Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԻ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ, ՆԱԽՔԱՆ ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ                   ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

        ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

                                           15 ապրիլի 2020 թ. N 115-Ն

    28 փետրվարի 2020 թ. N 39-Ն             ք. Երևան

ք. Երևան

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ, ՆԱԽՔԱՆ ՆՐԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ, ՄԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՕԳՈՒՏ ՄԱՍՆԱԿՑԻ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը` նախքան նրա կենսաթոշակային տարիքը լրանալը, մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումից առաջացած միջոցները օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու համար օրենսդրությամբ սահմանված պայմանների առկայությունը հավաստող տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՀՀ աշխատանքի և  սոցիալական             ՀՀ ֆինանսների նախարար

հարցերի նախարար

 

        Զ. Բաթոյան                            Ա. Ջանջուղազյան

 

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2020 թ. փետրվարի 28-ի

N 39-Ն և

ՀՀ ֆինանսների նախարարի

2020 թ. ապրիլի 15-ի

N 115-Ն համատեղ հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ` ՆԱԽՔԱՆ ՆՐԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ, ՄԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՕԳՈՒՏ ՄԱՍՆԱԿՑԻ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում աշխատող օտարերկրացի մասնակցի (այսուհետ` մասնակից) դիմումի հիման վրա, նախքան նրա կենսաթոշակային տարիքը լրանալը, նրա կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումից առաջացած միջոցները հօգուտ մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգին և պայմաններին առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) օտարերկրացի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող անձ, ով ունի այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացի) կամ չունի որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձ).

2) անձը հաստատող փաստաթուղթ`

ա. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը (միջազգայնորեն ճանաչված), Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթղթերը (մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը)` անկախ դրանց վավերականության ժամկետից,

բ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ փախստականի նույնականացման քարտը.

3) սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով:

3. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում, մինչև մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալը, նրա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումից առաջացած միջոցները փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում մասնակցի անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները`

1) մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր.

2) տվյալ օտարերկրյա պետությունում մասնակիցն անդամակցում է կուտակային կենսաթոշակային համակարգի.

3) մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն օբյեկտիվորեն հնարավոր է փոխանցել օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին:

4. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված դեպքում մասնակիցը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում դիմում` կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումից առաջացած միջոցները համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու համար սույն կարգի 3-րդ կետում նշված պայմանների առկայությունը հավաստող տեղեկանք (այսուհետ` հավաստող տեղեկանք) ստանալու համար: Դիմումում նշվում է`

1) մասնակցի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

2) մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

3) մասնակցի քաղաքացիությունը.

4) մասնակցի բնակության վայրի հասցեն օտարերկրյա պետությունում.

5) այն բնակության վայրի հասցեն, որով պետք է առաքել հավաստող տեղեկանքը (մերժելու կամ լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու մասին որոշումը) կամ այն անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ում պետք է հանձնել հավաստող տեղեկանքը (մերժելու կամ լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու մասին որոշումը) կամ էլեկտրոնային հասցեն, որով պետք է ուղարկել հավաստող տեղեկանքը (մերժելու կամ լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու մասին որոշումը).

6) եթե դիմումը ներկայացրել է մասնակցի լիազորած անձը` դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն,

7) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը և յուրաքանչյուր փաստաթղթի էջերի թիվը:

5. Դիմումին կից ներկայացվում է նաև`

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթուղթը և դիմումը դիմումատուի կողմից ներկայացնելու վերաբերյալ մասնակցի տված լիազորագիրը, եթե դիմումատուն մասնակիցը չէ.

2) մասնակցի` օտարերկրյա քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճեն, առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակության իրավունքը հավաստող (հավաստած) փաստաթղթերը (մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը) կամ դրանց պատճենները` անկախ վավերականության ժամկետից.

3) ըստ անհրաժեշտության` մասնակցի ստորագրած հայտարարությունն այն մասին, որ նա վերադառնում է իր մշտական բնակության երկիր` նշելով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու (Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեության ավարտի) ամիսը, եթե դիմումը ներկայացվելու օրվա դրությամբ մասնակիցը դեռևս չի մեկնել իր մշտական բնակության երկիր.

