Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 201...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 10-Ն ԵՎ ԹԻՎ 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2020 թվականի թիվ 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 10-Ն ԵՎ ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի`

1) ««Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի թիվ 08-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 10-Ն որոշման.

ա. 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.

բ. 2-րդ կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի:

2) «Ծառայությունների ծավալի մասին» Ձև 1-ծառայություններ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի թիվ 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 13-Ն որոշման.

ա. 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 3-ի.

բ. 2-րդ կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 4-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 15-ից:

 

    Նախագահ`                               Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2020 թվականի մայիսի 11-ի

թիվ 14-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 10-Ն որոշման

 

ՁԵՎ 1-առևտուր

(ամսական)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ. ____________ (ամիս)

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող ամսվա 10-ը                                                  |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|                                                                     |

|Կազմակերպական-իրավական տեսակը ______________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

Բաժին I. Առևտրի հիմնական ցուցանիշները հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                     |Տողի   |Առևտրի         |Ապրան-|Աշխատող-|

|                             |համարը |շրջանառությունը|քային |ների    |

|                             |       |_______________|մնա-  |միջին   |

|                             |       |Հաշ-   |որից`  |ցորդը |տարեկան |

|                             |       |վետու  |_______|      |թվաքա-  |

|                             |       |ամիս   |համա-  |      |նակը(1) |

|                             |       |       |ցանցի  |      |(մարդ), |

|                             |       |       |(ինտեր-|      |(տասնոր-|

|                             |       |       |նետի)  |      |դական   |

|                             |       |       |միջոցով|      |ճշտու-  |

|                             |       |       |       |      |թյամբ)  |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|             Ա               |   Բ   |   1   |   2   |   3  |    4   |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|Ընդամենը (115, 120, 125      |110    |       |       |      |        |

|տողերի գումարը)              |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|այդ թվում` Մանրածախ առևտուր, |115    |       |       |      |        |

|բացի ավտոմեքենաների          |       |       |       |      |        |

|մոտոցիկլների առևտրից,        |       |       |       |      |        |

|ընդամենը                     |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|որից` շարժիչային վառելիքի    |115.1  |       |       |      |        |

|մանրածախ առևտուր             |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|դրանից` բենզինի մանրածախ     |115.1.1|       |       |      |        |

|առևտուր                      |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|դիզելային վառելիքի մանրածախ  |115.1.2|       |       |      |        |

|առևտուր                      |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|հեղուկ գազի մանրածախ առևտուր |115.1.3|       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|քսանյութերի և  պաղեցնող      |115.1.4|       |       |      |        |

|նյութերի մանրածախ առևտուր    |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|Մեծածախ առևտուր,  բացի       |120    |       |       |      |        |

|ավտոմեքենաների և             |       |       |       |      |        |

|մոտոցիկլների առևտրից,        |       |       |       |      |        |

|ընդամենը                     |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|որից` համակարգիչների,        |120.1  |       |       |      |        |

|ծայրամասային սարքվածքների    |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|ծրագրային ապահովման մեծածախ  |120.2  |       |       |      |        |

|առևտուր                      |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|էլեկտրոնային և               |120.3  |       |       |      |        |

|հեռահաղորդակցության          |       |       |       |      |        |

|սարքավորանքի և  դրանց մասերի |       |       |       |      |        |

|մեծածախ առևտուր              |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|բջջային հեռախոսների մեծածախ  |120.4  |       |       |      |        |

|առևտուր                      |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|էլեկտրոնային չգրառված        |120.5  |       |       |      |        |

|կրիչների մեծածախ առևտուր     |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|շարժիչային վառելիքի մեծածախ  |120.6  |       |       |      |        |

|առևտուր                      |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|դրանից` բենզինի մեծածախ      |120.6.1|       |       |      |        |

|առևտուր                      |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|դիզելային վառելիքի մեծածախ   |120.6.2|       |       |      |        |

|առևտուր                      |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|Ավտոմեքենաների և             |125    |       |       |      |        |

|մոտոցիկլների մեծածախ ու      |       |       |       |      |        |

|մանրածախ առևտուր  և          |       |       |       |      |        |

|նորոգում, ընդամենը           |       |       |       |      |        |

|(125.1, 125.2, 125.3, 125.4  |       |       |       |      |        |

|տողերի գումարը)              |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|այդ թվում` ավտոմեքենաների    |125.1  |       |       |      |        |

|առևտուր                      |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|որից` ավտոմեքենաների մանրածախ|125.1.1|       |       |      |        |

