման կոդը» սյունակում նշվում է եկամտի վճարման հիմքը (կոդը). 1 - դատարանի վճռի հիման վրա աշխատանքի վերականգնման դեպքում հարկադիր պարապուրդի վճարում, 2 - դատարանի վճռի հիման վրա նպաստի վճարում, 3 - դատարանի վճռի հիման վրա այլ եկամտի վճարում, 4 - նախորդ հաշվետու ժամանակահատվածներում ավարտված քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց եկամտի վճարում, 5 - նախորդ հաշվետու ժամանակահատվածներում աշխատանքից ազատված աշխատողին աշխատավարձ և դրան հավասարեցված եկամտի վճարում, 6 - նախորդ հաշվետու ժամանակահատվածներում աշխատանքից ազատված աշխատողին հարկման բազա հանդիսացող այլ եկամտի վճարում:

15. [1.17] տողում ինքնաշխատ լրացվում են [1.6]-ից մինչև [1.15] սյունակների հանրագումարները, ընդ որում [1.18] և [1.19] տողերում լրացվում են` համապատասխանաբար, պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքի վարձատրության գումարները:

15.1. [1.20] տողում լրացվում է հաշվարկի ներկայացման օրվա դրությամբ գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 1-ից:

 

Դ. Անանյան

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.05.2020
N 405-Ն
Հրաման