Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ, ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ, ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ, ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2020 թվականի N 597-Ա

 

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ, ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ, ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ, ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին 2020 թվականի մայիսի 21-22-ը ներառյալ, իսկ ոստիկանության պետ Արման Սարգսյանին մայիսի 20-22-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք` Ստեփանակերտ):

2. Դավիթ Տոնոյանի, Զոհրաբ Մնացականյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Անանյանի, Էդուարդ Մարտիրոսյանի և Արման Սարգսյանի` Արցախի Հանրապետություն (քաղաք` Ստեփանակերտ) գործուղման ծախսերը կատարել յուրաքանչյուր մարմնի` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Դավիթ Տոնոյանին, Զոհրաբ Մնացականյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Անանյանին, Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղաք` Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 21

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.05.2020
N 597-Ա
Որոշում