|առևտուր                      |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|ավտոմեքենաների մասերի և      |125.2  |       |       |      |        |

|պարագաների առևտուր           |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|որից` ավտոմեքենաների մասերի  |125.2.1|       |       |      |        |

|և  պարագաների մանրածախ       |       |       |       |      |        |

|առևտուր                      |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|ավտոմեքենաների տեխնիկական    |125.3  |       |       |      |        |

|սպասարկում և  նորոգում       |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|մոտոցիկլների, դրանց մասերի ու|125.4  |       |       |      |        |

|պարագաների առևտուր,          |       |       |       |      |        |

|տեխնիկական սպասարկում և      |       |       |       |      |        |

|նորոգում                     |       |       |       |      |        |

|_____________________________|_______|_______|_______|______|________|

|որից` մոտոցիկլների, դրանց    |125.4.1|       |       |      |        |

|մասերի ու պարագաների մանրածախ|       |       |       |      |        |

|առևտուր                      |       |       |       |      |        |

._____________________________________________________________________.

_____________________

1) Սյունակ 4-ի ցուցանիշը լրացվում է տարին մեկ անգամ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում:

 

Բաժին II. Առևտրի շրջանառությունն` ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի

 

(Լրացնում են այն ռեսպոնդենտները (ամսական պարբերականությամբ), որոնք միաժամանակ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և ք. Երևանում:

 

._________________________________________________________________________.

|Ցուցանիշ |Տողի|Հաշ-|                       այդ թվում`                    |

|         |հա- |վե- |_____________________________________________________|

|         |մարը|տու |ք.  |Արա-|Արա-|Արմա-|Գե- |Լո-|Կո- |Շի-|Սյու-|Վա-|Տա- |

|         |    |ամիս|Երե-|գա- |րատ |վիր  |ղար-|ռի |տայք|րակ|նիք  |յոց|վուշ|

|         |    |    |վան |ծոտն|    |     |քու-|   |    |   |     |ձոր|    |

|         |    |    |    |    |    |     |նիք |   |    |   |     |   |    |

|_________|____|____|____|____|____|_____|____|___|____|___|_____|___|____|

|   Ա     |  Բ | 1  | 2  |  3 | 4  |  5  |  6 | 7 |  8 | 9 | 10  |11 | 12 |

|_________|____|____|____|____|____|_____|____|___|____|___|_____|___|____|

|Ընդամենը,|130 |    |    |    |    |     |    |   |    |   |     |   |    |

|(135,    |    |    |    |    |    |     |    |   |    |   |     |   |    |

|140, 145 |    |    |    |    |    |     |    |   |    |   |     |   |    |

|տողերի   |    |    |    |    |    |     |    |   |    |   |     |   |    |

|գումարը) |    |    |    |    |    |     |    |   |    |   |     |   |    |

|_________|____|____|____|____|____|_____|____|___|____|___|_____|___|____|

|այդ      |135 |    |    |    |    |     |    |   |    |   |     |   |    |

|թվում`   |    |    |    |    |    |     |    |   |    |   |     |   |    |

|115 տող  |    |    |    |    |    |     |    |   |    |   |     |   |    |

|_________|____|____|____|____|____|_____|____|___|____|___|_____|___|____|

|120 տող  |140 |    |    |    |    |     |    |   |    |   |     |   |    |

|_________|____|____|____|____|____|_____|____|___|____|___|_____|___|____|

|125 տող  |145 |    |    |    |    |     |    |   |    |   |     |   |    |

._________________________________________________________________________.

 

    Ղեկավար`                     _____________________  _________________

                                  (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)`      _____________________  _________________

                                  (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

«___»____________20____թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2020 թվականի մայիսի 11-ի

թիվ 14-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 10-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար (բացառությամբ աշխատողների միջին տարեկան թվաքանակի վերաբերյալ ցուցանիշի, որը լրացվում է տարին մեկ անգամ դեկտեմբեր ամսվա հաշվետվությունում):

6. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

7. Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է ապրանքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:

8. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:

9. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

10. Մեծածախ և (կամ) մանրածախ առևտուր չի համարվում տնտեսական գործունեության այն տեսակը, որը վերաբերում է սննդամթերքի (հացաբուլկեղեն, հրուշակեղեն կամ պատրաստի մսամթերք) արտադրական գործունեության իրականացմանը կից գտնող խանութում (սրահում) դրանց մեծածախ և/կամ մանրածախ վաճառքին:

11. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:

12. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում

1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,

2) ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,

3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,

4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,

5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:

13. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.

