Սեղմել Esc փակելու համար:
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՐՑԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2020 թվականի N 596-Ա

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և լուսաբանելու նպատակով` վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին, մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2020 թվականի մայիսի 21-22-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք` Ստեփանակերտ):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի վրա:

3. Էդուարդ Աղաջանյանի, Վահե Հակոբյանի, Մանե Գևորգյանի և Արմեն Խաչատրյանի` Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին, մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 20

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.05.2020
N 596-Ա
Որոշում