ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 2020 թվականի N 868-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված գույքը` «Վոթերմաստեր կլասիկ III» ֆրեզերային հողագործ-էքսկավատորն իր ամբողջական լրակազմով և պահեստամասերով (սկզբնական (վերագնահատված) արժեքը` 167,863.780 դրամ, հաշվեկշռային արժեքը` 39,287,268 դրամ), հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ բոլոր ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մայիսի 27-ի
N 868-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Քանակը |
|_________________________________________________________|___________|
|1. Բազային մեքենա |1 հատ |
|ֆրեզերային հողագործ - էքսկավատոր «Վոթերմաստեր Կլասիկ | |
|III» ատամնավոր հետադարձ շերեփով, 400լ տարողությամբ. | |
|. շարժիչը դիզելային Կատերպիլլար C 7, | |
|. հիդրոշարժաբերով պտուտակ, | |
|. հետևի թեք կայունացուցիչներ (2 հատ)` հատուկ | |
|հենարաններով - 4.9 մ, | |
|. առջևի կայունացուցիչներ (2 հատ)` անջատվող լողաններով - | |
|3.5 մ, | |
|. կայմ` նավարկության ազդանշանային լույսերով, | |
|. էլեկտրական վառելիքային պոմպ: | |
|_________________________________________________________|___________|
|2. Լրացուցիչ սարքավորումներ | * |
|_________________________________________________________|___________|
|2.1. Ֆրեզերային գործիքներ` հիդրավլիկ շարժաբերով և 2 |1 հատ |
|փոխվող տարբեր կտրիչագլխիկներով, | |
|. ունիվերսալ գլխիկը` սովորական գրունտների համար, | |
|. հատուկ գլխիկը` փափուկ գրունտների (այդ թվում` կավային) | |
|համար: | |
|_________________________________________________________|___________|
|2.2. Մեքենայի խողովակային համակարգ |1 հատ |
|_________________________________________________________|___________|
|2.3. Փոցխ, լայնությունը 2750 մմ |1 հատ |
|_________________________________________________________|___________|
|2.4. Ծառահատիչ` մինչև 35 սմ տրամագծով ծառերի հատման |1 հատ |
|համար (մոդ. HS-950) | |
|_________________________________________________________|___________|
|2.5. Շրջուն մեխանիզմով ճանկաշերեփ (գրեյֆեր) |1 հատ |
|_________________________________________________________|___________|
|3. Արտանետման սարքավորումներ | * |
|_________________________________________________________|___________|
|3.1. Բարձր խտության կցաշուրթերով լողացող խողովակ |48 մ (8մx6)|
|(տրամագիծը 225 մմ) | |
|_________________________________________________________|___________|
|3.2. Բարձր խտության կցաշուրթերով չլողացող խողովակ |48 մ (8մx6)|
|(տրամագիծը 225 մմ) | |
|_________________________________________________________|___________|
|3.3 Ճքափող (գիբկիյ շլանգ) (տրամագիծը 225 մմ, |1 հատ |
|երկարությունը 2 մ) | |
|_________________________________________________________|___________|
|3.4. Արտանետման խողովակ հենակով 1 հատ |1 հատ |
|_________________________________________________________|___________|
|3.5. Ցրիչ խողովակ 1 հատ |1 հատ |
|_________________________________________________________|___________|
|4. Օժանդակ սարքավորումներ և պարագաներ | |
|_________________________________________________________|___________|
|4.1. Լրացուցիչ կողային լաստեր |1 զույգ |
|_________________________________________________________|___________|
|4.2. Սպասարկող կռունկ ճանկաշերեփով (գրեյֆերով) |1 հատ |
|_________________________________________________________|___________|
|4.3. Յուղման կենտրոնացված համակարգ |1 հատ |
|_________________________________________________________|___________|
|4.4. Հողահանման խորության չափման համակարգ |1 հատ |
|_________________________________________________________|___________|
|4.5. Ճանկաշերեփ |1 հատ |
._____________________________________________________________________.