1) բաժին 1` առևտրի հիմնական ցուցանիշները,

2) բաժին 2` առևտրի շրջանառությունն` ըստ ՀՀ մարզերի և քաղաք Երևանի:

15. Բաժին 1-ի տող 110-ը` առևտրի շրջանառությունը, ներառում է տող 115` մանրածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 47), տող 120` մեծածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 46), տող 125` ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուրը և նորոգումը (ծածկագիր 45), (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի` ըստ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (տես` https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):

16. Տող 115-ը ներառում է նոր և գործածված, անձնական օգտագործման կամ կենցաղային ապրանքների վերավաճառքը (վաճառք առանց ձևափոխման) խանութներում, տաղավարներում, կրպակներում, հանրախանութներում, ինտերնետով կամ փոստով պատվերներ ընդունող կազմակերպությունների, փողոցում առևտուր իրականացնող վաճառողների, սպառողական կոոպերատիվների, աճուրդով վաճառք կազմակերպող կազմակերպությունների և այլնի միջոցով: Մանրածախ առևտուրը ընդգրկում է նաև ապրանքների մշակման տարբեր գործողությունները` կշռածրարումը, տեսակավորումը, չափազատումը, փաթեթավորումը, որոնց արդյունքում չեն փոխում ապրանքների հիմնական հատկությունները: Այստեղ ներառվում է նաև մանրածախ առևտրի բնագավառում գործող միջնորդների, ինչպես նաև աճուրդային կազմակերպությունների գործունեությունը:

1) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

2) Տող 115.1 -ը ներառում է ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում, ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազոլինի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում: Այն ներառում է նաև ավտոմեքենաների համար քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտուրը:

3) Տող 115.1.1 -ը ներառում է ավտոմեքենաների և մոտոցիկլների համար բենզինի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:

4) Տող 115.1.2 -ը ներառում է ավտոմեքենաների համար դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:

5) Տող 115.1.3 -ը ներառում է ավտոմեքենաների համար հեղուկ գազի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում:

6) Տող 115.1.4 -ը ներառում է քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

17. Տող 120-ը ներառում է նոր և գործածված ապրանքների վաճառքը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) մանրածախ առևտրականներին, արդյունաբերական, առևտրային կամ մասնավոր սպառողներին ու մեծածախ առևտրով զբաղվող այլ կազմակերպություններին, ինչպես նաև գործակալներին և միջնորդներին, որոնք ապրանքը գնում կամ վաճառում են վերը նշված առևտրականների կամ կազմակերպությունների անունից: Ցուցանիշը ներառում է նաև ապրանքների վերավաճառքը արտերկրում: Ապրանքների վերավաճառքը արտերկրում որոշվում է որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից գնված (ձեռքբերված) ու հետագայում արտերկրում վերավաճառված ապրանքը` չներմուծելով ապրանքը վերավաճառող միավորի երկիր:

1) Ցուցանիշը չի ներառում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մեծածախ առևտուրը:

2) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մեծածախ առևտուրը:

3) Տող 120.1-ը ներառում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների մեծածախ առևտուրը, ծրագրային ապահովման մեծածախ առևտուրը:

4) Տող 120.2-ը ներառում է ծրագրային ապահովման մեծածախ առևտուրը:

5) Տող 120.3-ը ներառում է էլեկտրոնային լամպերի և սարքերի, կիսահաղորդչային սարքերի, միկրոչիպերի և ինտեգրալային սխեմաների, տպասխեմաների մեծածախ առևտուրը, հեռախոսների (բացառությամբ բջջային հեռախոսները) և հեռահաղորդակցական սարքավորանքի մեծածախ առևտուրը:

6) Տող 120.4-ը ներառում է բջջային հեռախոսների մեծածախ առևտուրը:

7) Տող 120.5-ը ներառում է չգրառված ձայնա- և տեսաերիզների, մագնիսական և օպտիկական սկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների (CD, DVD) մեծածախ առևտուրը:

8) Տող 120.6-ը ներառում է պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի և հարակից արտադրանքի (հեղուկացված վառելագազի, բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի, վառելիքի մազութի, նավթի, գազոլինի և նավթային գազի, քարածխի, գորշ ածխի, կոքսի, վառելափայտի և այլ վառելիքի, ինչպես նաև նավթայուղերի, քսայուղերի և մեքենայական յուղերի) մեծածախ առևտուրը:

9) Տող 120.6.1-ը ներառում է բենզինի մեծածախ առևտուրը:

