Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0442.110700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2000 թվականի N 442

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյանի` Բելառուսի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ 2000 թվականի հուլիսի 19-20-ը Մինսկ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի, իսկ 2000 թվականի հուլիսի 14-20-ը` աշխատանքային խումբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Գ. Հակոբյանի, Ս. Գուբերյանի և Հ. Վարդանյանի Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներինը` գործուղող համապատասխան կազմակերպության միջոցների հաշվին:

3. Աշխատանքային խմբի անդամների Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

ա) Է. Հայրյանինը և Վ. Ղազարյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

բ) Ս. Սմբատյանինը, Ն. Շահմուրադյանինը և Գ. Համբարձումյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

գ) Գ. Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2000 թվականի հուլիսի 19-ին Երևան-Մինսկ, իսկ հուլիսի 20-ին` Մինսկ-Երևան երթուղով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2000 թ.

հուլիսի 11-ի N 442 որոշման

 

ԿԱԶՄ

 

2000 թվականի հուլիսի 19-20-ը Մինսկ գործուղվող

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ա. Մարգարյան      - ՀՀ վարչապետ

    Ա. Մանուկյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

    Կ. Ճշմարիտյան     - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

    Զ. Գևորգյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարար

    Վ. Բադալյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

    Մ. Միքայելյան     - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Վ. Ղազարյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության պետ

Ս. Հարությունյան  - Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր

դեսպան

    Լ. Խաչատրյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության

                        պետ, հատուկ հանձնարարություններով դեսպան

Մ. Հարությունյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի  տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության պետ

    Ա. Ավետիսյան      - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

    Ա. Ավետիսյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության պետի տեղակալ

    Ս. Քոչարյան       - «Լոգիստիկ-կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

    Ս. Սմբատյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության բաժնի վարիչ,

                        միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար

 

Ուղեկցող անձինք

 

    Գ. Հակոբյան       - ՀՀ վարչապետի օգնական

    Ս. Գուբերյան      - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար

    Հ. Վարդանյան      - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Ռ. Դավթյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                        հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

    Ա. Ադամյան        - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող

    Հ. Զորյան         - «Ազգ» օրաթերթի լրագրող

    Ա. Հակոբյան       - «Հայոց աշխարհ» օրաթերթի լրագրող

Լ. Հարությունյան  - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊԲԸ-ի

«Հայլուր» ծրագրի լրագրող

    Հ. Տոլանյան       - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն»  ՊԲԸ-ի

                        «Հայլուր» ծրագրի օպերատոր

    Մ. Բաղդասարյան    - «Արմենպրես» ՊԲԸ-ի ֆոտոթղթակից

Ա. Հովհաննիսյան   - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն»  ՊԲԸ-ի

«Ձեռագիր» ծրագրի լրագրող

    Ռ. Թաթոյան        - «Իրավունք» շաբաթաթերթի լրագրող

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2000 թ.

հուլիսի 11-ի N 442 որոշման

 

ԿԱԶՄ

 

2000 թվականի հուլիսի 14-20-ը Մինսկ գործուղվող

աշխատանքային խմբի

 

    Ս. Սմբատյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության բաժնի վարիչ,

                        միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար

Ն. Շահմուրադյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության բաժնի վարիչ

    Է. Հայրյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության առաջատար մասնագետ

Գ. Համբարձումյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական

վարչության առաջին քարտուղար

    Դ. Գևորգյան       - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                        բաժնի վարիչ

    Վ. Ղազարյան       - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.07.2000
N 442
Որոշում