Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2020 թվականի N 757-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի մայիսի 22-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 14-ի

N 757-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ-ի |           Անվանումը               |Չա-|Քանակը |Արժեքը     |

|ը/կ|ծածկագիրը|                                   |փի |       |(դրամ)     |

|   |         |                                   |միա|       |           |

|   |         |                                   |վո-|       |           |

|   |         |                                   |րը |       |           |

|___|_________|___________________________________|___|_______|___________|

|1. |3209     |Ներկեր և  լաքեր (ներառյալ էմալներ  |կգ |620    |  2 035 800|

|   |         |և  մաստիկաներ) հիմնված սինթետիկ    |   |       |           |

|   |         |պոլիմերների կամ քիմիական փոփոխված  |   |       |           |

|   |         |բնական պոլիմերների վրա, ցրված կամ  |   |       |           |

|   |         |լուծված ջրային միջավայրում ___ այլ |   |       |           |

|___|_________|___________________________________|___|_______|___________|

|2. |3917     |Խողովակներ, կցորդներ, ռետինե       |կգ |8790   | 76 968 000|

|   |         |խողովակներ և  դրանց կցամասեր       |   |       |           |

|   |         |(օրինակ` միացումներ, ծունկեր, եզրեր|   |       |           |

|   |         |(ֆլանեցներ) պլաստիկից              |   |       |           |

|___|_________|___________________________________|___|_______|___________|

|3. |7019     |Ապակե մանրաթելեր (ներառյալ         |կգ |33     |  1 429 200|

|   |         |ստեկլովատեր) և  դրանցից պատրաստված |   |       |           |

|   |         |իրեր (օրինակ` մանվածքներ,          |   |       |           |

|   |         |գործվածքներ); ժապավեններ,          |   |       |           |

|   |         |մանվածքներ և  օպտիկամանրաթելեր___  |   |       |           |

|   |         |այլ _____ այլ                      |   |       |           |

|___|_________|___________________________________|___|_______|___________|

|4. |7308     |Մետաղական կառուցվածքներ սև         |կգ |7890   | 62 976 600|

|   |         |մետաղներից (բացառությամբ հավաքովի  |   |       |           |

|   |         |շինարարական կառույցների 9406       |   |       |           |

|   |         |ապրանքային խմբի) և  դրանց մասերը   |   |       |           |

|   |         |(օրինակ կամուրջները և  դրանց       |   |       |           |

|   |         |հատվածները, դարպասի դռներ,         |   |       |           |

|   |         |աշտարակներ, ճաղավոր կայմեր, տանիքի |   |       |           |

|   |         |ծածկեր, շինարարական դետալներ, դռներ|   |       |           |

|   |         |և  պատուհաններ և  դրանց շրջանակներ,|   |       |           |

|   |         |դռան շեմեր, շերտավարագույրներ,     |   |       |           |

|   |         |ճաղաշարեր, հենարաններ և  սյուներ): |   |       |           |

|   |         |թիթեղներ, ձողեր, անկյունակներ,     |   |       |           |

|   |         |պրոֆիլներ, խողովակներ և  այլ       |   |       |           |

|   |         |նմանատիպ արտադրանքներ սև           |   |       |           |

|   |         |մետաղներից պատրաստված նախատեսված   |   |       |           |

|   |         |մետաղական կառուցվածքներում         |   |       |           |

|   |         |օգտագործման համար____ դռներ,       |   |       |           |

|   |         |պատուհաններ և  դրանց շրջանակներ և  |   |       |           |

|   |         |շեմեր դռների համար                 |   |       |           |

|___|_________|___________________________________|___|_______|___________|

|5. |9026     |Գազերի կամ հեղուկների ճնշման կամ   |հատ|8      |  4 238 400|

|   |         |այլ փոփոխական բնութագրերի չափման   |   |       |           |

|   |         |կամ ծախսի վերահսկման սարքավորումներ|   |       |           |

|   |         |և  գործիքներ (օրինակ` ծախսաչափեր,  |   |       |           |

|   |         |մակարդակի ցուցիչներ, մանոմետրեր,   |   |       |           |

|   |         |ջերմաչափեր), բացառությամբ 9014,    |   |       |           |

|   |         |9015, 9028 կամ 9032 ապրանքային     |   |       |           |

|   |         |խմբերի գործիքների և                |   |       |           |

|   |         |սարքավորումների; ճնշման չափման կամ |   |       |           |

|   |         |վերահսկման համար; էլեկտրոնային ___ |   |       |           |

|   |         |այլ                                |   |       |           |

|___|_________|___________________________________|___|_______|___________|

|6. |9027     |Ֆիզիկական կամ քիմիական անալիզի     |հատ|3      | 13 855 800|

|   |         |համար գործիքներ և  սարքավորումներ  |   |       |           |

|   |         |(օրինակ` բևեռաչափեր,               |   |       |           |

|   |         |ռեֆռակտոմետրեր, սպեկտոմետրեր, գազի |   |       |           |

|   |         |կամ ծխի անալիզատորներ);            |   |       |           |

|   |         |մածուցիկության, ծակոտկենության,    |   |       |           |

|   |         |ընդլայնման, մակերեսային            |   |       |           |

|   |         |լարվածության կամ նմանատիպ չափման և |   |       |           |

|   |         |վերահսկման գործիքներ և             |   |       |           |

|   |         |սարքավորումներ; ջերմության, ձայնի  |   |       |           |

|   |         |կամ լույսի քանակի չափող կամ        |   |       |           |

|   |         |վերահսկող գործիքներ և              |   |       |           |

|   |         |սարքավորումներ (ներառյալ           |   |       |           |

|   |         |էքսպոնոմետրեր); միկրոտոմեր__ գազի  |   |       |           |

|   |         |և  ծխի անալիզատորներ___ էլեկտրական |   |       |           |

|___|_________|___________________________________|___|_______|___________|

|   |Ընդամենը |                                   |   |       |161 503 800|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2020
N 757-Ա
Որոշում