Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2020 թվականի N 852-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 12 միավոր շարժական գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը, հաշվառման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը` իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 27-ի

N 852-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ 12 ՄԻԱՎՈՐ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույ-|Անվանումը                  |Սկզբնական |Մաշվածու- |Հաշվե-   |

|ը/կ|քային|                           |արժեքը    |թյունը    |կշռային  |

|   |հա-  |                           |          |          |արժեքը   |

|   |մարը |                           |          |          |         |

|___|_____|___________________________|__________|__________|_________|

|1. |566  |TOYOTA CAMRY 2.5 GAS       |15 000 000|10 552 441|4 447 559|

|   |     |VIN-JTNBF4FK803031739      |          |          |         |

|___|_____|___________________________|__________|__________|_________|

|2. |686  |Դյուրակիր համակարգիչ       |   949 750|   949 750|        0|

|___|_____|___________________________|__________|__________|_________|

|3. |688  |Դյուրակիր համակարգիչ       |   949 750|   949 750|        0|

|___|_____|___________________________|__________|__________|_________|

|4. |689  |Դյուրակիր համակարգիչ       |   949 750|   949 750|        0|

|___|_____|___________________________|__________|__________|_________|

|5. |692  |Դյուրակիր համակարգիչ       |   949 750|   949 750|        0|

|___|_____|___________________________|__________|__________|_________|

|6. |693  |Դյուրակիր համակարգիչ       |   949 750|   949 750|        0|

|___|_____|___________________________|__________|__________|_________|

|7. |715  |Համակարգչային ծրագիր       |   134 625|   114 699|   19 926|

|   |     |OFF MAC HOME BUSINESS      |          |          |         |

|   |     |1PK 201                    |          |          |         |

|___|_____|___________________________|__________|__________|_________|

|8. |716  |Համակարգչային ծրագիր       |   134 625|   114 699|   19 926|

|   |     |OFF MAC HOME BUSINESS      |          |          |         |

|   |     |1PK 201                    |          |          |         |

|___|_____|___________________________|__________|__________|_________|

|9. |717  |Համակարգչային ծրագիր       |   134 625|   114 699|   19 926|

|   |     |OFF MAC HOME BUSINESS      |          |          |         |

|   |     |1PK 201                    |          |          |         |

|___|_____|___________________________|__________|__________|_________|

|10.|718  |Համակարգչային ծրագիր       |   134 625|   114 699|   19 926|

|   |     |OFF MAC HOME BUSINESS      |          |          |         |

|   |     |1PK 201                    |          |          |         |

|___|_____|___________________________|__________|__________|_________|

|11.|719  |Համակարգչային ծրագիր       |   134 625|   114 699|   19 926|

|   |     |OFF MAC HOME BUSINESS      |          |          |         |

|   |     |1PK 201                    |          |          |         |

|___|_____|___________________________|__________|__________|_________|

|12.|830  |HP LASERJET PRO 500 MFP    |   790 020|    96 119|  693 901|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2020
N 852-Ա
Որոշում