041.0443.110700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հուլիսի 2000 թվականի N 443
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ (ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի մասնավորեցման նախապատրաստումը, ֆինանսական կենսունակությունն ու միջազգային մրցույթում ընկերությունների բաժնետոմսերի արդյունավետ վաճառքն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի (ընկերությունների) պարտքերի վերակազմավորումը նախապատրաստող հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Մնացականյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի
նախագահ)
Ա. Մարկոսյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին
տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ա. Շահնազարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին
տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի անդամ
(համաձայնությամբ)
Ս. Պետրոսյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության կենտրոնացված
ստուգումների վարչության պետ
Ա. Ավագյան - «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Ա. Բաղդասարյան - «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Մ. Վարդանյան - «Հյուսիսային էլեկտրացանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Լ. Գալստյան - «Հարավային էլեկտրացանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
2. Հանձնաժողովին` ամփոփել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի (ընկերությունների) դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գույքագրման արդյունքները և մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի (ընկերությունների) պարտքերի վերակազմավորման վերաբերյալ: