Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2020 թվականի N 609-Ա

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 12-14-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգը սահմանելու մասին» N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով` Միավորված ազգերի կազմակերպության ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք` Հայաստանի Հանրապետության 12-14-րդ պարբերական համատեղ զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. մայիսի 23-ի

N 609-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 12-14-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Կարինե Սուջայան       -  ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու

                             իրավունքների և հումանիտար հարցերի վարչության

                             պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Նարինե Գուլյան        -  ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային

                             փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի

                             մասնագետ

 

Թագուհի Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական

ապահովման վարչության օրենսդրության մշակման

բաժնի պետ

 

    Կարեն Բիշարյան        -  ՀՀ գլխավոր դատախազության հասարակական

                             անվտանգության դեմ ուղղված

                             հանցագործությունների գործերով վարչության պետ

                             (համաձայնությամբ)

 

    Մարիանա Դանիելյան     -  ՀՀ դատական դեպարտամենտի իրավական ակտերի

                             մշակման և փորձաքննության վարչության գլխավոր

                             մասնագետ (համաձայնությամբ)

 

    Նորայր Աբգարյան       -  ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային

                             համագործակցության վարչության միջազգային

                             կազմակերպությունների հետ համագործակցության

                             բաժնի պետի տեղակալ

 

    Կարեն Բակոյան         -  ՀՀ տարածքային կառավարման և  

                             ենթակառուցվածքների նախարարության տեղական

                             ինքնակառավարման քաղաքականության վարչության

                             տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման

                             բաժնի պետ

 

    Քրիստինե Գևորգյան     -  ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավաբանական

                             վարչության օրենսդրության վերլուծության և

                             դատական ներկայացուցչության բաժնի պետ

 

    Կարեն Մինասյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի

                            նախարարության միջազգային համագործակցության և

                            զարգացման ծրագրերի վարչության զարգացման

                            ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ

 

    Արտաշես Առաքելյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                            նախարարության արտաքին կապերի և սփյուռքի

                            վարչության մշակութային միջազգային

                            համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ռուզաննա Ղլեչյան      - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                            նախարարության զարգացման ծրագրերի և

                            մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ

 

    Հայկ Գրիգորյան        - ՀՀ առողջապահության նախարարության միջազգային

                            հարաբերությունների վարչության պետ

 

    Կարինե Կույումջյան    - ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և  

                            ժողովրդագրության բաժնի պետ (համաձայնությամբ)

 

    Անի Խաչատրյան         - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի

                            հասարակայնության հետ կապերի պատասխանատու  

                            (համաձայնությամբ)                         

 

    Արմինե Ներսիսյան      - Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի

                            իրավաբանական և լիցենզավորման վարչության բաժնի

                            պետ (համաձայնությամբ)

 

    Թամարա Հովնանյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու

                            իրավունքների և հումանիտար հարցերի վարչության

                            մոնիթորինգային մարմինների հետ

                            համագործակցության բաժնի գործավար (աշխատանքային

                            խմբի քարտուղար):

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.05.2020
N 609-Ա
Որոշում