10) Տող 120.6.2-ը ներառում է դիզելային վառելիքի մեծածախ առևտուրը:

18. Տող 125-ը ներառում է ավտոմեքենաների, ներառյալ բեռնատարներն ու ավտոքարշակները, և մոտոցիկլների հետ կապված գործունեության բոլոր տեսակները (բացառությամբ դրանց արտադրությունը և վարձակալության հանձնումը), նոր և օգտագործված ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտուրը, նորոգումը և տեխնիկական սպասարկումը, ավտոմեքենաների և մոտոցիկլների պահեստամասերի և պարագաների մեծածախ և մանրածախ առևտուրը: Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտրի հետ կապված աճուրդների կազմակերպող և ինտերնետի միջոցով մեծածախ առևտուրն իրականացնող հանձնակատար գործակալների գործունեությունը: Այն ներառում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների լվացումը, փայլեցումը և այլն:

1) Տող 125.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տ չգերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների (շտապ օգնության, միկրոավտոբուսները և այլ 3,5 տ չգերազանցող քաշով ավտոմեքենաները) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված տրանսպորտային միջոցների` բեռնատար մեքենաների, քարշակների, կիսակցանքների, «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների մեծածախ և մանրածախ առևտուր, ամենագնաց ավտոմեքենաների (3,5 տ գերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը և այլն:

2) Տող 125.1.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների և ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տ չգերազանցող քաշով) մանրածախ առևտուր:

3) Տող 125.2-ը ներառում է ավտոմեքենաների մանրակների, հանգույցների, պահեստամասերի, պիտույքների և պարագաների, այդ թվում` ռետինե դողերը և օդախցիկները, մարտկոցների, էլեկտրական մասերը և սարքավորանքը, մեծածախ և մանրածախ առևտուրը:

4) Տող 125.2.1-ը ներառում է ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

5) Տող 125.3-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստոցների նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը (եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ): Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների վերասարքավորումը սեղմված բնական նավթային գազով կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար:

6) Տող 125.4-ը ներառում է մոտոցիկլների, ներառյալ մոպեդները, մեծածախ և մանրածախ առևտուրը, մոտոցիկլների մասերի և պարագաների առևտուրը, մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

7) Տող 125.4.1-ը ներառում է մոտոցիկլների, մոտոցիկլների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

19. Հաշվետվության 1-ին բաժնի 1-ին սյունակում լրացվում է առևտրի շրջանառությունը հաշվետու ամսում:

20. Հաշվետվության 1-ին բաժնի 2-րդ սյունակում լրացվում է ինտերնետի կամ այլ համակարգչային ցանցերը օգտագործելու միջոցով պատվիրված ապրանքների շրջանառությունը: Առևտուրն էլեկտրոնային համարելու համար բավարար է, որ պատվերը տրվի առցանց: Այստեղ չեն ներառվում հեռախոսի, ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի (e-mail) միջոցով արված պատվերները: Համացանցի միջոցով պատվիրված ապրանքների համար վճարումը կարող է իրականացվել ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց եղանակով:

21. Հաշվետվության 1-ին բաժնի 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը)` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:

22. Հաշվետվության 1-ին բաժնի 4-րդ սյունակում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը` հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:

1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):

2) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31)-ը, փետրվարի համար` 28(29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

3) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

4) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

23. Աշխատողների միջին տարեկան թվաքանակի ցուցանիշը լրացվում է տարեկան մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա հաշվետվությունում:

1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին:

24. Հաշվետվության 2-րդ բաժինը լրացնում են այն ռեսպոնդենտները (ամսական պարբերականությամբ), որոնք միաժամանակ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և ք. Երևանում:

1) Բաժին 2-ի 130, 135, 140, 145 տողերի սյունակ 1-ը լրացվում է բաժին 1-ի համապատասխանաբար 110, 115, 120 և 125 տողերի 1-ին սյունակից:

2) Բաժին 2-ի 130, 135, 140 և 145 տողերի սյունակ 1-ը պետք է հավասար լինի համապատասխանաբար այդ տողերի սյունակ 2-ից մինչև սյունակ 12-ի համապատասխան ցուցանիշների հանրագումարին:»:

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2020 թվականի մայիսի 11-ի

թիվ 14-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 13-Ն որոշման

 

ՁԵՎ 1-ծառայություններ

(ամսական)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ

20 թ. ______________ (ամիս)

