041.0451.130700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 2000 թվականի N 451
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ ԾԱԳՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքի) վարչական սահմաններում և դրանցից դուրս գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (հողերի, շենքերի և շինությունների) վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` յուրաքանչյուր տասնհինգ օրը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետով սահմանված վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման ընթացքի մասին: