ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 2020 թվականի N 612-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով`
1. Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակն ուսումնասիրելու ու դրանց պիտանելիության և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել դրանց պիտանելիության և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. մայիսի 25-ի
N 612-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ (ղեկավար)
Տ. Մելքոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության էներգետիկայի վարչության պետ
Ռ. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և
հաշվապահական վարչության պետ
Վ. Հայրապետյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության տնտեսագիտական վարչության
տնտեսագիտական բաժնի պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի ֆինանսատեխնիկական և դիմումների
քննարկման վարչության պետի տեղակալ
(համաձայնությամբ)
Ս. Բաբայան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի ֆինանսատեխնիկական և դիմումների
քննարկման վարչության ֆինանսական վերլուծության
բաժնի պետ (համաձայնությամբ)
Ա. Քոչարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և
գիտատեխնիկական նորմավորման վարչության
շինարարության քաղաքականության և գնագոյացման
մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Նազարյան - ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության
ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի
ապահովման վարչության լիցենզավորման և
թույլտվության աշխատանքների կազմակերպման բաժնի
պետի տեղակալ, մասնավոր պահնորդական գործունեության
վերահսկողության բաժանմունքի պետ, ոստիկանության
փոխգնդապետ
Կ. Հակոբյան - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչության դատախազ
(համաձայնությամբ)
Ա. Մանթաշյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերլիազոր
Ա. Գասպարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի
պետական գույքի օտարման բաժնի պետ
Հ. Մկրտչյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա
միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»
ՊՈԱԿ-ի մասնագետ (համաձայնությամբ)
Հ. Ռաֆաելյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի
Երևան քաղաքի տեխնիկական անվտանգության
փորձաքննության վարչության ամբարձիչ
սարքավորումների տեխնիկական անվտանգության
փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ
(համաձայնությամբ)
Ա. Բաղդասարյան - «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրենի պարտականությունները կատարող
(համաձայնությամբ)
Ժ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության իրավաբանական վարչության
օրենսդրության բաժնի գլխավոր իրավախորհրդատու
(քարտուղար):