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ.       |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող ամսվա 10-ը                                                  |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|                                                                     |

|Կազմակերպական-իրավական տեսակը ______________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

Բաժին I. Ծառայությունների հիմնական հազար դրամ (մեկ տասնորդական

    ցուցանիշները                          նիշով), առանց ավելացված արժեքի

                                          և այլ անուղղակի հարկերի

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                              |Տողի   |Ծառայություն-|Աշխատող-|

|                                      |համարը |ների ծավալը  |ների    |

|                                      |       |_____________|միջին   |

|                                      |       |Հաշվե-|որից` |տարեկան |

|                                      |       |տու   |______|թվաքա-  |

|                                      |       |ամիս  |համա- |նակը(1) |

|                                      |       |      |ցանցի |(մարդ), |

|                                      |       |      |(ինտեր|(տասնոր-|

|                                      |       |      |նետի) |դական   |

|                                      |       |      |միջո- |ճշտու-  |

|                                      |       |      |ցով   |թյամբ)  |

|______________________________________|_______|______|______|________|

|             Ա                        |   Բ   |   1  |   2  |    3   |

|______________________________________|_______|______|______|________|

|ԸՆԴԱՄԵՆԸ (115-250 տողերի գումարը)     |110    |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` Կացության կազմակերպման,    |115    |      |      |        |

|ընդամենը (115.1-115.2, 115.3-115.4    |       |      |      |        |

|տողերի գումարը)                       |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` հյուրանոցների և  համանման  |115.1  |      |      |        |

|բնակատեղերի տրամադրման                |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այլ բնակատեղերի տրամադրման            |115.2  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|որից` հանգստյան տների                 |115.2.1|      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|քեմպինգների և  ավտոհանգրվաններով      |115.3  |      |      |        |

|բնակատեղերի                           |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այլ հանգրվանների կազմակերպման         |115.4  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Հանրային սննդի կազմակերպման, ընդամենը |120    |      |      |        |

|տող (120.1+120.2+120.3)               |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` ռեստորանների և  հանրային   |120.1  |      |      |        |

|սննդի շարժական կետերի                 |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|որից` ռեստորանների                    |120.1.1|      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|«արագ սննդի» կետերի                   |120.1.2|      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այլ հանրային սննդի                    |120.2  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|բարերի և  խմիչքների մատուցման         |120.3  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Ստեղծագործական, արվեստի և  հանդիսավոր |125    |      |      |        |

|ներկայացումների                       |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Գրադարանների, արխիվների, թանգարանների |130    |      |      |        |

|և  այլ մշակութային                    |       |      |      |        |

|կազմակերպությունների գործունեության   |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Շահումով խաղերի կազմակերպման,         |135    |      |      |        |

|ընդամենը (135.1-135.7 տողերի գումարը) |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` խաղատների գործունեության   |135.1  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|դրամական շահումով խաղային ավտոմատների |135.2  |      |      |        |

|շահագործման                           |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|վիճակախաղերի կազմակերպման             |135.3  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|տեսախաղային տերմինալների շահագործման  |135.4  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|վիրտուալ մոլեխաղերի հետ կապված        |135.5  |      |      |        |

|գործունեության                        |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|բուքմեյքերական և  խաղագումարով գրազի  |135.6  |      |      |        |

|կազմակերպման                          |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այլ                                   |135.7  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Սպորտի, զվարճությունների և  հանգստի   |140    |      |      |        |

|ընդամենը (140.1-140.2 տողերի գումարը) |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` սպորտի                     |140.1  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այլ զվարճությունների և  հանգստի       |140.2  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Կրթության, ընդամենը (145.1-145.7      |145    |      |      |        |

|տողերի գումարը)                       |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` նախադպրոցական              |145.1  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|տարրական                              |145.2  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|հիմնական և  միջնակարգ, նախնական       |145.3  |      |      |        |

|մասնագիտական (արհեստագործական) և      |       |      |      |        |

|միջին մասնագիտական                    |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|բարձրագույն և  հետբուհական            |145.4  |      |      |        |

|մասնագիտական                          |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այլ կրթության                         |145.5  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|օժանդակ գործունեություն               |145.6  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|հետմիջնակարգ, բայց ոչ բարձրագույն     |145.7  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Առողջապահության, ընդամենը (150.1,     |150    |      |      |        |

|150.2, 150.3 տողերի գումարը)          |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` հիվանդանոցների             |150.1  |      |      |        |

|գործունեության                        |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|բժշկական և  ստոմատոլոգիական պրակտիկա  |150.2  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այլ                                   |150.3  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Բնակչության սոցիալական սպասարկման`    |155    |      |      |        |