4) եթե դիմումը չի ներկայացվում հայերեն լեզվով, ապա նաև դիմումի` նոտարական կարգով հաստատված թարգմանությունը:

6. Դիմումին կից ներկայացվում են նաև փաստաթղթեր, որոնցում առկա են հետևյալ տեղեկությունները.

1) օտարերկրյա պետությունում մասնակցի անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգի անվանումը, այդ համակարգի կառավարումն իրականացնող պետական (հանրային) մարմնի կամ ոչ պետական կազմակերպության` ակտիվների կառավարչի, ապահովագրական ընկերության կամ համապատասխան այլ ֆինանսական կազմակերպության (այսուհետ` համապատասխան կազմակերպության) անվանումը, գտնվելու վայրի հասցեն.

2) համապատասխան կազմակերպության կամ կազմակերպության մատնանշած այն բանկային հաշվի համարը, որին մասնակիցների ռեեստրը վարողը պետք է փոխանցի մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարման արդյունքում ստացված միջոցները.

3) այն բանկի անվանումը և SWIFT/BIC (Սվիֆտ/ԲիԱյՍի) կոդը, որտեղ գտնվում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված բանկային հաշվի համարը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի սահմանած` ազատ փոխարկելի արտարժույթների կազմի մեջ մտնող արտարժույթը (ISO (ԻՍՈ) կոդը), որով մասնակիցների ռեեստրը վարողը պետք է փոխանցի մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարման արդյունքում ստացված դրամական միջոցները.

4) համապատասխան կազմակերպության հավաստումը, որ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումից առաջացած միջոցները այդ կազմակերպության հաշվին փոխանցվելու դեպքում տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվելու են մասնակցի անվամբ` անհրաժեշտության դեպքում նշելով այն օրենսդրական պահանջը, որին պետք է բավարարի փոխանցումը` համապատասխան դրամական միջոցները մասնակցի անվամբ հաշվառելու համար:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվությունը հաստատող` համապատասխան կազմակերպության կամ այլ իրավասու կազմակերպությունների տված փաստաթղթերը վավեր են ճանաչվում դրանց հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ: Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված` անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:

8. Հիմք ընդունելով «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայում (այսուհետ` տեղեկատվական բազա) առկա տեղեկատվությունը օտարերկրացու` մասնակից լինելու վերաբերյալ, սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը և կից ներկայացված տեղեկատվությունը (փաստաթղթերը)` ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) տրամադրել հավաստող տեղեկանքը.

2) մերժել հավաստող տեղեկանքը տրամադրելը.

3) իրականացնել լրացուցիչ միջոցառումներ:

9. Նախարարությունը հավաստող տեղեկանքը տրամադրելու որոշում կայացնելու դեպքում այն կազմում է 2 օրինակից:

10. Նախարարությունը հավաստող տեղեկանքի մեկ օրինակը, սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումի և սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր կցված փաստաթղթերի պատճենները փոստային առաքմամբ ուղարկում է մասնակիցների ռեեստրը վարողին, իսկ մյուս օրինակը` սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված բնակության վայրի հասցեով կամ էլեկտրոնային հասցեով կամ առձեռն (ստորագրությամբ) հանձնում է մասնակցին կամ սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձին:

11. Հավաստող տեղեկանքում նշվում է`

1) մասնակցի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

2) մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

3) մասնակցի քաղաքացիությունը.

4) մասնակցի բնակության վայրի հասցեն օտարերկրյա պետությունում.

5) համապատասխան կազմակերպության անվանումը, գտնվելու վայրի հասցեն.

6) հավաստող տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

7) հավաստող տեղեկանքի հերթական համարը:

12. Նախարարությունը մերժում է հավաստող տեղեկանքի տրամադրումը, եթե`

1) ներկայացված տվյալներով հնարավոր չէ նույնականացնել մասնակցին.

2) տեղեկատվական բազայի տվյալներով օտարերկրացին չի հանդիսանում մասնակից.

3) ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունը բավարար չեն հավաստող տեղեկանք տրամադրելու համար (առկա չեն սույն կարգի 3-րդ կետում նշված պայմանները).

4) սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված որոշման մասին սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված հասցեով ուղարկելու կամ առձեռն (ստորագրությամբ) հանձնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետում լրացուցիչ փաստաթղթեր (տեղեկություններ) չեն ներկայացվել:

13. Նախարարությունն ընդունում է լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու մասին որոշում, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունը ամբողջական չեն հավաստող տեղեկանք տրամադրելու համար և անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր (տեղեկատվություն):

14. Սույն կարգի 12-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում սույն կարգի 8-րդ կետով նշված ժամկետը կիրառվում է լրացուցիչ փաստաթղթեր (տեղեկություններ) ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից:

15. Նախարարությունը սույն կարգի 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումն ընդունելու դեպքում այդ մասին գրավոր ծանուցում է ուղարկում սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված բնակության վայրի հասցեով կամ էլեկտրոնային հասցեով կամ ծանուցումն առձեռն (ստորագրությամբ) հանձնում է սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձին` նշելով մերժման կամ լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու պատճառները (ներկայացման ենթակա լրացուցիչ տեղեկատվությունը կամ փաստաթղթերը, դրանց ներկայացման ժամկետները և չներկայացնելու հետևանքները), ինչպես նաև տեղեկացնելով, որ մասնակիցը հաշվի օպերատորի միջոցով մասնակիցների ռեեստրը վարողին կարող է դիմել հավաստող տեղեկանքը նախարարությունից ստանալուց հետո:

i

16. Մասնակիցը հավաստող տեղեկանքը նախարարությունից ստանալուց հետո` վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի N 171-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվի օպերատորի միջոցով մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում այդ որոշմամբ սահմանված ձևի դիմումը` մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու վերաբերյալ:

17. Մասնակիցների ռեեստրը վարողը հավաստող տեղեկանքը (կից ներկայացված փաստաթղթերի պատճենները) և սույն կարգի 16-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է դիմումը ստանալու օրվա դրությամբ մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումը սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերում ներառված բանկային հաշվին (ըստ անհրաժեշտության` հարցման միջոցով 6-րդ կետում նշված կազմակերպությունից կարող է ստանալ միջոցների փոխանցման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն):

18. Սույն կարգի 17-րդ կետում նշված դեպքում արտարժույթի փոխարկման, այլ պետություն դրամական փոխանցում կատարելու բոլոր ծախսերը` ներառյալ թղթակից բանկերի միջնորդավճարները, գանձվում են մասնակցի միջոցներից:

i

19. Մասնակիցների ռեեստրը վարողն օտարերկրյա պետության բանկային հաշվին փոխանցումն իրականացնելուց հետո, իրեն սպասարկող բանկի տրամադրած տեղեկությունների հիման վրա, փոխանցումը կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի N 171-Ն որոշմամբ սահմանված ձևի դիմումում էլեկտրոնային հասցե նշած լինելու դեպքում այդ հասցեով ծանուցում է նրա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված միջոցների, փոխանցված գումարի (նշելով արտարժույթը) և դրամական փոխանցում կատարելու բոլոր ծախսերի չափերի մասին: Սույն կարգի 16-րդ կետում նշված դիմումում էլեկտրոնային հասցե նշված չլինելու դեպքում` ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ:

20. Սույն կարգի համաձայն` մասնակիցների` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացրած փաստաթղթերը նախարարությունում պահվում են 10 տարի:

 

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2020 թ. փետրվարի 28-ի

N 39-Ն և

ՀՀ ֆինանսների նախարարի

2020 թ. ապրիլի 15-ի

N 115-Ն համատեղ հրամանի

 

ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ

 

ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ N

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ

 

Տրվում է քաղաքացի _________________________________________________

(անուն, ազգանուն)

___________________________________________________________________

               (անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը)

___________________________________________________________________

(Հանրային ծառայությունների համարանիշը կամ այն չստանալու վերաբերյալ

տեղեկանքի համարը)

___________________________________________________________________

                           (քաղաքացիությունը)

___________________________________________________________________

(մասնակցի բնակության վայրի հասցեն օտարերկրյա պետությունում)

___________________________________________________________________

(համապատասխան կազմակերպության անվանումը, գտնվելու վայրի հասցեն)

___________________________________________________________________

             (հավաստող տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը)

 

առ այն, որ նրա կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումից առաջացած միջոցները համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու համար օրենսդրությամբ սահմանված պայմաններն առկա են:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
28.02.2020
N 39-Ն
Համատեղ որոշում