Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2020 թվականի N 814-Ն

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԵԾԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ) ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման վարակիչ հիվանդությունների (մեծերի և մանկական) տեսակի իրականացումը թույլատրելու կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման վարակիչ հիվանդությունների (մեծերի և մանկական) տեսակի իրականացման թույլտվությունը տրամադրվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 21-ի

N 814-Ն որոշման

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԵԾԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ) ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների (այսուհետ` Բժշկական կազմակերպություն) կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման վարակիչ հիվանդությունների (մեծերի և մանկական) տեսակի իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելու նպատակով Բժշկական կազմակերպություններին թույլատրվում է իրականացնել իրենց լիցենզիաներով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման վարակիչ հիվանդությունների (մեծերի և մանկական) տեսակը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման N 2 հավելվածի 14-րդ բաժնով նախատեսված ինֆեկցիոն և 14.1-ին բաժնով նախատեսված ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքների սարքավորումների և բժշկական գործիքների հագեցվածությունը բավարարելու պայմանով` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի նախաձեռնությամբ:

3. Բժշկական կազմակերպություններին իրենց լիցենզիաներով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման վարակիչ հիվանդությունների (մեծերի և մանկական) տեսակի իրականացումը թույլատրելու մասին որոշում կայացնելիս առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը գնահատում է վարակի տարածման ծավալները, Բժշկական կազմակերպության աշխարհագրական տեղակայման վայրը, չլիցենզավորված Բժշկական կազմակերպությունների կողմից նման ծառայության մատուցման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը:

4. Բժշկական կազմակերպություններն իրենց լիցենզիաներով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման (վարակիչ հիվանդությունների (մեծերի և մանկական) տեսակ) գործընթացն իրականացնելիս առաջնորդվում են առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով և պացիենտի վարման գործելակարգերով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2020
N 814-Ն
Որոշում