|կացության ապահովմամբ ընդամենը         |       |      |      |        |

|(155.1-155.4 տողերի գումարը)          |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` առողջության վերականգնման   |155.1  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|մտավոր թերզարգացած, հոգեկան           |155.2  |      |      |        |

|խանգարումներով կամ ֆիզիկական          |       |      |      |        |

|թերություններով անձանց, գինեմոլների,  |       |      |      |        |

|թմրամոլների և  այլնի                  |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|անգործունակների և  տարեցների          |155.3  |      |      |        |

|սպասարկման                            |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այլ                                   |155.4  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Սոցիալական սպասարկման` առանց կացության|160    |      |      |        |

|ապահովման, ընդամենը (160.1-160.2      |       |      |      |        |

|տողերի գումարը)                       |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` անգործունակների և          |160.1  |      |      |        |

|տարեցների սպասարկման                  |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այլ                                   |160.2  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Անշարժ գույքի, ընդամենը (165.1- 165.3 |165    |      |      |        |

|տողերի գումարը)                       |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` սեփական անշարժ գույքի      |165.1  |      |      |        |

|առուվաճառքի                           |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|սեփական կամ վարձակալված անշարժ գույքի |165.2  |      |      |        |

|հանձնում վարձակալության և  այլ        |       |      |      |        |

|գործառնություններ                     |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|անշարժ գույքի հետ գործառնություններ   |165.3  |      |      |        |

|վարձատրությամբ կամ պայմանագրային      |       |      |      |        |

|հիմունքով                             |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|որից` անշարժ գույքի                   |165.3.1|      |      |        |

|գործակալությունների                   |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Հրատարակչության                       |170    |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Կինո- և  տեսաֆիլմերի, հեռուստատեսային |175    |      |      |        |

|ծրագրերի արտադրության, երաժշտական և   |       |      |      |        |

|այլ ձայնագրությունների հրատարակության,|       |      |      |        |

|ընդամենը (175.1, 175.2 տողերի գումարը)|       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` կինո- և  տեսաֆիլմերի,      |175.1  |      |      |        |

|հեռուստատեսային ծրագրերի արտադրության |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|որից` կինոֆիլմերի ցուցադրման          |175.1.1|      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|ձայնագրությունների                    |175.2  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Վարձույթի և  լիզինգի, ընդամենը        |180    |      |      |        |

|(180.1-180.3, 180.4 տողերի գումարը)   |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` ավտոմեքենաների             |180.1  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|կենցաղային արտադրատեսակների և         |180.2  |      |      |        |

|անձնական օգտագործման պարագաների       |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այլ մեքենաների, սարքավորանքի և  այլ   |180.3  |      |      |        |

|առարկաների                            |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|որից` գրասենյակային մեքենաների,       |180.3.1|      |      |        |

|ներառյալ համակարգիչները               |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|մտավոր սեփականության լիզինգի          |180.4  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|որից` ծրագրային ապահովման մշակման     |180.4.1|      |      |        |

|լիցենզիոն վճարները` վերարտադրության և |       |      |      |        |

|տարածման նպատակով                     |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Զբաղվածության հարցերին առնչվող        |185    |      |      |        |

|գործունեության, ընդամենը (185.1-185.3 |       |      |      |        |

|տողերի գումարը)                       |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` աշխատանքի տեղավորման       |185.1  |      |      |        |

|գործակալությունների                   |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|ժամանակավոր աշխատուժով ապահովման      |185.2  |      |      |        |

|գործունեություն                       |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այլ                                   |185.3  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Զբոսաշրջային, ընդամենը (190.1-190.3   |190    |      |      |        |

|տողերի գումարը)                       |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` զբոսաշրջային օպերատորների  |190.1  |      |      |        |

|և  գործակալությունների                |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|տեղերի ամրագրման                      |190.2  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|տոմսերի (տրանսպորտային միջոցների)     |190.3  |      |      |        |

|վաճառքի                               |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Անվտանգության ապահովման և             |195    |      |      |        |

|հետաքննությունների, ընդամենը          |       |      |      |        |

|(195.1-195.3) տողերի գումարը)         |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում` անվտանգության ապահովման    |195.1  |      |      |        |

|մասնավոր գործունեության               |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|անվտանգության համակարգերի գործառման   |195.2  |      |      |        |

|ապահովման                             |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|հետաքննությունների կատարման           |195.3  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
11.05.2020
N 14-Ն
Որոշում